Իսրայելում ձերբակալվել է 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը։ Այս մասին հայտնում է Jerusalem Post-ը։
Ըստ աղբյուրի՝ ձերբակալվածը 22-ամյա տղամարդ է՝ Երուսաղեմի մերձակայքում գտնվող Գանեյ-Մոդիին բնակավայրից, որտեղ հիմնականում բնակվում են ծայրահեղական հրեաներ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Երուսաղեմում մի խումբ հրեա ծայրահեղականներ հարձակվել էին 9-ամյա հայ տղայի վրա։
Տղան հեծանիվով երթևեկելիս ականջակալներով երաժշտություն էր լսում։ Հարձակվողները պահանջել էին հանել ականջակալները, իսկ այն բանից հետո, երբ լսել էին, որ երեխան անգլերեն է խոսում, նրանցից մեկը հայտարարել էր՝ «Ոչ մի անգլերեն, այստեղ հրեաներ են»։ Այնուհետև երեխայի դեմքին պղպեղային գազ են փչել։








