Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Ժողովուրդ». Քրեական գործով անցնող Արփի Դավոյանը սկսել է մանդատի համար պայքարը


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխող ՔՊ–ում կարծես մրցավազք է սկսվել՝ ով ավելի կտրուկ կքննադատի ընդդիմությանը եւ այդպիսով տեղ կապահովի ընտրացուցակում։ Պատգամավորներ կան, որ իրենց անցյալի արարքները մոռացած՝ այլոց են մեղադրում տարբեր հանցանքների համար: Նրանցից մեկն Արփի Դավոյանն է:

Դավոյանը, որ կոռուպցիայի դեմ պայքարը տապալեց հենց ՔՊ-ի ներսում՝ արժանանալով Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նախատինքներին ու զգուշացումներին, ֆեսբուքյան ակտիվություն է ցուցաբերում: Արդարադատության նախարարի պաշտոնին չհասնելով՝ այժմ փորձում է ամրապնդել դիրքերը ԱԺ պատգամավորի մանդատի համար պայքարում։Հիշեցնենք, որ Արփի Դավոյանն այն ՔՊ-ականներից է, ով աչքի էր ընկնում ուժային կառույցների ղեկավարների հետ իր ցուցադրական մտերմությամբ՝ ԱԺ-ում տարբեր սենյակներ ուղեկցելով։ Ինչու, որովհետեւ, թերեւս, ունի վախեր. Արփի Դավոյանը տարիներ շարունակ մի քրեական վարույթով անցնում է վկայի կարգավիճակով: «Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել ՀՀ դատախազություն՝ պարզելու մանրամասները. «2018 թվականին ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քննվել է մի գործ, որով անցել է Արփի Դավոյանը:

Նախնական տեղեկություններով՝ նա ՍՊԸ-ներ է հիմնադրել, ինչ-որ ներկրումներ արել, ապա խաբել պետությանը: Նա 2018 թվականի ապրիլից հետո ՊԵԿ քննչականում անգամ հարցաքննվել է:

Ի՞նչ գործ է հարուցված եղել, որով անցել է Արփի Դավոյանը, ի՞նչ կարգավիճակ ունի եւ ի՞նչ փաստական հանգամանքներ են պարզվել Արփի Դավոյանի գործունեության մասով»:Ի պատասխան՝ Դատախազությունից հայտնել են, որ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում քաղաքացի Արփի Դավոյանը հարցաքննվել է որպես վկա։ Վստահեցրել են` վերջինս դատավարական այլ կարգավիճակ չի ունեցել։

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։Իսկ ինչ ունեցվածք ուներ, եւ այժմ ինչ ունեցվածք ունի Արփի Դավոյանը, որը 2009-2014թթ. աշխատել է Լ. Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում՝ որպես հոգեբան: 2015-2016թթ.՝ «Ռոմա» ՍՊԸ-ում՝ որպես հաշվապահի օգնական, 2016-2017թթ.՝ «Գոլդեն տոբակո» ՍՊԸ-ում՝ որպես հաշվապահ:2017-2018թթ. սկսվել է Արփի Դավոյանի քաղաքական ուղին. նա ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության գործավարն էր, բայց սուրճ ու թեյ պատրաստելուն զուգահեռ՝ այլ հմտություններ էլ ձեռք բերեց՝ 2018-2019թթ., հեղափոխությունից հետո, նշանակվելով Նիկոլ Փաշինյաի օգնական:2018 թվականին, երբ ստանձնում էր վարչապետի օգնականի պաշտոնը, Արփինե Դավոյանը տվյալ օրվա դրությամբ հայտարարագրել է հանձնած փոխառությունները՝ 93,581 դրամ, 130,100 դրամ, 170,995 դրամ։

Նրա դրամական միջոցները կազմել են 161,143 դրամ, եկամուտը՝ 576,360 դրամ, որը ստացվել է աշխատավարձից։2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» ընտրացուցակով: 2018 թվականի արդեն տարեկան հայտարարագրում նրա դրամական միջոցները զգալի բարձրացել են՝ կազմելով 1,500,000 դրամ, եկամուտը կազմել է 6,613,848 դրամ, որը ստացվել է աշխատավարձից։ Այսինքն՝ պատգամավորական աշխատանքի 1 ամսվա վարձատրությունը Դավոյանը 2018-ին ստացել է 6 ամսում։2019 թվականի տարեկան հայտարարագրում, երբ Արփի Դավոյանն արդեն զբաղեցնում էր ԱԺ պատգամավորի պաշտոնը, հայտարարագրել է.4,346,031 դրամ՝ բանկային հաշվին,50,000 դրամ՝ կանխիկ,9,961,761 դրամ եկամուտ՝ Ազգային ժողովից ու կառավարությունից ստացված աշխատավարձերից։2020 թվականին Արփի Դավոյանը «Արդշինբանկ» ՓԲԸ-ից 25,991,000 դրամի չափով փոխառություն է ստացել, որը հանձնել է «Միկշին» ՍՊԸ-ին՝ բնակարան ձեռք բերելու համար:

2021 թվականին Արփինե Դավոյանը 2,5 մլն դրամով Hyundai մակնիշի ավտոմեքենա է գնել։Արփի Դավոյանի՝ 2024 թվականի եկամուտների, անշարժ գույքի, շահերի եւ ծախսերի հայտարարագրից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ իշխանական պատգամավորը անշարժ գույք չի հայտարարագրել. տուն չունի, բայց ավտոմեքենան պահպանում է: Արփի Դավոյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2 մլն 420 հազար դրամ, քանի որ 2 տարբեր կետով հայտարարագրվել է 1 մլն 210 հազար դրամ։

ԱԺ պատգամավորի կանխիկ դրամական միջոցները կազմել են 179 հազար դրամ:Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 13 մլն 642 հազար դրամ, որից 10 մլն 171 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային ժողովից։ Եկամուտներից 3 մլն դրամը «այլ եկամուտ» է «ԱԿԲԱ» բանկից, իսկ 470 հազար դրամը ՀՀ ֆինանսների նախարարությունից եկամտային հարկի վերադարձ է։ Դավոյանը վարկեր չի հայտարարագրել. հետաքրքիր է՝ եթե վարկեր չկան, ինչի համար է ֆինանսների նախարարությունից գումար ստացել, եթե այն ստացել է որպես եկամտահարկ։Հեղափոխության ժամանակ աղունիկ թռցնելուց հետո՝ Դավոյանի կենսամակարդակն էլ է թռիչքաձեւ աճել, դրա համար ուզում է կրկին պատգամավոր դառնալ»։

Լրահոս

Հայտնի է՝ քանի ռուս զինծառայող է զոհվել Ուկրաինայում․ տվյալներ են հրապարակվել
Թբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներին
Բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի. Սուքիասյան
Զելենսկու և Մակրոնի հանդիպման ժամանակ տեղի ունեցածը ցնցել է լրագրողին
Կարևոր
Հայկական մշակույթն ու բիզնեսը Մոնակոյում՝ Վրույր Փենեսյանի նախաձեռնությամբ (տեսանյութ, լուսանկարներ)
Ֆրանսիան Ուկրաինային կմատակարարի ռադարներ և որսորդական հրթիռներ․ Մակրոն
Թրամփի կոշտ պահանջը Զելենսկուն, Իրանի սպառնալիքն ու Պուտինի հաղթանակը
Սեուտայում հայտնաբերվել է բնակարան, որտեղ անօրինական կերպով ապրում էր մոտ 20 միգրանտ
Լուլա դա Սիլվա. Թրամփը իրավունք չունի իր կամքը պարտադրել այլ երկրներին
1 մլրդ 327 միլիոն դրամ՝ Անկախության տոնին. Պուտինի դիմաց նստելը լավագույն օրը չի լինի. Զելենսկի
Պեսկովը նշել է, որ Ուկրաինայի համար իրավիճակը օրեցօր վատթարանում է
Անհայտ անձը կրակ է բացել Թուրքիայի դպրոցի դիմաց. կա 11 տուժած
Թրամփը անձամբ կհանդիպի Սի Ծինփինի հետ օդանավակայանում
Ձեր թիմում քանի՞ հոգի կա, որոնց 20 միլիոնով հրավիրում են մասնավոր ոլորտ աշխատանքի
Ինչո՞ւ է բարձրացել պատգամավորների աշխատավարձը․ Տարոն Չախոյանը պարզաբանում է
Ինչպե՞ս եք պայքարելու, որ Փաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու սցենարը տեղի չունենա․ Տիգրան Աբրահամյան
ՔՊ-ին փորձություն է սպասվում, Ստեփանավանում թեժ պայքար է լինելու. Մարիաննա Ղահրամանյան
Մինչև Տիգրանաշենը էս իշխանությունը պատրաստվում է տարածքներ զիջել Տավուշում. Իշխան Սաղաթելյան
Փաշինյանը խնդիր ա դրել կամ իր առաջ են դրել ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ում վերացնել․ Իշխան Սաղաթելյան
Փաշինյանի վարած քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում են ագրեսոր. Իշխան Սաղաթելյան

Լրացուցիչ նորություններ

...

«Հրապարակ». Որ ուժի համայնքապետի թեկնածուն կլինի Գևորգ Փարսյանը

«Հրապարակ». Կոպիրկինը հրաժեշտ կտա՞ Հայաստանին․ ՌԴ-ում նրանից դժգոհ են

«Ժողովուրդ». Լենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը

«Հրապարակ». Արմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը

«Հրապարակ». Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում

«Ժողովուրդ». Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար

Պարգևատրումներ՝ Անկախության տոնին․ Նեթանյահուի համար վատ լուր. ՄՔԴ-ն չի նահանջում (տեսանյութ)

21 տարի առաջ Անկախության օրվա նախօրեին արված կանխատեսումներ և նախազգուշացումներ. Արմեն Այվազյան (տեսանյութ)

Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել. Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել

«Հրապարակ»․ Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի դատավոր Մարգարիտա Հարթենյանը

«Փաստ». Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը

«Ժողովուրդ». Գրատախտակի գնացած Արաքսյա Վարդանյանը ծանր վիճակում է․ նա արտասվում էր

«Հրապարակ»․ Գինարբուք՝ խորհրդարանում

«Փաստ». «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով

«Հրապարակ»․ Սեքսիստ Թագուհին

«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել և 26 մլն դրամ վերականգնել

«Փաստ». ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում

Ռուսական ռազմաբազան ՝ պահեստ․ Գրատախտակի գնացած պատգամավորը այլ կուսակցությունից է ՔՊ գնացել

«Հրապարակ». Մանվել Փարամազյանը Առուշ Առուշանյանի հետքերով է գնում