«Իրավունք» թերթը գրում է.
«Արթիկի թեմի առաջնորդ Նարեկ սրբազանը շարունակում է կրավորական կեցվածք ընդունել՝ «ոչ տեսել եմ, ոչ` լսել» տրամաբանությամբ։
Թե ինչու, նա այդպես էլ չի կարողանում հստակ կարծիք հայտնել: Սրբազանին մոտ կանգնած աղբյուրները ասում են. «Կոմպրոմատների պատերազմում Սրբազանն էլ անմասն չի մնացել, բայց ասել է, որ չի ենթարկվել ու որեւէ ճնշման, չի կարող Կաթողիկոսի արածը ջուրը լցնել:
Որդու պես է վերաբերվել Վեհափառը, ախր ես ոնց ուրանամ»,-նեղսրտած ասել է Նարեկ սրբազանը»։








