ԱՄՆ դաշնակիցները պետք է լքեն Իրանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Նրանք պետք է լքեն երկիրը», - պատասխանել է Թրամփը այն հարցին, թե արդյոք ամերիկացիներն ու ԱՄՆ դաշնակիցները պետք է հեռանան Իրանից։ Սակայն, Թրամփը հրաժարվել է լրագրողներին ասել, թե ԱՄՆ-ն կոնկրետ ինչ օգնություն է տրամադրելու իրանական ընդդիմությանը։ «Դուք պետք է պարզեք։ Կներեք», - ասել է Թրամփը։








