Ոսկին միջազգային բորսաներում նորից սկսել է թանկանալ՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց, որը կազմում է մոտ 31,1 գրամ՝ գերազանցելով 5 հազար դոլարի գնանիշը։ Համաձայն բորսայական սակարկությունների տվյալների՝ ապրիլյան ֆյուչերսների համար Նյու Յորքի ապրանքային Comex բորսայում, մեկ տրոյական ունցիա ոսկու գինը թանկացել է 1,14 տոկոսով կամ 56,79 դոլարով եւ կազմել է 5 036,59 ամերիկյան դոլար։
Արծաթի մարտյան ֆյուչերսների համար մեկ ունցիան թանկացել է 5,76 տոկոսով եւ կազմել 81,328 դոլար։ Հունվարի վերջին տեղի ուենցած ոսկու էժանացումից հետո, այս թանկարժեք մետաղը նորից թանկանալ է սկսել։








