Ռուսաստանը պետք է հստակ պատասխան տա Միացյալ Նահանգների և Ուկրաինայի կողմից հակամարտության դադարեցման վերաբերյալ ձևակերպված առաջարկներին: Lenta.ru–ի հաղորդմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս պահանջները Մոսկվային ներկայացրել է Telegram-ում։
«Մենք ձևակերպել ենք մեր տեսլականը, և Ռուսաստանից պետք է հստակ պատասխան լինի, թե արդյոք պատրաստ են պատերազմը դադարեցնել իրատեսական պայմաններով», - հայտարարել է Ուկրաինայի առաջնորդը։
Նա նաև կոչ է արել ճնշում գործադրել Մոսկվայի վրա, եթե Ռուսաստանը չընդունի Ուկրաինայի՝ խաղաղ կարգավորման պահանջները։








