RT հեռուստաընկերության և Սպուտնիկ լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն առաջին անգամ առանց կեղծամի լուսանկար է հրապարակել։ Հիշեցնենք, որ նրա մոտ ախտորոշել էին քաղցկեղ։ Նա վիրահատվել է, ապա քիմիաթերապիայի կուրս անցել։
«Մի վախեցեք ոչ մի բանից։ Աստված կա, մահ՝ ոչ»,-լուսանկարին կից գրել է նա։








