Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Պետք է ծառայեմ, Գարիկի տղեն եմ, պետք է դեռ քայլեմ իմ գյուղում». Մխիթար Մխիթարյանն անմահացել է հոկտեմբերի 6-ին «Թոզարանի խաչմերուկ» կոչվող տեղամասում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հանգիստ, շատ խելոք ու խելացի երեխա էր Մխիթարս: Երբ սկսեց քայլել, այդ ժամանակ զգացվեց, թե որքան մտածված է իր մոտ ամեն ինչ: Հետ ու առաջ էր նայում, ոտքը ամուր դնում հատակին ու շարժվում առաջ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ռուզաննան՝ Մխիթարի մայրիկը: Դպրոցական տարիների մասին խոսելիս նշում է՝ որդին շատ լավ է սովորել: «Մինչև հինգերորդ դասարանը գերազանցիկ է եղել: Երրորդ դասարանից սկսեց երգել, ութ տարի երգել է: 15 տարեկանում երգը թողեց և ընդունվեց Նոր Գեղիի Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ: Բիզնեսի կառավարում էր ուսումնասիրում: Ստեղծագործող էր, կազմակերպչական ջիղ ուներ: Դպրոցում միշտ աչքի է ընկել իր կազմակերպչական ունակությամբ, միջոցառումների ընթացքը ղեկավարում էր, ընթացքում երգում»: Քոլեջում ուսումը կիսատ թողնելով՝ 2020 թ. օգոստոսի 30-ին Մխիթարը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: «Պետք է զորացրվեր, ավարտեր քոլեջը, որոշել էր ընդունվել Հայաստանի ազգային ագրարային համալսարան»: Մխիթարի բոլոր երազանքները կապված էին բիզնես ոլորտի հետ: «Նախագծերի վրա էր աշխատել, որոնք մեզ ցույց չէր տվել: Հետագայում մեզ քոլեջից փոխանցեցին դրանք: Շենքերի հատակագծեր էր կազմել, որ վերջացնելուց հետո ցույց տա հայրիկին: Ամեն ոլորտում ուզում էր իրեն դրսևորել, այնքան երազանքներ ուներ, բոլորը կիսատ մնացին»: Մխիթարն իր տարիքի համար բավականին բարձր ճնշմամբ է բանակ զորակոչվել: Մայրիկն ասում է՝ որդու մոտ նաև առիթմիա է նկատվել, բայց նա հիվանդանոցից գնացել է զինկոմիսարիատ և անձամբ վերցրել ծանուցագիրը: «Ինքն այսպես էր մտածում. «Պետք է ծառայեմ, իմ կյանքի վրա խաչ մի քաշեք, Գարիկի տղեն եմ, պետք է դեռ քայլեմ իմ գյուղում»: Գուցե չգնար ծառայության, գուցե հետաձգեին, բայց ինքն իր ձեռքով վերցրեց ծանուցագիրը»: Մխիթարը ծառայել է Ջրականում: «Ամեն օր այնքան ուրախ էր ինձ հետ խոսելիս՝ մա՛մ, ամեն ինչ ընտիր է, մա՛մ, ինձ այնքան շատ են հարգում: Այդ մի քանի օրվա ընթացքում իրեն հասցրել են անսահման սիրել, հարգել, ճանաչել՝ որպես առաջ ընկնող, բոլորին հասնող, տարբերվող զինվոր: Մի վայրկյան անգամ չի դժգոհել իր ծառայությունից: Սեպտեմբերի 25-ին զրույց ունեցանք: Մի տուն ունեինք, որն իր համար էինք գնել: Զրույցի ժամանակ ինձ առանձին խնդրեց՝ մա՛մ, տունս ծախեք, Արմանին ազատեք բանակից: Չհասկացանք, թե ինչ նկատի ունի, երբ ասում է, որ փոքր եղբորն ազատենք ծառայությունից: Սեպտեմբերի 25-ին արդեն գիտեին պատերազմի վտանգի մասին, համար մեկ տագնապ էին հայտարարել»: Սեպտեմբերի 27-ին սկսվեց 44 օր տևած պատերազմը: «Այդ օրը ժամը ինն անց 45 զանգեց, ասաց, որ ամեն ինչ նորմալ է, իրենց տանում են ապահով վայր, պատերազմ չեն գնալու, կրակոցներ կան, բայց հանգիստ լինենք: Հետո ժամը մեկին զանգահարում է ընկերոջը, ասում՝ ախպորդ տանում են պատերազմ»: Մխիթարը պատերազմի օրերին եղել է Ջրականում՝ հենց առաջնագծում: «Իր դասընկերոջ՝ Հակոբի հետ էր ծառայում: Հոկտեմբերի 2-ին Հակոբին 7 հոգու հետ միասին ԱԹՍ-ն հարվածում է հենց խրամատի մոտ: Մխիթարս այդ պահին այդ հատվածում չի լինում, բայց հետո գնում է, որ տեսնի, թե ինչ կարող է անել: Գնում է, բայց դատարկ վերադառնում»: Հոկտեմբերի 4-ին վերջին անգամ է ընտանիքը Մխիթարի հետ կապ հաստատել: Տիկին Ռուզաննան ասում է՝ ոչ ոք չի կարողանում ասել՝ հոկտեմբերի 5-ի երեկոյան, թե՞ հոկտեմբերի 6-ի առավոտյան են տղաները զոհվել: «Շատերը նշում են հոկտեմբերի 6-ը, երբ տեղի է ունեցել դեպքը»: Մի հատված Մխիթարի մարտական ուղուց. «Շարքային Մխիթարյանը անմիջական մասնակցություն է ունեցել 200 ՀԴԿ-ի շրջանում իրականացվող հակագրոհին, աչքի ընկել կազմակերպչական հատկանիշներով, քաջաբար մարտնչել հակառակորդի կենդանի ուժի դեմ, ոչնչացրել հակառակորդին և մեծ վնաս հասցրել հակառակորդի ուժերին, ինչպես նաև իր դիպուկ կրակներով կանգնեցրել հակառակորդի մխրճվող տեխնիկաները, հանել իր վիրավոր և զոհված ընկերներին խրամատից: Հոկտեմբերի 3-4-ը անցել են պաշտպանության «Չռիկներ» կոչվող տեղամասից դեպի «Թոզարան» տանող թմբին, որտեղ հակառակորդի կողմից ձեռնարկվել է մասշտաբային հարձակում, որի ժամանակ գումարտակը ամբողջ ուժով մարտի մեջ է բռնվել՝ հակառակորդին պատճառելով մեծաքանակ կորուստներ։ Հոկտեմբերի 5-6-ը իրականացրել են պաշտպանություն «Թոզարանի խաչմերուկ» տեղամասում, որտեղ իր համածառայակից ընկերների հետ գտնվել է շրջափակման մեջ, որի ժամանակ ամբողջ ուժով մարտի մեջ է մտել՝ հակառակորդին պատճառելով բազմաթիվ կորուստներ, որտեղ էլ ստացել է հրազենային վիրավորում ձեռքի շրջանում»: Այս ժամանակ վիրավորվում է նաև նրա հրամանատարը՝ մայոր Անդրանիկ Աղաջանյանը: Մխիթարը չէր կարող հրամանատարին թողնել մարտի դաշտում, նետվում է օգնության: Թշնամին նրանց խոցում է հեռակառավարվող հրթիռով։ «Իրենց հետևից այլևս որևէ մեկը չի գնում: 12 հոգանոց խմբից չորսն են ողջ մնում, լքում են այդ տարածքը: Տղաներից շատերը ողջ են եղել, վիրավոր, օգնություն չի հասել, արնաքամ են եղել»: Տղաներն անմահանում են «Թոզարանի խաչմերուկ» կոչվող տեղամասում՝ Հադրութում: Ուղիղ երկու ամիս անց՝ դեկտեմբերի 6-ին, ընտանիքը «գտնում» է Մխիթարին: «Այդ ընթացքում որևէ տեղեկություն չունեինք իր մասին: Այդ տարածքում որոնողական աշխատանքներ սկսվեցին, այն էլ շատ մեծ դժվարությամբ, ամուսինս ու տագրս մեծ ջանքեր գործադրեցին, որ զինվորների 90 տոկոսին կարողացան դուրս բերել: Այդ տարածքից դուրս են բերում ութ մարմին, ամուսինս վստահ էր, որ մեկը Մխիթարն է, քանի որ երկու հեռախոսն էլ գրպանում են եղել: Դրանով ենք համոզվել, որ նա է: Բայց երեք ամիս հետո էլ ԴՆԹ հետազոտությունը հաստատեց»: Մայրիկն ասում է՝ ամեն կերպ հաստատվեց, որ որդին անմահացել է, բայց, միևնույնն է, իրենք սպասում են: «Ցանկացած մարդ գիտակցում է, որ սպասումն ամենադաժան բանն է այս կյանքում, բայց հավատացեք, որ այսօր այդ սպասումը դարձել է մեր ապրելու պատճառներից մեկը: Ուզում ենք սպասել»: Մխիթարը ընտանիքի չորս տղաներից ավագն է՝ Մխիթար, Արման, Մհեր, Մոնթե: «Պարտադրում էր մեզ յոթ տղա ունենալ, որ յոթ եղբայրով սեղանի շուրջ նստեին: Տղաներիցս յուրաքանչյուրն իր տեղն ունի: Եղել է մի պահ, երբ անգամ իրենց ներկայությունն ինձ չէր զգոնացնում, իրենց նայում էի ու հասկանում, որ չեմ կարողանալու ապրել: Բայց որոշ ժամանակ հետո հասկացա՝ իրենց ճակատագրերն իմ ձեռքում են, այդ պարագայում այլ ճանապարհ չկար ընտրելու, քան ապրեցնելը: Իմ չլինելը, իմ թուլանալը մեծ վնաս կտար իմ ընտանիքին, ու պայքարեցի, որ մեր ընտանիքը, թեկուզ կիսատված, շարունակի ապրել»: Հ. Գ. - Հրաձիգ Մխիթար Մխիթարյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ նախագահի հրամանագրով՝ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի և Արցախի նախագահի հրամանագրով՝ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով: Պարգևատրվել է նաև «Իմ Հադրութ» ՀԲՀԿ-ի կողմից՝ «Թևան Ստեփանյան» մեդալով: Հուղարկավորված է Կոտայքի մարզի հայրենի Նոր Գեղիի գերեզմանատանը՝ պապիկի կողքին: 

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լրահոս

Հայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակում
Կարևոր
Պլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը
Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը
Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը
Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին
Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունը
Փարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայան
Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է
ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը
Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանը
Լեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններին
Կարևոր
Տուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներ
ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգ
«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞
Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ
«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել
ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»

Լրացուցիչ նորություններ

...

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը

«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞

Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»

Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»

Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»

«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ

«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»

766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում