Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Իրական Հայաստանի» ու «խաղաղության դարաշրջանի» թոզփչոցին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրեր առաջ Կազանում տեղի ունեցավ Փաշինյան-Ալիև հերթական հանդիպումը, որն ընթանում էր առանց միջնորդների։ Այս ֆորմատը մեծապես ձեռնտու է Ադրբեջանին, որը ձգտում է ազատվել անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ստվերից ու հասնել դրա վերջնական լուծարմանը։ Բացի այդ, բազմիցս ականատես ենք եղել, թե, ի վերջո, ինչ է տեղի ունենում, երբ առանց միջնորդական առաքելության Փաշինյանն ու Ալիևը հանդիպում են ու պայմանավորվածություններ ձեռք բերում։ Լավագույն օրինակը Դուշանբեի վերելակային հանդիպումն է, երբ կողմերը պայմանավորվեցին չկրակել, սակայն տեսանք, թե այդ ամենն ինչով ավարտվեց։ Ավելին, առանց միջնորդների հանդիպումն Ադրբեջանին հնարավորություն է տալիս մինչև վերջ ճնշումներ գործադրել Հայաստանի վրա ու պետք եղած դեպքում խախտել ձեռք բերված պայմանավորվածությունները։ Ու չկա որևէ միջազգային հարթակ, որի միջոցով հնարավոր կլինի զսպել Ադրբեջանի ախորժակը։ Իսկ այս ամենը ճանապարհ է բացում նոր զիջումների ու տարածքային կորուստների համար։ Այդ դեպքում ՀՀ իշխանություններն ինչո՞ւ են համաձայնել նման պայմաններում հանդիպում անցկացնելու տարբերակին: Նախ՝ որպեսզի ժողովրդին ցույց տան, թե խաղաղության օրակարգն առաջ են մղում, որի այլընտրանքն, ըստ իրենց, պատերազմն է։ Նոր պատերազմով վախեցնելով հանրությանը՝ Փաշինյանը ձևացնում է, որ իր իշխանության կողմից տարվող քաղաքականությունը շատ արդյունավետ է։ Դրա համար էլ նա հայտարարում է, թե Հայաստանի ապագայի մասով հիմա ավելի հանգիստ է, քան 2018 կամ 2019 թվականներին։ Ու դա պայմանավորում է նրանով, որ տեսնում է առկա ռիսկերի կառավարման հնարավորություն, որն իրականություն է դառնալու, այսպես կոչված, «իրական Հայաստանի հայեցակարգի» շրջանակներում։ Բայց ռեալ իրավիճակը ցույց է տալիս, որ դա լրիվ հակառակի մասին է։ Փաշինյանը հայտարարում է, որ քաղաքական ճանապարհով Ադրբեջանն իր զորքերը պիտի դուրս հանի Հայաստանի տարածքից, բայց Ադրբեջանից այս մասով դրական պատասխան չկա։ Ալիևը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե իրենք մնալու են այն դիրքերում, որոնք զբաղեցնում են։ Նա միշտ ընդգծել է հայկական դիրքերի նկատմամբ գերակա դիրքեր զբաղեցնելու կարևորությունը։ Մյուս կողմից էլ՝ եթե «իրական Հայաստանի հայեցակարգն» իսկապես գործում է, ապա ինչո՞ւ սահմանազատումը Տավուշից այն կողմ չի անցնում։ Պարզ է, որ Ադրբեջանն ընդհանրապես ցանկություն չունի իր զորքերը դուրս հանել Հայաստանի օկուպացված մասերից, այլապես եթե նման մտադրություն լիներ, ապա երբ Փաշինյանն առաջարկում էր զորքերի երկուստեք հետքաշում, Բաքուն պիտի որ համաձայներ։ Սակայն Ադրբեջանը ոչ միայն մտադրություն չունի հետ քաշվելու Հայաստանի օկուպացված տարածքներից, այլև կոնկրետ տարածքային նկրտումներ ունի ՀՀ տարածքի նկատմամբ։ Դրա համար էլ ակտիվորեն զարգացնում է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալու թեման։ Իսկ ինչի՞ մասին է իշխանությունների առաջ քաշած «իրական Հայաստանի հայեցակարգը», միգուցե հենց ադրբեջանցիների «վերադարձի՞»։ Իրերի այն դրությունը, որը Փաշինյանը ժառանգություն է ստացել իր նախորդներից, դրական իմաստով էականորեն տարբերվում է ներկայիս իրավիճակից, քանի որ հայկական կողմի դիրքերն այն ժամանակ առավել ամուր էին, քան հիմա է։ Բայց տարօրինակ կերպով Փաշինյանը նշում է, թե հիմա ավելի հանգիստ է։ Միգուցե հանգիստ է, որ ինքը մնալու է իշխանության՝ թեկուզ ավերակների վրա, քանի որ իր իշխանության երկարաձգման հարցում թուրք-ադրբեջանական տանդեմի աջակցությունն է վայելում։ Դրա համար էլ Բաքվից կոշտ հայտարարություններ են հնչում հատկապես Հայաստանի ընդդիմության հասցեին, թե իբր ռևանշիստները ցանկանում են գլուխ բարձրացնել։ Իսկ թե Հայաստանի հետ ինչ կարող է տեղի ունենալ, այնքան էլ հետաքրքիր չէ փաշինյանական իշխանությանը։ Ուղղակի հիմա խնդիրն այլ է. կլիմայական համաժողովից առաջ Ադրբեջանին պետք է ցույց տալ, որ ինքը կառուցողական է, տրամադրված է բանակցելու, բայց երբ համաժողովն անցնի, իրավիճակը ևս կփոխվի, ու Բաքուն ավելի կոշտ դիրքերից հանդես կգա։ Ու բացառված չէ, որ մի պահի Ադրբեջանը նաև ռազմական գործողությունների դիմի՝ պնդելով, որ Հայաստանը չի կատարում իրենց պահանջները։ Պատահական չէ, որ Ալիևը հայտարարում էր, որ խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել միայն այն ժամանակ, երբ բոլոր կետերը համաձայնեցված լինեն։ Այնպես որ, «իրական Հայաստանի» ու «խաղաղության դարաշրջանի» մասին թեզերն ընդամենը ժողովրդի աչքին թոզփչոցի են։ Ու մինչ Նիկոլ Փաշինյանը այստեղ-այնտեղ անհոգ հեծանիվ է վարում, վայելում իր պաշտոնը, երկրին սպառնացող վտանգն ավելի է ահագնանում։ Այնինչ, «թոշակի գնալու» դեպքում երևի թե մի անգամ օգուտ կտա մեր երկրին: 

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Լրահոս

Ով կվերահսկի Թրիփփի 200 մլն դոլարը. Թրամփը պատրաստվում է աղմկահարույց հայտարարության (տեսանյութ)
Մրայն Սպետը նշանակվել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության փոխդեսպան
Զախարովա․ ԱՄՆ-ն ձգտում է գործել՝ առանց հաշվի առնելու Միջուկային փորձարկումների համապարփակ արգելքի մասին պայմանագիրը
Վրաստանում ավարտվել է դեպի Լարս տանող նոր թունելի 5 կամուրջներից մեկի շինարարությունը
Հայաստանն ու Հունաստանը քննարկել են տուրիզմի ոլորտում համագործակցությունը խորացնելու հնարավորություն
Իսրայելական բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի երկու հրամանատարների ոչնչացման մասին
Սթարմերը հրաժեշտ է տվել Համայնքների պալատին՝ վարչապետի պաշտոնից հեռանալուց առաջ
Ֆոն դեր Լայենը Կիևին խոստացել է «անվտանգ անօդաչու սարքերի գործարաններ» ԵՄ-ում
Դանիան հաստատել է անօդաչու թռչող սարքերի նոր գնումները
Փլուզվել է շինության բետոնե ծածկը․ տուժածները դուրս են բերվել փլատակներից
Ահավոր էր, ինքը ո´չ հանցագործ է, ո´չ էլ մարդասպան. քաղաքացիները` Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին
ԵԽ դիրքորոշումը՝ հայ գերիների հարցում. Թրամփը սպառնացել է Իրանին
Tatler․ Բրիտանական արքայադուստր Մարգարեթի թոռ Սամուել Չատտոն ամուսնության առաջարկ է արել Էլեոնոր Էքսերջյանին
Խուզարկում էին, երեխաներիս հեռախոսներն առգրավեցին, երեխաներս չեն վախեցել
Վարդան Ղուկասյանն ազատ կարձակվի՞ ու կվերադառնա՞ աշխատանքի
Իրաքում անօդաչու թռչող սարք է կործանվել
ՈՒՂԻՂ․ «Մուլտի գրուպ»-ի աշխատակիցները պահանջում են բացել կապարակնքված աշխատավայրը
Ծառուկյանին փոքր չափի մահճակալ են տվել, Կարապետյանին ձմռանը վերմակ չեն տրամադրել
Հիմա մարդը ՀՀ-ում պաշտպանվա՞ծ է, թե՞ ոչ․ տեսնում ենք՝ իհարկե պաշտպանված չէ․ Տաթևիկ Սողոյան
Իհարկե փաշինյանական Հայաստանը ավտորիտար երկիր է․ Մաթևոսյան

Լրացուցիչ նորություններ

...

Նիկոլ Փաշինյանի պատկերացրած ապագան ՀՀ-ի գերեզմանն է. Սուրենյանց (տեսանյութ)

Ալիևը մեր գերիներին ներկայացնում է իբրև հանցագործներ. ինչ ճակատագիր է սպասվում նրանց (տեսանյութ)

Ծառուկյանին փոքր չափի մահճակալ են տվել, Կարապետյանին ձմռանը վերմակ չեն տրամադրել

«Հրապարակ». Որոշել է «ժերտվա տալ» մերձավորներին

Արթուր Պողոսյանը տապալում է գործերի քննությունը, եթե ՔՊ-ին է վերաբերվում. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Խոշտանգման ռեժիմում են պահում

Սահմանադրական դատարանի որոշման փաստաթղթում հազարավոր անհամապատասխանություններ կան. թվեր. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Իշխանությունը մարզպետացու է փնտրում

«Հրապարակ»․ ԱԱԾ-ն ու ՌՈ-ն օդանավակայանում շարունակում են որս իրականացնել

210 մլն դրամ, 300 հազար դոլար և 100 հազար եվրո. ինչ է հայտարարագրել Առուշ Առուշանյանը. «Ժողովուրդ»

Երևանի քաղաքապետարանում պաշտոնանկությունների և վարչական շրջանների ղեկավարների փոփոխությունների գործընթացը նոր փուլ է թևակոխում. «Ժողովուրդ»

Թեժ մրցակցություն՝ պաշտոնների համար․ Տնտեսվարողները ծանր վիճակում են

Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ»

«Հրապարակ». «Ժողովրդավար» Հայաստանում տեղի է ունեցել աննախադեպ ոչ ժողովրդավարական քայլ

ԱԺ հանձնաժողովների նախագահների պաշտոնների համար թեժ մրցակցություն է սպասվում․ «Հրապարակ»

«Հրապարակ». Տիգրան Ավինյանը թոթափում է 9 տոկոսանոց քաղաքապետի կարգավիճակը

ԱԺ նախագահի թիմակիցը հարցաքննվել է հակակոռուպցիոն կոմիտեում. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Տնտեսվարողները ծանր վիճակում են

Ալավերդուց՝ Վանաձոր. Արեն Մկրտչյանը փոխել է գրանցումն ու պատրաստվում է հերթական ընտրություններին. «Ժողովուրդ»

Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ»