Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Կարգելվի սեւ մետաղից նախապատրաստվածքների ներմուծումը երրորդ երկրներից. նոր նախագիծ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից՝ e-draft.am-ից, տեղեկանում է, որ մինչեւ հունվարի 3-ը Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է դրել մի նախագիծ՝«Երրորդ երկրներից մի շարք ապրանքների՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծման ժամանակավոր արգելք կիրառելու մասին»։


Նախագծով առաջարկվում է ժամանակավորապես (6 ամիս ժամկետով) արգելել սեւ մետաղից նախապատրաստվածքների ներմուծումը երրորդ երկրներից, ինչը կնվազեցնի տեղական ձուլվածքներ եւ ամրաններ արտադրող ձեռնարկությունների գործունեության դադարի հետ կապված հնարավոր վտանգները, միաժամանակ բարենպաստ պայմաններ կստեղծի տեղական մետալուրգիական ձեռնարկություններին տեղական արտադրության նախապատրաստվածքներ մատակարարելու, իսկ վերջիններիս՝ տեղական ամրաններ արտադրելու համար՝ չընդհատելով ձեւավորված արտադրական շղթան (ջարդոնից մինչեւ բարդ ապրանքների արտադրություն)։


Ըստ հիմնավորման՝ «Երրորդ երկրներից մի շարք ապրանքների՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում մշակող արդյունաբերության գերակա ճյուղ համարվող ծանր արդյունաբերության խթանման, ինչպես նաեւ ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների (սեւ մետաղների) արտադրության եւ ներքին առեւտրի կանոնակարգման անհրաժեշտությամբ։


Ակնկալվում է, որ սույն նախագծի ընդունումը հնարավորություն կտա բացառել Հայաստանի մետալուրգիական եւ մետաղամշակման ձեռնարկությունների գործունեության դադարի հնարավոր վտանգները, զարգացնել տեղական տնտեսապես բարդ, բարձր ավելացված արժեք ունեցող մետաղական ապրանքների արտադրությունը (ապահովելով տեղում բարդ ապրանքի արտադրության ամբողջական շղթան)՝ իրականացնելով ներմուծման փոխարինում:


Նպատակն է տեղական արտադրության մետալուրգիական եւ մետաղագործական ոլորտի ձեռնարկությունների գործունեության կայունացում, ներմուծման փոխարինում:


Նախկինում նման օրինագծերը Նիկոլ Փաշինյանը համարում էր «պալատական գործարարների շահերը քեշով սպասարկելու գործելաոճ». կարճ ասած՝ ոչինչ չի փոխվել»։

Լրահոս

ՈՒՂԻՂ. Խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցները
Ջուր չի լինելու մինչև սեպտեմբերի 23-ի ժամը 11:00-ն․ հասցեներ
Սյունիքի ոստիկանները մոտ 1400 գրամ մարիխուանա են առգրավել․ 42-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)
Միջին նորոգման աշխատանքներ են ընթանում Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում (տեսանյութ)
Այնթապում 63-ամյա վարորդը «Ruichi»-ով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, երկուսը անչափահաս են
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում
ՌԴ ԱԳՆ․ Հայաստանի քաղաքացիները պետք է գնահատեն եվրաինտեգրման վտանգը
«Հրապարակ». Որ ուժի համայնքապետի թեկնածուն կլինի Գևորգ Փարսյանը
Կարևոր
«Հրապարակ». Կոպիրկինը հրաժեշտ կտա՞ Հայաստանին․ ՌԴ-ում նրանից դժգոհ են
«Ժողովուրդ». Լենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը
«Հրապարակ». Արմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը
«Հրապարակ». Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում
Կարևոր
«Ժողովուրդ». Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար
Թուրքիան և Ադրբեջանը քննարկել են Հայաստանի հետ կապված հարցեր
Ո՞վ կլինի Ծառուկյանի հաջորդ մրցակիցը. UFC-ի նախագահը բացում է փակագծերը
Նիկոլ Փաշինյանի ուղերձը ՀՀ անկախության 35-րդ տարեդարձի առիթով
Պարգևատրումներ՝ Անկախության տոնին․ Նեթանյահուի համար վատ լուր. ՄՔԴ-ն չի նահանջում (տեսանյութ)
«Խաղաղ ժամանակներում ենք ապրում» ասողը թող ճակատին գրի՝ տականք, սրիկա, պոռնիկ․ Հայրիկյան (տեսանյութ)
Համատեղ նախագծերի իրականացումը նպաստում է Հայաստանի զարգացմանը. Եվրասիական տնտեսական հանձնաժողով
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի ուղերձը ՀՀ անկախության 35-րդ տարեդարձի առիթով

Լրացուցիչ նորություններ

...

«Հրապարակ». Որ ուժի համայնքապետի թեկնածուն կլինի Գևորգ Փարսյանը

«Հրապարակ». Կոպիրկինը հրաժեշտ կտա՞ Հայաստանին․ ՌԴ-ում նրանից դժգոհ են

«Ժողովուրդ». Լենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը

«Հրապարակ». Արմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը

«Հրապարակ». Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում

«Ժողովուրդ». Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար

Պարգևատրումներ՝ Անկախության տոնին․ Նեթանյահուի համար վատ լուր. ՄՔԴ-ն չի նահանջում (տեսանյութ)

21 տարի առաջ Անկախության օրվա նախօրեին արված կանխատեսումներ և նախազգուշացումներ. Արմեն Այվազյան (տեսանյութ)

Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել. Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել

«Հրապարակ»․ Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի դատավոր Մարգարիտա Հարթենյանը

«Փաստ». Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը

«Ժողովուրդ». Գրատախտակի գնացած Արաքսյա Վարդանյանը ծանր վիճակում է․ նա արտասվում էր

«Հրապարակ»․ Գինարբուք՝ խորհրդարանում

«Փաստ». «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով

«Հրապարակ»․ Սեքսիստ Թագուհին

«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել և 26 մլն դրամ վերականգնել

«Փաստ». ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում

Ռուսական ռազմաբազան ՝ պահեստ․ Գրատախտակի գնացած պատգամավորը այլ կուսակցությունից է ՔՊ գնացել

«Հրապարակ». Մանվել Փարամազյանը Առուշ Առուշանյանի հետքերով է գնում