Իրանը պատրաստ է Միացյալ Նահանգների հետ ռազմական բախման, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում։
«Եթե Վաշինգտոնը որոշի կրկին ռազմական սցենար կիրառել, ինչպես նախկինում, մենք պատրաստ ենք։ Մեր ռազմական պատրաստվածությունը նշանակալի է և ավելի մասշտաբային, քան վերջին պատերազմի ժամանակ», - ասել է նա։
Նախարարը նաև կասկած է հայտնել, որ Վաշինգտոնը պատրաստ է Թեհրանի հետ «կառուցողական և ազնիվ» բանակցություններ վարել։








