Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ինչի համար է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տուգանել Չարենցավանի համայնքապետին . «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Կոտայքի նախկին մարզպետ Կավալենկո Շահգալդյանի որդու՝ Հակոբ Շահգալդյանի վերաբերյալ որոշում է կայացրել եւ վերջինիս նկատմամբ կիրառել վարչական տույժ։ Բանն այն է, որ հանձնաժողովը քննության է առել Infocom.am-ի՝ «Չարենցավանի համայնքապետարանը կառավարող խմբակցության հետ կնքել է 478 մլն դրամի պայմանագիր» վերտառությամբ հոդվածը։


Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Հակոբ Շահգալդյանը 2025 թվականի փետրվարի 5-ին եւ սեպտեմբերի 4-ին կնքել է կապալային աշխատանքների գնման պայմանագրեր «ԱՇԿԱՐ» ՍՊԸ-ի հետ, որի գործադիր մարմինը եւ միակ սեփականատերը հանդիսացել է իր հետ գործնական հարաբերություններ ունեցող անձ՝ Չարենցավան համայնքի ավագանու նույն խմբակցության անդամ Տարոն Եփրեմյանը։


Փետրվարի 5-ին կնքված կապալային աշխատանքների կատարման գնման պայմանագիրը կնքելուց առաջ Հակոբ Շահգալդյանի կողմից Հանձնաժողով չի ներկայացվել դրա կնքման փաստի վերաբերյալ հայտարարություն՝ այդ կերպ թույլ տալով «Հանրային ծառայության մասին» օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջի առերեւույթ խախտում։


Հանձնաժողովի 2025 թվականի նոյեմբերի 13-ի համապատասխան որոշմամբ հարուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ։ Հանձնաժողովը ծանուցել է Հակոբ Շահգալդյանին՝ հրավիրելով անձամբ կամ ներկայացուցչի միջոցով մասնակցելու վարչական իրավախախտման հիմքով արձանագրության կազմմանը, ինչպես նաեւ իրականացվող գործի քննությանը։


Սակայն Շահգալդյանը ոչ մի կերպ չի ներկայացել Հանձնաժողով։ Գործի քննությունն իրականացվել է նրա բացակայության պայմաններում։ Հանձնաժողովը համալիր կերպով ուսումնասիրել է գնումների գործընթացները՝ նշելով դրանց ծածկագրերը, եւ էական է համարել, որ 2025 թվականին նշված ընկերության հետ կնքված 3 պայմանագրերից 2-ի դեպքում շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին Հակոբ Շահգալդյանը գրավոր հայտարարություն է ներկայացրել Հանձնաժողով, ինչը վկայում է , որ Շահգալդյանը գտել է, որ իր կողմից «Աշկար» ՍՊԸ-ի հետ կապալային աշխատանքների կատարման գնման պայմանագրի կնքումը կարող է հանգեցնել շահերի բախման։


Այսպիսով՝ սույն գործով առկա փաստերի համադրման արդյունքում Հանձնաժողովը եզրահանգել է, որ Հակոբ Շահգալդյանի կողմից իր պաշտոնեական պարտականությունների անաչառ եւ օբյեկտիվ կատարումն ապահովելու նպատակով չեն ձեռնարկվել օրենքով սահմանված համապատասխան գործողություններ՝ շահերի բախման իրավիճակում չհայտնվելու կամ նման իրավիճակում հայտնվելու պարագայում օրենքով նախատեսված՝ կանխարգելման ընթացակարգերով առաջնորդվելու ուղղությամբ։


Արդյունքում, հանձնաժողովը կատարված ուսումնասիրությունների հիման վրա որոշել է Չարենցավան համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանի նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի՝ 300 հազար ՀՀ դրամի չափով»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի. Սուքիասյան
Զելենսկու և Մակրոնի հանդիպման ժամանակ տեղի ունեցածը ցնցել է լրագրողին
Կարևոր
Հայկական մշակույթն ու բիզնեսը Մոնակոյում՝ Վրույր Փենեսյանի նախաձեռնությամբ (տեսանյութ, լուսանկարներ)
Ֆրանսիան Ուկրաինային կմատակարարի ռադարներ և որսորդական հրթիռներ․ Մակրոն
Թրամփի կոշտ պահանջը Զելենսկուն, Իրանի սպառնալիքն ու Պուտինի հաղթանակը
Սեուտայում հայտնաբերվել է բնակարան, որտեղ անօրինական կերպով ապրում էր մոտ 20 միգրանտ
Լուլա դա Սիլվա. Թրամփը իրավունք չունի իր կամքը պարտադրել այլ երկրներին
1 մլրդ 327 միլիոն դրամ՝ Անկախության տոնին. Պուտինի դիմաց նստելը լավագույն օրը չի լինի. Զելենսկի
Պեսկովը նշել է, որ Ուկրաինայի համար իրավիճակը օրեցօր վատթարանում է
Անհայտ անձը կրակ է բացել Թուրքիայի դպրոցի դիմաց. կա 11 տուժած
Թրամփը անձամբ կհանդիպի Սի Ծինփինի հետ օդանավակայանում
Ձեր թիմում քանի՞ հոգի կա, որոնց 20 միլիոնով հրավիրում են մասնավոր ոլորտ աշխատանքի
Ինչո՞ւ է բարձրացել պատգամավորների աշխատավարձը․ Տարոն Չախոյանը պարզաբանում է
Ինչպե՞ս եք պայքարելու, որ Փաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու սցենարը տեղի չունենա․ Տիգրան Աբրահամյան
ՔՊ-ին փորձություն է սպասվում, Ստեփանավանում թեժ պայքար է լինելու. Մարիաննա Ղահրամանյան
Մինչև Տիգրանաշենը էս իշխանությունը պատրաստվում է տարածքներ զիջել Տավուշում. Իշխան Սաղաթելյան
Փաշինյանը խնդիր ա դրել կամ իր առաջ են դրել ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ում վերացնել․ Իշխան Սաղաթելյան
Փաշինյանի վարած քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում են ագրեսոր. Իշխան Սաղաթելյան
ՈՒՂԻՂ․ Խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցները
ՈՒՂԻՂ. Խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցները

Լրացուցիչ նորություններ

...

«Հրապարակ». Որ ուժի համայնքապետի թեկնածուն կլինի Գևորգ Փարսյանը

«Հրապարակ». Կոպիրկինը հրաժեշտ կտա՞ Հայաստանին․ ՌԴ-ում նրանից դժգոհ են

«Ժողովուրդ». Լենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը

«Հրապարակ». Արմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը

«Հրապարակ». Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում

«Ժողովուրդ». Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար

Պարգևատրումներ՝ Անկախության տոնին․ Նեթանյահուի համար վատ լուր. ՄՔԴ-ն չի նահանջում (տեսանյութ)

21 տարի առաջ Անկախության օրվա նախօրեին արված կանխատեսումներ և նախազգուշացումներ. Արմեն Այվազյան (տեսանյութ)

Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել. Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել

«Հրապարակ»․ Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի դատավոր Մարգարիտա Հարթենյանը

«Փաստ». Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը

«Ժողովուրդ». Գրատախտակի գնացած Արաքսյա Վարդանյանը ծանր վիճակում է․ նա արտասվում էր

«Հրապարակ»․ Գինարբուք՝ խորհրդարանում

«Փաստ». «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով

«Հրապարակ»․ Սեքսիստ Թագուհին

«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել և 26 մլն դրամ վերականգնել

«Փաստ». ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում

Ռուսական ռազմաբազան ՝ պահեստ․ Գրատախտակի գնացած պատգամավորը այլ կուսակցությունից է ՔՊ գնացել

«Հրապարակ». Մանվել Փարամազյանը Առուշ Առուշանյանի հետքերով է գնում