Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին Կահիրեում ընդունել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինին, այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։
Եգիպտոսի նախագահն իր ողջույնները և խորը երախտագիտությունն է փոխանցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կահիրեի և Մոսկվայի միջև հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար։
Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները և համաձայնության են եկել «Մերձավոր Արևելքում լարվածության նոր սրացումները կանխելու համար ռուս-եգիպտական համագործակցությունն ամրապնդելու անհրաժեշտության» վերաբերյալ։








