Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, որոշ ժամանակ անց Նադեժդա Կ․-ն ոստիկանության Կենտրոնական բաժնի մուտքի դռան մոտ հայհոյանքներ է հնչեցրել ոստիկանության և քննչական բաժնի ծառայողների հասցեին, ձեռքերով և ոտքերով հարվածել մուտքի դռանը և մի քանի անգամ թքել մուտքի դռան վրա, բացահայտ արհամարական վերաբերմունք դրսևորելով հասարակական կարգի նկատմամբ, խաթարելով ոստիկանության Կենտրոնական բաժնի բնականոն աշխատանքը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով նա ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից խուլիգանության կասկածանքով կրկին ձերբակալվել է և տեղափոխվել ոստիկանության Կենտրոնական բաժին։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։








