Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ովքե՞ր և ինչո՞ւ են ցանկանում Արցախի հարցը «փակված» տեսնել. փոխվել են ժամանակները, տեխնոլոգիաները, իսկ պատկերը նույնն է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժամանակ առ ժամանակ տարբեր հարթակներում քննարկումների ժամանակ կարելի է լսել արտահայտություն, որ Արցախի խնդիրը (հարցը) փակված չէ: Ըստ որում, հաճախ այդ արտահայտությունը ուղեկցվում է հորդորներով, որ պետք է այս անել, այն անել, որպեսզի բոլորին պարզ դառնա, որ հարցը փակված չէ: Հարկավ, չենք վիճի կամ վիճարկի. պետք է շարունակաբար գործել, ակտիվ լինել, ամեն առիթով, տո՝ թեկուզ առիթ ստեղծելով՝ բարձրացնել հարցը բոլոր հնարավոր ներքին ու արտաքին հարթակներում:

Ինքնին հասկանալի է, որ այսպես ասված՝ «օրվա իշխանությունը» դա չի անելու և չի անում: «Օրվա իշխանությունը», ի դեմս Նիկոլ Փաշինյանի և նրա ՔՊ-ի, բացարձակապես համամիտ է Հայաստանի ու հայության ոխերիմ թշնամիներ Ադրբեջանի և Թուրքիայի, համապատասխանաբար՝ Ալիևի և Էրդողանի հետ, որ՝ վերջ, Արցախի հարցը փակված է: Չկա հայկական Արցախ, Արցախում չկան հայեր, ուրեմն՝ չկա նաև Արցախի հարց: Բայց հայությունը՝ թե՛ իր հավաքականությամբ, թե՛ իր քաղաքական, կուսակցական, հասարակական, ազգային կառույցներով, գերազանցապես այդպես չի կարծում: Այդպես կարծում են բացառապես փաշինյանականները, նրանք, ովքեր ճամարտակում են, այսպես կոչված, «իրական Հայաստանի» մասին, կամ նրանք, որոնք իրենց խղճի հետ գործարքի գնալով՝ փաշինյանական իշխանության շահառու են՝ բառի ամենաուղիղ իմաստով:

Բայց խոսքը նրանց մասին չէ: Իսկ խոսքն այն մասին է, որ Արցախի հարցն ինքնին «Հայկական հարցի» բաղկացուցիչ մասն է, եթե չասվի՝ ուղիղ շառավիղն է: Ու, որպես այդպիսին, այդ հարցը կարող է «փակված» համարվել կա՛մ լուծում ստանալուց հետո, կա՛մ այն բանից հետո, երբ «Հայկական հարցն» էլ փակվի, այսինքն՝ ինչին ձգտում են թե՛ Թուրքիան ու Ադրբեջանը, թե՛ Հայաստանի այսօրվա իշխանությունները: Հակիրճ՝ քանի դեռ «Հայկական հարցը» փակված չէ, ուրեմն՝ փակված չէ նաև Արցախի հարցը: «Արցախի հարց» ասվածը որոշակի իմաստով Հայոց ցեղասպանության հետևանք է: 

Ավելին, բուն Արցախի տարածքում ևս 20-րդ դարի առաջին կեսում, կոնկրետ՝ 1920 թվականին տեղի է ունեցել ցեղասպանական ոճրագործություն, որը պատմագիտության մեջ հայտնի է «Շուշիի ջարդեր» եզրույթով ու վերաբերում է 1920 թ. մարտի 22-26-ը հայկական Շուշիում իրականացված ջարդերին, որոնց ընթացքում շուրջ 20 հազար հայ կոտորվեց: Վստահ ենք, որ շատերն են ծանոթ պատմական իրադարձությունների հիմնական դրվագներին ու դեպքերի ողբերգական ընթացքին, ուստի պարզապես հիշեցնենք, որ «Արցախի հիմնախնդիր» ասվածը ո՛չ երեկ, ո՛չ էլ երեկ չէ առաջին օրն է ծագել: Ու չնայած անցած տասնամյակներում շատերն են ցանկացել «Արցախի հարցը» փակված համարել, ինչպես «փակված» էին համարում «Հայկական հարցը», բայց այդպես չէր և այդպես չէ:

Խորհրդային Միության պայմաններում էլ հարցը պարզապես «քնեցված» էր, թեպետ Խորհրդային Հայաստանի տարբեր ղեկավարներ միշտ էլ բարձրացրել են այն: Պարզից էլ պարզ էր, որ ԽՍՀՄ փլուզմանը զուգահեռ այս հիմնախնդիրը նորից բորբոքվեց: Թշնամին էլի դիմեց ցեղասպանության՝ նպատակ ունենալով հայաթափել Արցախը, բայց 90-ականներին մեզ հաջողվեց դիմակայել ու հաղթել (քավ լիցի, այն ժամանակ Նիկոլ Փաշինյանն ընդամենը 14-15 տարեկան էր...): Լավ, իսկ, մեծ հաշվով, ի՞նչ է «Հայկական հարցը», ո՞րն է այդ հարցի խտացված բովանդակությունը: Եթե շատ պարզ, ապա դա ժողովրդի, ազգության՝ սեփական բազմահազարամյա բնօրրանում, սեփական հողի վրա, իր պատմական հայրենիքում ապրելու և արարելու, սեփական ճակատագիրն իր կամքով տնօրինելու բնական ու անկապտելի իրավունքն է: Այդ իրավունքն է խլված միլիոնավոր հայերից՝ Հայոց ցեղասպանության հետևանքով, այդ իրավունքը խլվել ու խլվում է Արցախի հայությունից՝ արդեն մեր օրերում, ինչպես ասվում է՝ «քաղաքակիրթ աշխարհի» աչքի առաջ: 

Փոխվել են տեխնոլոգիաները, հեռագրին փոխարինել է ինտերնետը, բայց պատկերը նույնն է, ի դեպ: Ժամանակի խոշոր ընդգրկման տիրույթում՝ ժողովուրդները կա՛մ պաշտպանում են ու տեր են կանգնում իրենց իրավունքներին, կա՛մ վերանում, կորչում-անհետանում են պատմության ասպարեզից, երկրի երեսից: Այսինքն, մեր ազգը կա՛մ պետք է ուժերի գերլարումով կարողանա լուծել իր հարցը, տիրանալ իր իրավունքներին, կա՛մ համակերպվի վերանալուն, կորչել-անհետանալուն՝ իր ամեն ինչով: Կենտրոնանանք կոնկրետ Արցախի հարցի փակված-չփակված լինելու վրա: Այն փակված չէ ու չի էլ կարող փակված լինել, քանի դեռ կան մարդիկ, մեր այն հայրենակիցները, որոնք բառացիորեն դեռ 1-1,5 տարի առաջ ապրում էին իրենց բնօրրանհայրենիքում: Հարցը փակված չէ, քանի դեռ կան մարդիկ, որոնք կռվել են այդ հայրենիքի ազատագրման համար ու պաշտպանել են այն: Քանի դեռ կան մարդիկ, որոնք ամենահարազատին՝ որդուն, եղբորը, հորը, պապին են կորցրել հանուն Հայրենիքի այդ հատվածի գոյության: Կարճ ասած՝ քանի դեռ թարմ է հայրենի բնօրրանի հիշողությունը, Արցախի հարցը փակված չէ:

Ու դա հրաշալի հասկանում է նաև փաշինյանական իշխանությունը, որը հատուկ այնպես է անում, որ Արցախից բռնի տեղահանված, գործնականում էթնիկ զտման ենթարկված մեր հայրենակիցները հնարավորինս ցաքուցրիվ ապրեն, հավաք բնակություն չունենան մեկ-երկու կոնկրետ վայրում՝ կտրվելով միմյանցից, զրկվելով իրենց բարբառով ոչ վիրտուալ հաղորդակցվելուց, իրենց ավանդույթները հնարավորինս պահպանելուց: Նմանապես պատահական չէ այն չուզողական, մուննաթային, երեստվողական վերաբերմունքը, որ դրսևորվում է Արցախի մեր հայրենակիցների նկատմամբ: Պատահական չէ, որ փաշինյանական իշխանությունը որդեգրել է այնպիսի մոտեցում, որ հնարավորինս շատ արցախցիներ ցանկանան հեռանալ նաև Հայաստանից:

Պատահական չեն իշխանության բարձրաստիճան ներկայացուցչի միջոցով Արցախի հայության հասցեին ներքին թշնամանք ու ատելություն սերմանելու դրսևորումները: Հազարամյակներով իրենց հողուջուրը, իրենց ինքնությունը պահած մարդկանց... նպաստի խնդրարկուի են վերածել: Այդ ամենը նպատակաուղղված է արցախցիներին Հայաստանից հեռացնելուն և «Արցախի հարցն» այդ չափով, այսպես ասած, «փակելուն»: Բայց նաև ակնհայտ է, որ այս իշխանությունից ազատվելուց, ազատագրվելուց հետո ձևավորվելիք ազգային իշխանությունը կրկին բացելու է «Արցախի հարցի» թղթապանակը:

Վերջին հաշվով, իրականացվել է ցեղասպանություն: Ու դա հենց այնպես անցնելու է, գնա՞: Այդ ամենը շատ ավելի լավ հասկանում է նաև մեր դարավոր թշնամին, որը հենց դրա համար էլ իր շահած «փաշինյանական» իշխանություն-բոնուսի միջոցով ձգտում է այնպես անել, որ արդեն վաղը, մյուս օրը փակի հենց բուն «Հայկական հարցը», այս անգամ՝ առհավետ: 

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս

Ով կվերահսկի Թրիփփի 200 մլն դոլարը. Թրամփը պատրաստվում է աղմկահարույց հայտարարության (տեսանյութ)
Մրայն Սպետը նշանակվել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության փոխդեսպան
Զախարովա․ ԱՄՆ-ն ձգտում է գործել՝ առանց հաշվի առնելու Միջուկային փորձարկումների համապարփակ արգելքի մասին պայմանագիրը
Վրաստանում ավարտվել է դեպի Լարս տանող նոր թունելի 5 կամուրջներից մեկի շինարարությունը
Հայաստանն ու Հունաստանը քննարկել են տուրիզմի ոլորտում համագործակցությունը խորացնելու հնարավորություն
Իսրայելական բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի երկու հրամանատարների ոչնչացման մասին
Սթարմերը հրաժեշտ է տվել Համայնքների պալատին՝ վարչապետի պաշտոնից հեռանալուց առաջ
Ֆոն դեր Լայենը Կիևին խոստացել է «անվտանգ անօդաչու սարքերի գործարաններ» ԵՄ-ում
Դանիան հաստատել է անօդաչու թռչող սարքերի նոր գնումները
Փլուզվել է շինության բետոնե ծածկը․ տուժածները դուրս են բերվել փլատակներից
Ահավոր էր, ինքը ո´չ հանցագործ է, ո´չ էլ մարդասպան. քաղաքացիները` Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին
ԵԽ դիրքորոշումը՝ հայ գերիների հարցում. Թրամփը սպառնացել է Իրանին
Tatler․ Բրիտանական արքայադուստր Մարգարեթի թոռ Սամուել Չատտոն ամուսնության առաջարկ է արել Էլեոնոր Էքսերջյանին
Խուզարկում էին, երեխաներիս հեռախոսներն առգրավեցին, երեխաներս չեն վախեցել
Վարդան Ղուկասյանն ազատ կարձակվի՞ ու կվերադառնա՞ աշխատանքի
Իրաքում անօդաչու թռչող սարք է կործանվել
ՈՒՂԻՂ․ «Մուլտի գրուպ»-ի աշխատակիցները պահանջում են բացել կապարակնքված աշխատավայրը
Ծառուկյանին փոքր չափի մահճակալ են տվել, Կարապետյանին ձմռանը վերմակ չեն տրամադրել
Հիմա մարդը ՀՀ-ում պաշտպանվա՞ծ է, թե՞ ոչ․ տեսնում ենք՝ իհարկե պաշտպանված չէ․ Տաթևիկ Սողոյան
Իհարկե փաշինյանական Հայաստանը ավտորիտար երկիր է․ Մաթևոսյան

Լրացուցիչ նորություններ

...

Նիկոլ Փաշինյանի պատկերացրած ապագան ՀՀ-ի գերեզմանն է. Սուրենյանց (տեսանյութ)

Ալիևը մեր գերիներին ներկայացնում է իբրև հանցագործներ. ինչ ճակատագիր է սպասվում նրանց (տեսանյութ)

Ծառուկյանին փոքր չափի մահճակալ են տվել, Կարապետյանին ձմռանը վերմակ չեն տրամադրել

«Հրապարակ». Որոշել է «ժերտվա տալ» մերձավորներին

Արթուր Պողոսյանը տապալում է գործերի քննությունը, եթե ՔՊ-ին է վերաբերվում. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Խոշտանգման ռեժիմում են պահում

Սահմանադրական դատարանի որոշման փաստաթղթում հազարավոր անհամապատասխանություններ կան. թվեր. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Իշխանությունը մարզպետացու է փնտրում

«Հրապարակ»․ ԱԱԾ-ն ու ՌՈ-ն օդանավակայանում շարունակում են որս իրականացնել

210 մլն դրամ, 300 հազար դոլար և 100 հազար եվրո. ինչ է հայտարարագրել Առուշ Առուշանյանը. «Ժողովուրդ»

Երևանի քաղաքապետարանում պաշտոնանկությունների և վարչական շրջանների ղեկավարների փոփոխությունների գործընթացը նոր փուլ է թևակոխում. «Ժողովուրդ»

Թեժ մրցակցություն՝ պաշտոնների համար․ Տնտեսվարողները ծանր վիճակում են

Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ»

«Հրապարակ». «Ժողովրդավար» Հայաստանում տեղի է ունեցել աննախադեպ ոչ ժողովրդավարական քայլ

ԱԺ հանձնաժողովների նախագահների պաշտոնների համար թեժ մրցակցություն է սպասվում․ «Հրապարակ»

«Հրապարակ». Տիգրան Ավինյանը թոթափում է 9 տոկոսանոց քաղաքապետի կարգավիճակը

ԱԺ նախագահի թիմակիցը հարցաքննվել է հակակոռուպցիոն կոմիտեում. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Տնտեսվարողները ծանր վիճակում են

Ալավերդուց՝ Վանաձոր. Արեն Մկրտչյանը փոխել է գրանցումն ու պատրաստվում է հերթական ընտրություններին. «Ժողովուրդ»

Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ»