Ղազախ կատակերգու Նուրլան Սաբուրովը հրապարակել է իր առաջին գրառումը Ռուսաստանից արտաքսվելուց հետո։
«Ես չեմ մեկնաբանի ստեղծված իրավիճակը։ Կան փաստաբաններ, նրանք իրենց մակարդակով կզբաղվեն այս հարցով բոլոր համապատասխան մարմինների հետ։ Ժամանակը ցույց կտա», - գրել է նա իր Instagram-ի իր էջում։
Սաբուրովը հիշեցրել է, որ իր՝ որպես ստենդափ կատակերգուի ճանապարհը սկսվել է 15 տարի առաջ Եկատերինբուրգում և շարունակվել Մոսկվայում։ Նա նշել է, որ իրեն ջերմորեն և բարյացակամորեն են դիմավորել Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում։ Նա երախտագիտություն է հայտնել «այն երկրին, որտեղ ինքը ստացել է ստեղծագործական զարգացման հնարավորություն և գտել մեծ, բազմազգ լսարան»։
Նա նաև խնդրել է հարգել իր ընտանիքի անձնական կյանքը։
Հաղորդվում է, որ Սաբուրովը նաև ջնջել է Instagram-ի իր բոլոր հրապարակումները։








