Միացյալ Նահանգները ողջունել է Սիրիայի պաշտպանության նախարարության կողմից Հալեպի քրդաբնակ թաղամասերում հայտարարված հրադադարը, այս մասին X միկրոբլոգում գրառման մեջ հայտնել է Սիրիայում ԱՄՆ հատուկ բանագնաց Թոմ Բարաքը։
«Միացյալ Նահանգները ջերմորեն ողջունում է Հալեպի Աշրաֆիե և Շեյխ Մակսուդ թաղամասերում գիշերը ձեռք բերված ժամանակավոր հրադադարը և խորը երախտագիտություն է հայտնում բոլոր կողմերին՝ Սիրիայի կառավարությանը, Սիրիայի դեմոկրատական ուժերին, տեղական իշխանություններին և համայնքային առաջնորդներին՝ այս կարևոր դադարը հնարավոր դարձրած զսպվածության և բարի կամքի համար», - նշել է նա գրառման մեջ։
Նա հույս է հայտնել առաջիկայում ավելի երկարատև անդորրի և ավելի խորը երկխոսության՝ շեշտելով համագործակցության կարևորությունը բախման փոխարեն։








