Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ԵՄ-ի «բարեկամության» գինը. պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, թե՞ տնտեսական կորուստներ Հայաստանի համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերությունները վերջին շրջանում մտնում են նոր, ավելի բարդ փուլ: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը բաց տեքստով հայտարարել է, որ ԵՄ-ի հետ մերձեցման պարտադիր պայմաններից մեկը հակառուսական պատժամիջոցներին միանալն է: Այս ուղերձը հնչել է ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի նիստից հետո, երբ ընդունվել է հարաբերությունների նոր ռազմավարական օրակարգ:


Կալլասը խոստացել է 15 միլիոն եվրո աջակցություն՝ ուղղված ականազերծմանը, տարածաշրջանային վստահությանը և օտարերկրյա միջամտության դեմ պայքարին: Միաժամանակ նա նշել է Հայաստանի արտաքին քաղաքականության համապատասխանության ցածր մակարդակը ԵՄ դիրքորոշումներին՝ 37 տոկոս, և ընդգծել Ռուսաստանի ապատեղեկատվության արշավները: Սակայն այս առաջարկների հետևում շատերը տեսնում են ակնհայտ պայմանականություն:


Վերջին տարիներին Հայաստանի տնտեսական աննախադեպ աճը մեծ մասամբ պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Ռուսաստանի հետ կապերով՝ արտահանման ծավալներով, ներդրումներով և գործարար ակտիվությամբ: Պատժամիջոցներին միանալը կարող է հանգեցնել արտահանման անկման, ներդրումների սառեցման և բիզնեսի անորոշության՝ անմիջականորեն ազդելով սովորական քաղաքացիների վրա:


Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը նշում է, որ Բրյուսելի բյուրոկրատիան առաջնորդվում է հակառուսական մոտիվներով և կոշտ ընտրություն է դնում գործընկերների առջև: «Նրանք շատ կոշտ դնում են՝ կա՛մ Ռուսաստանի դեմ ես ու մեզ հետ ես, կա՛մ էլ մեզ հետ չես: Ես հույս ունեմ, որ ՀՀ իշխանությունը ԵՄ անդամակցության դիմում ներկայացնելու արկածախնդրությանը չի գնա»,- ասում է նա:


«Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանը համարում է, որ ԵՄ-ն ձգտում է Ռուսաստանին բարեկամ երկրները դարձնել գործիք իր գլոբալ պայքարում: Նրա կարծիքով, Նիկոլ Փաշինյանը հայտնվել է դժվար կացության մեջ՝ փորձելով պահպանել իշխանությունը արտաքին ճնշումների և տնտեսական շահերի միջև: Այսպիսով, Հայաստանը կանգնած է վճռորոշ ընտրության առջև:


Մերձեցումը Եվրոպային կարող է բացել նոր հեռանկարներ, սակայն դրա գինը կարող է լինել տնտեսական ինքնիշխանության կորուստը: Իշխանությունները պետք է կշռադատեն բոլոր ռիսկերը՝ առաջնորդվելով բացառապես ազգային շահերով:


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Չեխիան Իսրայելի հետ քննարկում է ՀՕՊ համակարգերի ձեռքբերման հարցը
Դավթաշենում բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջկա մարմին
«Ինտերի» նախկին դարպասապահ Յան Զոմերը հանդես կգա «Բրյուգենում»
Նոր Սահմանադրության տեքստը տարեվերջ կհրապարակվի․ Անկախության հռչակագրին հղում անել պետք չէ (տեսանյութ)
Իրանը և «Հեզբոլլահը» կարող են ներառվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեջ. Թրամփ
Սուպեր-պուպեր վարչապետն ու փրթեմ-թափեմ օպերացիան․ Իշխանյանը՝ Ծառուկյանի ձերբակալման տեսանյութի մասին (տեսանյութ)
Կարևոր
Կազմվել է երկրների վարկանիշային աղյուսակն ըստ բանտարկյալների թվի. որ տեղում է Հայաստանը
Ծառուկյանի կալանավորումով շղթան դեռ նոր է բացվել․ հաջորդը Վեհափառն է լինելու (տեսանյութ)
ԿԸՀ խոսնակ Սեդա Ղուկասյանն ազատման դիմում է գրել
Պատգամավորի մայրն է մաhացել
Լավրովը Թուրքիային կոչ է արել կոշտ ազդանշան հղել Ուկրաինային՝ «Կապույտ հոսք» գազատարի վրա հարձակումների պատճառով
Հիսուս Քրիստոսի արձանի շինարարության հետ կապված առաջիկայում խնդիրներ կարող են առաջանալ. Իվետա Տոնոյան
Ուկրաինան ռազմական դրությունը կերկարաձգի ևս 90 օրով
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ԱՀԿ. Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլայի դեպքերի թիվը կարող է ավելի բարձր լինել, քան պաշտոնական տվյալները
«Իմ Հայաստան, իմ ապագա». Ամերիաբանկը համախմբել է մրցույթի հաղթող ուսանողներին
Ուկրաինայում ընթացող հակամարտության մեջ ռոբոտներն ավելի ու ավելի հաճախ են օգտագործվում
Նիդեռլանդները կմասնակցի Ուկրաինայի հետ համատեղ զորավարժությունների
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իրանի Խուզեստան նահանգում մի քանի թիրախներ են խոցվել
ԱՄՆ-ը կարող է ընդլայնել Իրանի դեմ ռազմական գործողությունների մասշտաբը

Լրացուցիչ նորություններ

...

Թեժ մրցակցություն՝ պաշտոնների համար․ Տնտեսվարողները ծանր վիճակում են

Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ»

«Հրապարակ». «Ժողովրդավար» Հայաստանում տեղի է ունեցել աննախադեպ ոչ ժողովրդավարական քայլ

ԱԺ հանձնաժողովների նախագահների պաշտոնների համար թեժ մրցակցություն է սպասվում․ «Հրապարակ»

«Հրապարակ». Տիգրան Ավինյանը թոթափում է 9 տոկոսանոց քաղաքապետի կարգավիճակը

ԱԺ նախագահի թիմակիցը հարցաքննվել է հակակոռուպցիոն կոմիտեում. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Տնտեսվարողները ծանր վիճակում են

Ալավերդուց՝ Վանաձոր. Արեն Մկրտչյանը փոխել է գրանցումն ու պատրաստվում է հերթական ընտրություններին. «Ժողովուրդ»

Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ»

Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ»

Ռուբինյանն արդեն իրեն ԱԺ նախագահ է զգում. Ով կնշանակվի «Արարատցեմենտի» ժամանակավոր կառավարիչ

Ռուբինյանն արդեն իրեն ԱԺ նախագահ է զգում․ «Հրապարակ»

ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանի վախը բռնել են․ «Հրապարակ»

Քաղաքապետարանի աշխատակիցներին հորդորել են կիրակի օրը մեկ մարդու պես ներկա գտնվել հրապարակում. «Հրապարակ»

Ով կնշանակվի «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ․ «Հրապարակ»

Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ»

«Հրապարակ»․ Ծաղիկ արտահանողներին սպառնացել են

Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ»

«Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ»

Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»