Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Դիմում ՔՊ Վերահսկող հանձնաժողովին. ինչ կետեր են խախտվել լրագրողների նկատմամբ պատժամիջոցների կիրառման համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է


. «Քաղաքացիական պայմանագիր իշխող կուսակցությունը 2025-ի դեկտեմբերին ընդունել է Էթիկայի կանոնագիրք, որտեղ սահմնված են էթիկական կոդեքսներ, սակայն ՔՊ բարձրաստիճան ներկայացուցիչները խախտում են դրանք ամեն հարմար առիթով:


Կանոնագրքում սահմանված է Բողոքների և դիմումների Գործընթաց, որոնք ուղղվում են Վերահսկող հանձնաժողովին, սակայն նշված չէ, թե ովքեր կարող են բողոք ներկայացնել Վերահսկղ հանձնաժողովին: Օգտվելով հրապարակային այս իրավունքից, «Ժողովուրդ» օրաթերթը դիմում է հրապարակային և նամակի ձևաչափով ՔՊ Վերահսկող հանձնաժողովին՝ քննելու ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, քարտուղար Արթուր Հովհաննիսյանի և ԱԺ աշխատակզմի ղեկավար Դավիթ Առաքելյանի վարքը: Քանի որ, ըստ ընդունված փաստաթղթի, բողոքները պետք է ներառեն նշում Կանոնագրքի ենթադրյալ խախտման վերաբերյալ, պարունակեն փաստական հիմնավորումներ և լինեն ստորագրված, պահպանում ենք բոլոր պայմանները՝ ակնկալելով դիմումի քննարկումը և եզրակացության կազմումը 30 օրվա ընթացքում։ Հատուկ ընդգծում ենք, որ Կանոնագրքում ներառված Կարգապահական պատասխանատվության միջոցները ենթադրում են, որ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող խախտումները (օրինակ՝ կոռուպցիա, բռնություն և այլն) պետք է անհապաղ ներկայացվեն իրավապահ մարմիններին՝ օրենքով սահմանված կարգով։ Փաստական հանգամանքներ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և ԱԺ աշխատակզմի ղեկավար Դավիթ Առաքելյանը 2025-ի դեկտեմբերի 16-ից սկսած ցուցաբերել են խմբակագին առերևույթ կոռուպցիոն շահ՝ համախմբված պատժամիջոցներ կիրառելով «Ժողովուրդ» օրաթերթի, ArmLur.am լրատվական կայքի և դրանց լրագրողների դեմ:


Սույն թվականի դեկտեմբերի 16-ին լրագրողներ Սոնա Գրիգորյանը և Քնարիկ Մանուկյանը, կատարելով լրագրողական մասնագիտական գործունեություն, մոտեցել են Կոնջորյանին և հարց ուղղել նրա առանձնատան սկանդալի վերաբերյալ, որը ձեռք է բերել շուկայականից էժան գնով, ինչը բացահայտվել է հետաքննությամբ:


Կոնջորյանը փոխանակ պարզաբանումներ ներկայացնի, լինի հաշվետու և հանրային կերպով ապացուցի, որ կոռուպցիոն որևէ մեխանիզմ գործի չի դրվել առանձնատան գնման գործարքներում, անմիջապես դիմումներ է ուղարկել ԱԺ աշխատակազմի ղեկավար, ՔՊ կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Առաքելյանին՝ պահանջելով՝ իրեն անցանկալի հարց հնչեցնող լրագրողներին զրկել հավատարմագրից և արգելել նրանց մուտքը ԱԺ՝ պատճառաբանելով, թե իր հետ նախապես պայմանավորվածություն չի եղել և լրագրողները սամանված վայրում չեն գտնվել: Պայմանավորվելու համար Կոնջորյանը ամենաանհասանելի պատգամավորն է. երբեք հեռախոսազանգերին չի պատասխանում, իսկ նրան տեսնելու միակ վայրը ԱԺ միջանցքներն են: Ի դեպ, լրագրողները նախապես բանավոր թույլտվություն վերցնելով ԱԺ կարգը հսկող ՊՊԾ աշխատակիցներից, Կոնջորյանի հետ քայլել են մինչև իր աշխատասենյակի դուռը, որ կոպտորեն փակվել է լրագրողների դեմքին: Դրանից հետո նույն միջանցքում, երբ Սոնա Գրիգորյանը և Քնարիկ Մանուկյանը դիմել են ՊՊԾ աշխատակիցներին՝ Վազգենին և Մհերին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչպս է այդ հատվածը համարվում անթուլատրելի, ՊՊԾ աշխատակիցներն ասել են, որ դա թուլատրելի է:


Այդ պահին 241 սենյակից դուրս է եկել ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը և ՊՊԾ աշխատակիցների ներկայությամբ մի քանի անգամ սպառնացել՝ «Դուք հեռացվելու եք»: Սակայն պատգամավորների վարքը որևէ հարթակում քննության առարկա չի դարձել, քանի որ չկա որևէ մարմին խորհրդարանում, որ դիմենք, փոխարենը Կոնջորյանն է նախաձեռնել պատժիչ գործողություններ և ենթադրաբար օգտագործելով իր դիրքը, հասել պատժամիջոցների: Արդյունքում՝ • 2024 թ. դեկտեմբերի 17-ին Սոնա Գրիգորյանին Դավիթ Առաքելյանի կողմից տրվել է նախազգուշացում՝ առանց լրագրողից բացատրություն լսելու: • ապա՝ 2 օր անց Սոնա Գրիգորյանը զրկվել է հավատարմագրումից և 1 տարի չի կարող մտնել ԱԺ շենք՝ իբրև լրագրող՝ դարձյալ երկրորդ կողմի խոսքը չի լսել Դավիթ Առաքելյանը: Իսկ լրագրող Քնարիկ Մանուկյանի դեպքում թույլ է տրվել կրկնակի խախտում․ • դեկտեմբերի 18-ին՝ հայտարարվել է նախազգուշացում Կոնջորյանին մոտենալու համար՝ առանց բացատրություն լսելու: • դեկտեմբերի 19-ին՝ հավատարմագրմագրից զրկվել է նույն արարքի համար՝ խախտելով «ոչ կրկնակի պատժում» սկզբունքը։ Նա ևս 1 տարի զրկված է ԱԺ մտնելու իրավունքից և խախտված է նրա լսված լինելու իրանունքը:


Միջազգային իրավունքի խախտումներ Վերոնշյալ պաշտոնյանրի գործունեության հետևանքով կոպտորեն խախտվել են Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները, մասնավորապես՝ • ՄԻԵԿ-ի 10-րդ հոդվածը, • ՔՔԻԴ-ի 19-րդ հոդվածը, • ԵԱՀԿ մեդիայի ազատության հանձնակատարի սկզբունքները։ ՄԻԵԴ նախադեպային իրավունքի համաձայն՝ լրագրողները հանդիսանում են «հանրային վերահսկողներ», իսկ կիրառված պատժամիջոցներն ակնհայտորեն անհամաչափ և պատժիչ բնույթ ունեն։ Գործընթացը իրականացվել է ԱԺ նախագահի գիտությամբ, ով այդ օրը անձամբ իջել է ճաշարան՝ իրավիճակը հասկանալու, լրագրողների հետ չի խոսել ոչինչ:


Բայց ԱԺ նախագահի ենթադրյալ ներգրավվածությունն ու շահագրգռվածությունը՝ վկայում են մամուլի ազատության սահմանափակման ինստիտուցիոնալ բնույթի մասին։ Լրագրողների մուտքը Ազգային ժողով արգելելը «անցանկալի» հարցերի համար, վտանգավոր նախադեպ է և խոսքի ազատության նկատմամբ քաղաքական հաշվեհարդարի դրսևորում։ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողները պատրաստակամ են ներկայացնել նկարագրվածի մասին մանրամասներ, եթե ՔՊ վերահսկող հանձնաժողովը կկազմակերպի դեմ առ դեմ հանդիպում թվարկված պաշտոնյաների հետ:


ՔՊ Էթիկայի կանոնագրքի Հավասարություն և խտրականության բացառում • Կուսակցության անդամները պարտավոր են պահպանել հավասարության սկզբունքը՝ մերժելով ցանկացած տեսակի խտրականություն, որը հիմնված է սեռի, էթնիկ պատկանելության, կրոնական համոզմունքի, առողջական վիճակի (այդ թվում՝ հաշմանդամության), կամ որևէ այլ հանգամանքի վրա / Հայկ Կոնջորյանը, Արթուր Հովհաննիսյանը, Ալեն Սիմոնյանն ու Դավիթ Առաքելյանը խմբակային դրսևորել են խտրական վերաբերմունք՝ անցանկալի հարց հնչեցրած լրագրողների նկատմամբ: • Խթանել ներառական, հարգալից ու հավասար հնարավորություններ ապահովող միջավայր Կուսակցության գործունեության բոլոր ասպարեզներում / Հայկ Կոնջորյանը, Արթուր Հովհաննիսյանը, Ալեն Սիմոնյանն ու Դավիթ Առաքելյանը խմբակային կերպով անհարգալից վերաբերմունք են դրսևորել լրագրողների նկատմամբ՝ դուռը շրխկացնելով, հարցերը անպատասխան թողնելով, այնուհետև մշակված խմբակային պատժամիջոցներ կիրառելով:


Հարգալից վերաբերմունք և բռնության բացառում • Կուսակցության անդամները պարտավոր են հարգալից և արժանապատիվ վերաբերմունք դրսևորել բոլոր անձանց՝ միմյանց, գործընկերների, քաղաքական հակառակորդների և քաղաքացիների հետ հարաբերություններում, մերժել ատելության խոսքը, վիրավորանքը, ոտնձգությունը, ահաբեկումը կամ որևէ այլ ճնշման ձև՝ ինչպես առերես, այնպես էլ առցանց հաղորդակցության ընթացքում / Հայկ Կոնջորյանը, Արթուր Հովհաննիսյանը, Ալեն Սիմոնյանն ու Դավիթ Առաքելյանը խմբակային ճնշումներ են բանեցրել լրգրողների նկատմամբ՝ իրենց մասնագիտական գործունեությունը բարեխիղճ կատարելիս: • Կուսակցության անդամները՝ հատկապես հանրային քաղաքական պաշտոններ զբաղեցնողները, պարտավոր են իրենց առօրյա կյանքում՝ ներառյալ սոցիալական մեդիաներում, ցուցաբերել պարկեշտություն, համեստություն, զսպվածություն և հարգանք բոլորի հանդեպ, ինչպես նաև խթանել հանդուրժողականություն / Հայկ Կոնջորյանը, Արթուր Հովհաննիսյանը, Ալեն Սիմոնյանն ու Դավիթ Առաքելյանը խմբակային չեն դրսևորել պարկեշտություն, համեստություն, զսպվածություն և հարգանք բոլորի հանդեպ, չեն խթանել հանդուրժողականություն:


Քաղաքական մշակույթ • Կուսակցության անդամները պետք է բարեվարք, հաշվետու և թափանցիկ գործունեությամբ օրինակ ծառայեն՝ բարձրացնելով հանրային վստահությունը ժողովրդավարական ինստիտուտների և պետական կառավարման նկատմամբ / Հայկ Կոնջորյանը, Արթուր Հովհաննիսյանը, Ալեն Սիմոնյանն ու Դավիթ Առաքելյանը խմբակային խախտել են բարեվարքության, հաշվետվողականության և թափանցիկության սկզբունքը և օրինակ չեն ծառայել հանրային վստահությունը ժողովրդավարական ինստիտուտների և պետական կառավարման նկատմամբ: Նրանք բոլորը Հայկ Կոնջորյանի գնած ռանձնատան առեղծվածը կոծկող ու պարտակողի դիրքերից են հանդես եկել:


Ազնվություն և պարկեշտություն Կուսակցության անդամները պարտավոր են` • գործել ազնվորեն և թափանցիկ՝ իրենց քաղաքական և հանրային գործունեության վերաբերյալ ներկայացնելով միայն ճշմարիտ տեղեկատվություն, / Հայկ Կոնջորյանը, Արթուր Հովհաննիսյանը, Ալեն Սիմոնյանն ու Դավիթ Առաքելյանը խմբակային պատժի մեխանիզմներով խոչընդոտել են լրագրողներին ճշմարիտ տեղեկություն տալու իրավունքին: • կատարել իրենց պարտականությունները բարեխղճորեն՝ ծառայելով Հայաստանին բոլոր դերերում՝ կոմպետենտությամբ և հոգատարությամբ, / Հայկ Կոնջորյանը, Արթուր Հովհաննիսյանը, Ալեն Սիմոնյանն ու Դավիթ Առաքելյանը խմբակային ոչ կոմպետենտություն են ցուցաբերել՝ առանց երկրորդ կողմի կարծիքը և բացատությունը լսելու՝ կիրառելով պատժամիջոցներ: • չօգտագործել Կուսակցության անդամ լինելու հանգամանքը, ինչպես նաև հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու հանգամանքը ուղղակի կամ անուղղակի անձնական օգուտ ստանալու համար, / Հայկ Կոնջորյանը, Արթուր Հովհաննիսյանը, Ալեն Սիմոնյանն ու Դավիթ Առաքելյանը խմբակային օգտագործել են իշխող Կուսակցության անդամ լինելու հանգամանքը, ինչպես նաև հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու հանգամանքը Կոնջորյանին օգուտ տալու և կլանային «հաղթանակ» ունենալու համար: • ստորադասել անձնական շահը հանրային շահին և խուսափել ցանկացած իրավիճակից, որը կարող է հանրության շրջանում ստեղծել օբյեկտիվ կասկած շահերի բախման առկայության մասին, / Հայկ Կոնջորյանը, Արթուր Հովհաննիսյանը, Ալեն Սիմոնյանն ու Դավիթ Առաքելյանը խմբակային խլացրել են հանրային կասկածները, որոնք պարզաբանելու համար լրագրողները մոտեցել էին Կոնջորյանին՝ պարզելու շահեի բախման առկայության մասին: • խուսափել հովանավորչությունից, նեպոտիզմից եւ ցանկացած այլ կոռուպցիոն ռիսկ պարունակող վարքագծից, / Հայկ Կոնջորյանը, Արթուր Հովհաննիսյանը, Ալեն Սիմոնյանն ու Դավիթ Առաքելյանը խմբակային հովանավորչություն են իրագործել՝ կոռուպցիոն ռիսկ պարունակող թեման բարձրաձայնող լրագրողներին պատժելով: Կոռուպցիոն կասկածներ կան նաև Հայկ Կոնջորյանի կնոջ՝ Շուշանիկ Ալեքսանյանի՝ «Հայփոստ»-ի տնօրեն դառնալու մրցույթի մասով:


Կասկածներ կան, որ եթե նա չլիներ Կոնջորյանի կինը, այդ մրցույթը չէր հաղթի, տնօրեն չէր դառնա և մի քանի միլիոն դրամ աշխատավարձ չէր ստանա աղքատության 23.6 տոկոս ունեցող Հայաստանի հանրապետությունում»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Ալժիրի խորհրդարանը ֆրանսիական գաղութատիրությունը ճանաչել է որպես հանցագործություն
«Ես անընդհատ սխալ եմ անում»․ Փաշինյանը՝ բժշկական համընդհանուր ապահովագրության մասին
Ասում ա՝ «Մուժիկ, մուժիկ, մուժիկին պետք էր մի զույգ կոշիկ». Փաշինյանը կատակում է Արսեն Թորոսյանի հետ
Գրոսսին նշել է միջուկային փորձարկումների նախապատրաստման երկրների նշանների բացակայությունը
Կիմ Չեն Ընը Հարավային Կորեայի կողմից միջուկային սուզանավի կառուցման ծրագիրը սպառնալիք է անվանել
Reuters. ԱՄՆ-ը մտադիր է շարունակել Վենեսուելայի շրջափակումը առնվազն երկու ամսով
Թրամփը շնորհավորել է բոլոր ամերիկացիներին Սուրբ Ծննդյան կապակցությամբ
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կհարվածի Լատինական Ամերիկայում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի թիրախներին
ՈւՂԻՂ․ Կառավարության նիստ
Պետությանը պատճառված 1.4 մլրդ դրամը վերականգնվել է
Իշխանությունը, կեղծ հիբրիդային պատերազմի վտանգի ներքո, եվրոպական կառույցներին քարտ բլանշ է տալիս. պատգամավոր
Ներքաղաքական տարվա... զրոյական կետը. «Փաստ»
Արդեն բացեիբաց են խոստովանում, որ նպատակը Եկեղեցին քանդելն է. «Փաստ»
Անկում՝ առանց անկարգելի. մինչև ո՞ր կետը. «Փաստ»
Դիմում ՔՊ Վերահսկող հանձնաժողովին. ինչ կետեր են խախտվել լրագրողների նկատմամբ պատժամիջոցների կիրառման համար. «Ժողովուրդ»
ՔՊ-ն նախընտրական խոստումը չի կատարել. Փաշինյանը խաբել է. Մաս 237. «Ժողովուրդ»
Ժողովուրդն ու Եկեղեցին միասնական են՝ ընդդեմ իշխանության հակաեկեղեցական արշավի. «Փաստ»
Արդյո՞ք բացահայտվում են խարդախությունները. «Փաստ»
Նախքան Ամանոր ձյուն կգա՞․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին
Լայն թափով շարունակվել են զինանձնակազմի պատրաստության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումները․ ՊՆ

Լրացուցիչ նորություններ

...

Ներքաղաքական տարվա... զրոյական կետը. «Փաստ»

Արդեն բացեիբաց են խոստովանում, որ նպատակը Եկեղեցին քանդելն է. «Փաստ»

Անկում՝ առանց անկարգելի. մինչև ո՞ր կետը. «Փաստ»

ՔՊ-ն նախընտրական խոստումը չի կատարել. Փաշինյանը խաբել է. Մաս 237. «Ժողովուրդ»

Ժողովուրդն ու Եկեղեցին միասնական են՝ ընդդեմ իշխանության հակաեկեղեցական արշավի. «Փաստ»

Արդյո՞ք բացահայտվում են խարդախությունները. «Փաստ»

Քաղբանտարկյալներին վերջին վատությունն են արել․ ՔՊ-ում կարծես գտել են նոր կարգախոս

«Հրապարակ». ՔՊ–ում կարծես գտել են նոր կարգախոս

«Հրապարակ». Քաղբանտարկյալներին վերջին վատությունն են արել

Կոնջորյանի առանձնատան թեման Հակակոռուպցիոնը ստուգում է. կհամարձակվե՞ն ասել իրականությունը. «Ժողովուրդ»

Կընդգրկվի արդյոք Փարաքարի նախկին համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը՝ ՔՊ նախընտրական ցուցակում. մանրամասներ. «Ժողովուրդ»

Վարույթ ՔՊ պատգամավորի նկատմամբ, ապա զգուշացում Կոռուպցիայի Կանխարգելման հանձնաժողովից. «Ժողովուրդ»

Բան չմնաց, 6 ամսից ռադ եք լինելու, Թաթայի երգի տակ լավ էլ պարում եք, շարունակեք պարել (տեսանյութ)

ՊՆ-ում միլիոններով պարգևավճար կբաժանեն․ Փաշինյանը Վեհափառի այլ մտերիմների էլ կկալանավորի

«2026 թվականի ընտրությունները պետության համար գոյաբանական խնդիր են, ընտրությունների ճակատագիրն ընդդիմության ձեռքում է». «Փաստ»

Սեփական մշակութային ժառանգության և արտաքին մշակութային հոսքերի հակադրությունը. «Փաստ»

«Կարմիր գծեր»-ը 2026-ին կթանկանա՞ն. ինչ կորոշի ավագանին. «Ժողովուրդ»

Հայկ Կոնջորյանին հարց տալու համար՝ «Ժողովուրդ»-ի լրագրողները զրկվել են ԱԺ հավատարմագրից. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Փաշինյանը որոշել է Վեհափառի այլ մտերիմների էլ կալանավորել

Ո՞ւմ և ինչի՞ համար է երախտապարտ Փաշինյանը.... «Փաստ»