Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Սիրելի՛ եկեղեցականներ, իրականացրեք ազգանվեր ձեր ծառայությունը՝ ձեր հոգում կրելով տերունապատգամ պատվիրանները. Ամենայն Հայոց Կաթողիկոս


Այսօր բազմաթիվ քաղաքացիներ էին հավաքվել «Զվարթնոց» օդանավակայանում՝ դիմավորելու Մարսել կատարած հայրապետական այցից վերադարձող Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին։

Ամենայն Հայոց կաթողիկոսը քիչ առաջ դուրս եկավ ժամանման սրահից, նրան դիմավորեցին ծափերով, «Վե-հա-փառ» վանկարկումներով։

Գարեգին Երկրորդը, շնորհակալություն հայտնելով զորակցության ու ջերմ ընդունելության համար, խոսք ուղղեց հավատավոր հայորդիներին՝ անդրադառնալով եկեղեցու դեմ իշխանության արշավին և բարձրաստիճան հոգևորականների, օրերս նաև՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորմանը։«Մենք գիտենք, որ քաջարի ոգով մեր սրբազանները, իսկ Արշակ արքեպիսկոսպոսը եղավ արդեն 4-րդ սրբազանը, աննկուն են իրենց ոգով և քաջաբար  դիմագրավում են իրենց բաժին ընկած բոլոր դժվարություններին՝ անվեհեր, հաստատուն հավատքով, որ արդարությունը պիտի հաղթանակի իրենց կյանքում և իրենք արդարացված դուրս պիտի գան, ազատ պիտի արձակվեն և վերադառնան եկեղեցանվեր ու ազգաշեն իրենց ծառայությանը»,- ասաց Կաթողիկոսը։

Վեհափառ Հայրապետը շեշտեց՝ հակառակ բռնաճնշումներին,  շարունակելու են իրենց հոգևոր ծառայությունը.«Սիրելիներ, մեր և մեր եկեղեցականաց ուղերձներում, ինչպես նաև կատարած հայտարարություններում բազմիցս կոչ ենք ուղղել իշխանություններին՝ վերջ դնելու հակաեկեղեցական գործողություններին, վերջ դնելու եկեղեցականների նկատմամբ իրագործվող բռնաճնշումներին՝ ուղղված նրանց արդար ձայնը լռեցնելուն, նաև հարկադրելուն՝ եկեղեցու կարգաց և կանոնաց խախտմամբ գործողություններ կատարել։Հակառակ ստեղծված այսպիսի դժվարին կացության, տեղ գտնող նման եկեղեցահալած քաղաքականության, մենք, որպես Հայրապետ Հայոց, Եկեղեցական ազգային ժողովի կողմից տրված իշխանությամբ, մեր հոգևոր դասի հետ միասին, մեր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության և թեմերում պաշտոնավարող եկեղեցականաց հետ միասին, պիտի շարունակենք մեր կոչմանն ու առաքելությանը հավատարիմ մեր ծառայությունը բերել մեր ժողովրդին։Մենք հավատում ենք, որ ձեզ հետ միասին, սիրելի հայորդիներ, կարող պիտի լինենք արդարությունը, ճշմարտությունը, սերը, խաղաղությունը, համերաշխությունը, եղբայրասիրությունը՝ որպես բարձրագույն արժեքներ, դարձնել մեր ժողովրդի կյանքի հիմքը և այդ արժեքների վրա խարսխել, կառուցել մեր հայրենիքի վաղվա լուսավոր ու պայծառ օրը»։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքի խոսքն ուղղեց նաև նվիրյալ եկեղեցականներին.«Ես ցանկանում եմ իմ գնահատանքի խոսքը ուղղել մեր նվիրյալ եկեղեցականներին, որոնց քաջարի ոգուն դուք հաղորդ եք և՛ իրենց կողմից տարածվող հայտարարություններում, և՛ նաև իրենց գործունեությամբ։Սիրելի՛ եկեղեցականներ, իրականացրեք ազգանվեր ձեր ծառայությունը՝ ձեր հոգում կրելով տերունապատգամ պատվիրանները և լուսամիտ մեր հայրապետների պատգամները։ Այդպես Աստծո, մեր հայրերի և մեր ժողովրդի առջև մենք պիտի իրականացնենք տեսիլքը մեր հայրերի՝ հոգեփրկչական առաքելությամբ, և նաև արժանի դառնանք նրանց օրհնությանը»։Վեհափառ Հայրապետը, դիմելով ժողովրդին, կոչ արեց  հաստատուն մնալ առ եկեղեցին ունեցած սիրո և հավատարմության մեջ.«Սիրելի՛ ժողովուրդ, մենք բազմիցս ասել ենք, որ դուք եք մեր եկեղեցու ուժն ու զորությունը, ուրեմն հաստատուն մնացեք առ եկեղեցին ունեցած ձեր սիրո, նվիրման և հավատարմության մեջ, և Աստծո կամոք, մենք պիտի կարողանանք հաղթահարել այս դժվարին ժամանակները մեր կյանքում և դուրս գալ այս փորձություներիցՏերը թող օգնական ու պահապան լինի ազգիս հայոց՝ այսօր և հավիտյանս։Ամեն»։

Լրահոս

Գլխավոր թիրախը Վլադիմիր Պուտինն է. Մեդվեդև
Բաքվում գտնվող գերիները քաղբանտարկյալներ են, նրանք բանտարկվել են իրենց հողը պաշտպանելու համար (տեսանյութ)
Պարոն Ծառուկյան, դուք մենակ չեք, ձեր նկատմամբ իրականացվում է աննախադեպ վարկաբեկման ակցիա․ Այվազյան (տեսանյութ)
Կիևը Սև ծովում հարվածներով բացել է «Պանդորայի արկղը». Պեսկով
Կարևոր
Զելենսկու ինքնաթիռը՝ ԱԹՍ-ի թիրախում․ Պեսկովը պարզաբանում է
Դատարանները հրահանգավորված աշխատում են․ Բագրատ սրբազան (տեսանյութ)
Երևանում երթևեկության նոր սահմանափակումներ
Մինչև 2050 թվականը քաղցկեղի դեպքերը կարող են աճել 67%-ով
Շտապ
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Թուրքիան ահազանգում է՝ ՀՀ-ն դառնում է մրցակից. Պուտին–Թրամփ հանդիպում կլինի՞. Մոսկվան ակնարկում է
ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը
Արամ Գրիգորյանը պետք է առյուծի սիրտ կերած լիներ, որ չկալանավորեր Գագիկ Խաչատրյանին. Երեմ Սարգսյան
Գագիկ Խաչատրյանը մինչև հիմա լոգանքի, սանհանգույցից օգտվելու հնարավորություն չունի. Երեմ Սարգսյան
ՈՒՂԻՂ․ Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը
Ֆրանսիայի ԱԳՆ-ն Թրամփի՝ իր անդրծովյան տարածքների մասին գրառումները քմահաճություն է անվանել
Թրամփը խոստացել է ընտրություններից առաջ անձամբ քարոզարշավ իրականացնել մոտ երեք տասնյակ նահանգներում
ԱՄՆ-ն ու Ադրբեջանը TRIPP-ը քննարկո՞ւմ են առանց Հայաստանի
Պակիստանի ԱԳՆ-ը բացառել է նոր երկրների ներառումը Մեքքայի համաձայնագրում
Կարևոր
Նոր կալանավորվածներ կան․ Նոր մանրամասներ՝ Մեղրու համայնքապետի գործով
Բեսենթն ասել է, որ Թրամփը հրաժարվում է քնել

Լրացուցիչ նորություններ

...

Երևանում երթևեկության նոր սահմանափակումներ

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Նոյեմբերի 1-ից Հայաստանում կսկսեն կենսաչափական անձնագրեր տրամադրել․ ՆԳ նախարար

24 ժամ ջուր չի լինելու

Փաշինյանի օրոք ՌԴ-ն զիջումների չի գնա. Զատուլին. Իսրայելը փակում է Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը (տեսանյութ)

Բյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահ

Որբացածների պապիկը արդարություն է պահանջում․ փաստաբանը դիմել է Փաշինյանին

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերում

Մարզերից մեկում ՊՆ զորամասում հետևեցի վերկացի, առավոտյան մարմնամարզության գործընթացին․ Պապիկյան (տեսանյութ)

Սուրեն Պապիկյանը լուսաբացին անակնկալ այցով մեկնել է ՊՆ զորամաս (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել

ՀԱՐՑՈՒՄ․ Միանշանակ ԵԱՏՄ․քաղաքացիները՝ ԵՄ ինտեգրման մասին (Տեսանյութ)

Հայաստանը բողոքել է ՌԴ-ի սահմանափակումների դեմ. ԱՄՆ-ն Դոնբասի հարցում ճնշո՞ւմ է Կիևին (տեսանյութ)

Ի՞նչ տրամաբանությամբ Սարյան փողոցը դարձավ միակողմանի. Սուրեն Գրիգորյան

Մարզից եկող տրանսպորտներն այլևս չե՞ն հասնի Սասունցի Դավիթ կամ Կիլիկիա ավտոկայան

«88»-ում և մյուս բոլոր սուպերմարկետներում ժամկետանց սնունդ կար․ Ավետ Բաբայան

Ինչի՞ ա մետրոյի գնացքներում օդափոխությունը վատ, շնչել չի լինում, խոնավություն ա

Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը

Հայ կաթոլիկ բարձրաստիճան եկեղեցական է մահացել

Վրաստանը Հայաստան է արտահանել 1,6 մլն դոլարի հացաբուլկեղեն