Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Վրաստանի ընտրությունների տարածաշրջանային մոդելավորումը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեռևս հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի ունեցած ընտրություններից առաջ սպասվում էր, որ դրանք վճռական նշանակություն են ունենալու տարածաշրջանային գործընթացների վրա՝ մանավանդ որ Հարավային Կովկասում շատ փխրուն իրավիճակ է ստեղծվել։ Ի վերջո, «Վրացական երազանքը» 2012 թվականից սկսած չորրորդ անգամ հաղթեց խորհրդարանական ընտրություններում՝ հավաքելով ձայների ավելի քան 54 տոկոսը։ Իսկ ինչո՞ւ էր հատկապես կարևոր հենց այս անգամվա ընտրությունը։ Խնդիրն այն է, որ ուկրաինական պատերազմի սկսվելուց ի վեր Վրաստանին հաջողվում էր զերծ մնալ Արևմուտքի ու Ռուսաստանի շահերի բախման կիզակետում հայտնվելուց՝ այն պարագայում, երբ բազմաթիվ անգամներ փորձեր են կատարվել Վրաստանին Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ ներքաշելու ուղղությամբ։ Ու ինչքան էլ Արևմուտքից մեծ ջանքեր էին գործադրում Վրաստանին ամբողջությամբ իրենց դաշտ բերելու ուղղությամբ, որպեսզի դրա միջոցով հարվածեն Ռուսաստանին, այդ ջանքերը վրացական իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում ապարդյուն էին անցնում։ Միաժամանակ, Վրաստանը չի գնում նաև Արևմուտքի ու Եվրոպայի հետ կապերի խզման։ Վրացական իշխանությունները հայտարարում են, թե իրենց երկիրը տեսնում են եվրոպական ինտեգրացիոն համակարգում՝ ԵՄ անդամակցության շրջանակում, բայց ինքնիշխան կարգավիճակում, այլ ոչ թե կախյալ։ Այս պարագայում նաև տնտեսական առումով են բարենպաստ պայմաններ բացվել Վրաստանի առաջ, քանի որ այդ երկիրը, չնայած Արևմուտքից հնչող պատժամիջոցների սպառնալիքներին, տնտեսական առումով շարունակում է համագործակցել ինչպես արևմտյան գործընկերների, այնպես էլ Ռուսաստանի հետ՝ արձանագրելով էականորեն բարձր տնտեսական աճ։ Գաղտնիք չէ, որ իր հարևան Ռուսաստանի հետ փոխգործակցությունը ահռելի տնտեսական օգուտներ է բերում Վրաստանին։ Իսկ եթե հանկարծ Վրաստանը ոչ հավասարակշիռ քաղաքականություն վարեր ու, օրինակ՝ պատերազմի մեջ մտներ Ռուսաստանի դեմ, ապա վրացական տնտեսությունը մեծ հարված կստանար՝ մնալով Արևմուտքից եկող օգնության հույսին։ Ուստի, Վրաստանի ընտրողների մեծամասնությունն իր ձայնը տվեց հավասարակշիռ քաղաքականություն վարող քաղաքական թիմին։ Եվ, փաստացի, նախկին նախագահ Սաակաշվիլիի քաղաքական գիծը սպասարկող արևմտամոլ ուժերը պարտվեցին, որոնք ընտրություններից առաջ ներկայացնում էին, թե շռնդալից հաղթանակ են տանելու։ Ճիշտ է, Եվրոպական խորհրդի ղեկավարը կոչ է արել Վրաստանի ԿԸՀ-ին հետաքննել խորհրդարանական ընտրությունների խախտումները, սակայն այդ խախտումների հետաքննությունն էական դերակատարություն չի կարող ունենալ ընտությունների արդյունքների վրա, քանի որ «Վրացական երազանքը» հաղթանակ է տարել զգալի առավելությամբ։ Բայց ընդդիմադիր կուսակցությունները չեն համակերպվում գրանցված արդյունքների ու իրենց պարտության հետ, դրա համար էլ հայտարարել են, թե չեն ճանաչում ընտրությունների արդյունքները ու չեն մասնակցելու նորընտիր խորհրդարանի աշխատանքներին։ Ընտրությունների արդյունքները չեն ճանաչում այնպիսի ընդդիմադիր քաղաքական ուժեր, որոնք կամ հազիվ 10 տոկոս քվե են ստացել, կամ նույնիսկ այդ 10 տոկոսը չեն ստացել։ Ու ընդդիմադիր ուժերի ձայները գումարային հաշվարկով կազմել են ընդամենը 37 տոկոս։ Այսինքն՝ ակնհայտ է, որ նրանք որևէ շանս չունեն։ Այնինչ, վրացական «արևմտյան» ընդդիմությունը հույսեր է կապում, թե Արևմուտքի մեծ աջակցության արդյունքում իրենք կարող են եղանակ փոխել երկրում մեկ այլ ճանապարհով՝ բողոքի ակցիաների ու խժդժությունների հրահրման միջոցով։ Իսկ իշխանությունները հավաստիացնում են, որ խժդժությունների հրահրման փորձերը կոշտ արձագանքի կարժանանան։ Բայց պետք է նկատի ունենալ, որ վրացական ընդդիմության դիրքերը կարող են առաջիկայում զգալիորեն թուլանալ, հատկապես երբ նկատի ենք ունենում, որ հավանական է՝ ԱՄՆ-ում նոյեմբերին սպասվող նախագահական ընտրություններում հաղթանակ տանի թեկնածուներից Դոնալդ Թրամփը։ Թրամփի թիմն ավելի շատ պահպանողական քաղաքական դիրքավորում ունեցող քաղաքական ուժերի հետ համագործակցության փորձ ունի, և լիբերալ ուժերը նրա դեմ են աշխատում։ Բացի այդ, վերջինիս նախագահության տարիները ցույց տվեցին, որ նա ավելի շատ կենտրոնանում է ներամերիկյան խնդիրների վրա՝ մասնավորապես անլեգալ ներգաղթի դեմ պայքար, տնտեսության խթանում և այլն, քան արտաքին աշխարհում ԱՄՆ-ի ազդեցության ընդլայնման։ Իսկ ԱՄՆ-ի կողմից իզոլացիոնիստական արտաքին քաղաքականությունը ենթադրելու է, որ Հարավային Կովկասում Արևմուտքի դիրքերը թուլանալու են, քանի որ Եվրոպան առանց ԱՄՆ-ի գործուն աջակցության ի վիճակի չէ ապահովել իր ազդեցության ընդլայնումը։ Սա իր հերթին ենթադրում է, որ տարածաշրջանում ուժեղանալու են Ռուսաստանի դիրքերը։ Ուստի, եթե նկատի ենք ունենում, որ Վրաստանը Ռուսաստանի հետ համագործակցում է, իսկ Ադրբեջանն իրեն տեղավորել է պրոռուսական գծի մեջ, ապա այս իրավիճակը վճռորոշ է լինելու Հայաստանի կողմնորոշման առումով։ Քանի որ Թուրքիան Ադրբեջանին աջակցելու միջոցով Հարավային Կովկասում վերջնականապես հաստատվելու մտադրություն ունի, ապա Հայաստանի դիրքորոշումը Ռուսաստանի համար կարող է առանցքային դերակատարություն ունենալ Անկարայի պանթուրքական ծրագրերի դեմն առնելու տեսանկյունից։ 

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Լրահոս

Հայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակում
Կարևոր
Պլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը
Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը
Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը
Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին
Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունը
Փարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայան
Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է
ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը
Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանը
Լեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններին
Կարևոր
Տուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներ
ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգ
«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞
Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ
«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել
ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»

Լրացուցիչ նորություններ

...

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը

«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞

Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»

Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»

Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»

«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ

«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»

766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում