Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Փաստ». Իսկ ո՞վ է մեղավոր...

«Փաստ» օրաթերթը գրում է.

«ԵԿՄ ղեկավար կարգված Սասուն Միքայելյանը հայտարարում է. «Ես կողմ եմ սահմանազատմանը, որովհետև մենք որևէ հնարավորություն չունենք Ադրբեջանի դեմ կռվել»: Դեռ մի կողմ դնենք հարցի բարոյական ու էթիկական կողմը. նման բան է ասում մեկը, որն աջուձախ ներկայանում է որպես սպարապետ Վազգեն Սարգսյանի զինակից: Այսինքն՝ Վազգեն Սարգսյանի հիմնադրած ԵԿՄ ներկայիս ղեկավարն ուղղակիորեն տրորտակ է տալիս ամենը, հանուն ինչի նա պայքարում էր: ԵԿՄ նախագահի անձը մեզ անհետաքրքիր է: Դա էլ դնենք մի կողմ: Պարզապես հիշեցնենք ու արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանի երդվյալ ու բացառապես նրա անձին նվիրյալ այս անձը փաշինյանական իշխանության կազմում յուրօրինակ «խոսափողի» դերում է: Ուրեմն, շատ հնարավոր է, որ նա ասում է այն, ինչը Փաշինյանը կուզենար հնչեցնել, բայց՝ ոչ անձամբ: Չմոռանանք՝ ժամանակին նույն Սասուն Միքայելյանն ասում էր, թե իրենց արած իշխանափոխությունն ավելի կարևոր իրադարձություն է, քան Արցախյան ազատամարտն է եղել: Ու, բնականաբար, առանց աչք թարթելու, հանձնեցին Արցախը:Իսկ նախօրեին էլ փաշինյանական իշխանության սույն «կարկառուն» ներկայացուցիչը հայտարարեց թշնամու դեմ կռվելու անկարողության մասին: Ու այստեղ ծանր հարցեր են ծագում: Առաջինը. հապա այդ ի՞նչ բանի է օրվա իշխանությունը այս վերջին 4 տարվա ընթացքում, եթե այդ կարողությունը չունենք: Ո՞վ է այն վիճակին հասցրել, որ կռվելու կարողություն չունենք: Դա արել է այն իշխանությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որի շահերն այդպես անձնվիրաբար պաշտպանում է «թավիշի» մեծ շահառու ԵԿՄ նախագահը: Երկրորդը. ո՞ր մի «Նիկոլն» է ստում, զինվելու, երգող-պարող հրթիռներ ու հրանոթներ, օծանելիքաբույր զրահամեքենաներ ու, իբր, չգիտես թե էլ ի՛նչ առասպելական զենք ու ռազմատեխնիկա ձեռքբերելու, բանակն արդիականացնելու, չգիտես, թե էլ ինչեր անելու մասին անդադար հայտարարող «նիկոլնե՞րը», թե՞ ԵԿՄ նախագահ «Նիկոլը»: Երրորդը. նման հայտարարություն անելով՝ ԵԿՄ նախագահը նույն երկրապահներին, իրապես երկիր ու սահման պահող տղերքին ի՞նչ է ուզում հասկացնել: Կամ՝ ինքը չի հասկանո՞ւմ, որ անհարմար վիճակի մեջ է նրանց դնում: Չորրորդը ու ամենակարևորը. ԵԿՄ փաշինյանական նախագահը, Փաշինյանի «խոսափողը» ի՞նչ ակնարկ է անում մեր ոխերիմ թշնամուն, հարձակման հրավե՞ր է անում՝ հայտարարելով՝ մենք քո դեմ չենք կարող կռվել, դրա համար.. սահմանազատմանը կողմ ենք: Փաստորեն, Փաշինյանը այդպես է «բանակցում» Ալիևի հետ»:Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Լրահոս

Ով կվերահսկի Թրիփփի 200 մլն դոլարը. Թրամփը պատրաստվում է աղմկահարույց հայտարարության (տեսանյութ)
Մրայն Սպետը նշանակվել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության փոխդեսպան
Զախարովա․ ԱՄՆ-ն ձգտում է գործել՝ առանց հաշվի առնելու Միջուկային փորձարկումների համապարփակ արգելքի մասին պայմանագիրը
Վրաստանում ավարտվել է դեպի Լարս տանող նոր թունելի 5 կամուրջներից մեկի շինարարությունը
Հայաստանն ու Հունաստանը քննարկել են տուրիզմի ոլորտում համագործակցությունը խորացնելու հնարավորություն
Իսրայելական բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի երկու հրամանատարների ոչնչացման մասին
Սթարմերը հրաժեշտ է տվել Համայնքների պալատին՝ վարչապետի պաշտոնից հեռանալուց առաջ
Ֆոն դեր Լայենը Կիևին խոստացել է «անվտանգ անօդաչու սարքերի գործարաններ» ԵՄ-ում
Դանիան հաստատել է անօդաչու թռչող սարքերի նոր գնումները
Փլուզվել է շինության բետոնե ծածկը․ տուժածները դուրս են բերվել փլատակներից
Ահավոր էր, ինքը ո´չ հանցագործ է, ո´չ էլ մարդասպան. քաղաքացիները` Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին
ԵԽ դիրքորոշումը՝ հայ գերիների հարցում. Թրամփը սպառնացել է Իրանին
Tatler․ Բրիտանական արքայադուստր Մարգարեթի թոռ Սամուել Չատտոն ամուսնության առաջարկ է արել Էլեոնոր Էքսերջյանին
Խուզարկում էին, երեխաներիս հեռախոսներն առգրավեցին, երեխաներս չեն վախեցել
Վարդան Ղուկասյանն ազատ կարձակվի՞ ու կվերադառնա՞ աշխատանքի
Իրաքում անօդաչու թռչող սարք է կործանվել
ՈՒՂԻՂ․ «Մուլտի գրուպ»-ի աշխատակիցները պահանջում են բացել կապարակնքված աշխատավայրը
Ծառուկյանին փոքր չափի մահճակալ են տվել, Կարապետյանին ձմռանը վերմակ չեն տրամադրել
Հիմա մարդը ՀՀ-ում պաշտպանվա՞ծ է, թե՞ ոչ․ տեսնում ենք՝ իհարկե պաշտպանված չէ․ Տաթևիկ Սողոյան
Իհարկե փաշինյանական Հայաստանը ավտորիտար երկիր է․ Մաթևոսյան

Լրացուցիչ նորություններ

...

Նիկոլ Փաշինյանի պատկերացրած ապագան ՀՀ-ի գերեզմանն է. Սուրենյանց (տեսանյութ)

Ալիևը մեր գերիներին ներկայացնում է իբրև հանցագործներ. ինչ ճակատագիր է սպասվում նրանց (տեսանյութ)

Ծառուկյանին փոքր չափի մահճակալ են տվել, Կարապետյանին ձմռանը վերմակ չեն տրամադրել

«Հրապարակ». Որոշել է «ժերտվա տալ» մերձավորներին

Արթուր Պողոսյանը տապալում է գործերի քննությունը, եթե ՔՊ-ին է վերաբերվում. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Խոշտանգման ռեժիմում են պահում

Սահմանադրական դատարանի որոշման փաստաթղթում հազարավոր անհամապատասխանություններ կան. թվեր. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Իշխանությունը մարզպետացու է փնտրում

«Հրապարակ»․ ԱԱԾ-ն ու ՌՈ-ն օդանավակայանում շարունակում են որս իրականացնել

210 մլն դրամ, 300 հազար դոլար և 100 հազար եվրո. ինչ է հայտարարագրել Առուշ Առուշանյանը. «Ժողովուրդ»

Երևանի քաղաքապետարանում պաշտոնանկությունների և վարչական շրջանների ղեկավարների փոփոխությունների գործընթացը նոր փուլ է թևակոխում. «Ժողովուրդ»

Թեժ մրցակցություն՝ պաշտոնների համար․ Տնտեսվարողները ծանր վիճակում են

Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ»

«Հրապարակ». «Ժողովրդավար» Հայաստանում տեղի է ունեցել աննախադեպ ոչ ժողովրդավարական քայլ

ԱԺ հանձնաժողովների նախագահների պաշտոնների համար թեժ մրցակցություն է սպասվում․ «Հրապարակ»

«Հրապարակ». Տիգրան Ավինյանը թոթափում է 9 տոկոսանոց քաղաքապետի կարգավիճակը

ԱԺ նախագահի թիմակիցը հարցաքննվել է հակակոռուպցիոն կոմիտեում. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Տնտեսվարողները ծանր վիճակում են

Ալավերդուց՝ Վանաձոր. Արեն Մկրտչյանը փոխել է գրանցումն ու պատրաստվում է հերթական ընտրություններին. «Ժողովուրդ»

Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ»