Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Հրապարակ»․ Փարիզը Փաշինյանին վերադարձրեց հակառուսական գծի մեջ


«Հրապարակ»-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանն իր ստերի ձեռքը կրակն է ընկել։ Բիշքեկում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ նա փորձում էր համոզել, թե Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքի ընդունումը, մեծ հաշվով, բխում է հայ-ռուսական հարաբերություններից, որ այդ ընտրությունն ինքը ստիպված է արել, քանի որ նախաձեռնողը մեր քաղհասարակությունն էր, իսկ ինքը պարզապես «փրկել է իրավիճակը»՝ օրենքն ընդունելով։ «Եթե խորհրդարանը չընդուներ այդ օրենքը, ապա նախաձեռնողները կարող էին հավաքել եւս 250 հազար ստորագրություն, եւ եթե այս անգամ էլ խորհրդարանը մերժեր, ապա մենք ստիպված կլինեինք հանրաքվե անցկացնել Հայաստանում։

Այսինքն՝ այս օրենքի ընդունմամբ փաստացի ստացվում է, որ մենք հրաժարվել ենք հանրաքվեի գաղափարից»,- ասում էր Փաշինյանը։ Խոսքը «Եվրաքվե» նախաձեռնության մասին է, որը մեկնարկեց 2024 թ. աշնանը եւ նպատակ ուներ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսել։ Պարզվում է՝ Փաշինյանի այս արկածախնդիր հայտարարությունը փոթորկել է արեւմտյան տերերին․ ԱԳՆ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ մասնավորապես Եվրախորհրդարանի ներկայացուցիչները Փաշինյանի՝ Փարիզ այցի ժամանակ չեն թաքցրել իրենց վրդովմունքը ՀՀ ղեկավարի՝ իրենց նկատմամբ ցուցաբերված անհարգալից վերաբերմունքի առթիվ եւ այս թեմայով բարձրաձայն քննարկումներ են ունեցել միջանցքներում։

Ենթադրվում է, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնն էլ Փաշինյանին Փարիզ է հրավիրել՝ նրա բացատրությունները լսելու եւ Մոսկվա առաջիկա այցին ընդառաջ ինստրուկտաժ անելու նպատակով։ Հիշեցնենք, որ երկօրյա աշխատանքային այցով սեպտեմբերի 9-10-ը Փարիզ մեկնած Փաշինյանը մասնակցում էր Միջազգային տիեզերական գագաթնաժողովին, որին մասնակցում էին շուրջ 120 երկրների պատվիրակություններ։ Փաշինյանն այցի ընթացքում առանձին հանդիպում ունեցավ Ֆրանսիայի նախագահի հետ: Ի դեպ, այս գագաթնաժողովն առաջինն էր․ Միջազգային տիեզերական գագաթնաժողովը նախաձեռնել է Ֆրանսիայի նախագահը։Մակրոն-Փաշինյան առանձ­նազրույցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն կա, բայց կուլիսային խոսակցությունների բուն բովանդակության մասին կարելի է դատել Փարիզից վերադարձած Նիկոլ Փաշինյանի հռետորաբանությունից: Մենք գրել էինք, որ Պուտինի հետ հանդիպումից հետո իշխող թիմի հռետորաբանությունը փոխվել էր` Ռուսաստանի հասցեին ավելի զուսպ եւ մեղմ հայտարարություններ էին հնչում, քանի որ, որոշ տեղեկություններով, թիմին հրահանգվել էր չսրել իրավիճակը, եւ նրանք սկսել էին հայտարարել, թե իրենց օրակարգում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չկա, եւ այլն։ Մինչդեռ երեկ Նիկոլ Փաշինյանը կրկին վերադարձավ հակառուսական գծին։

Օրինակ՝ ասաց, թե չկա այնպիսի ոլորտ, որ չենք գնալու դիվերսիֆիկացիայի ճանապարհով, մենք մեր անկախությունը, մեր պետականությունը զարգացնելու ենք։ Ասաց նաեւ. «Հայաստանում գազն էժան չէ։ Սահմանից մինչեւ սպառող հասնելու ճանապարհին, համեմատած մյուս երկրների, գնի գոյացման ամենամեծ հավելաճն է տեղի ունենում»։ Հետո սկսեց սպառնալ, որ եթե գազը թանկացնեն, մենք էլ կմտածենք` ինչ կարելի է թանկացնել. «Կոնկրետ իրավիճակները կարող են ունենալ կոնկրետ պատասխաններ։ Եթե նման իրավիճակներ լինեն՝ թանկացնելու, մենք էլ կնայենք՝ ինչ կարելի է թանկացնել, կամ ինչ կա, որ մինչեւ հիմա ձրի է, դրանից հետո համամասնորեն կարող է գին առաջանա, օրինակ»: Իշխանական շրջանակները չեն բացառում, որ Փաշինյանն առաջիկա այցի ընթացքում Արեւմուտքի պահանջով կրկին Գյումրիի 102-րդ ռազմաբազայի հարցն օրակարգ կբերի, հակառակ դեպքում կզրկվի ֆինանսական աջակցությունից, որը ստանում է հակառուսական քաղաքականության դիմաց։


Լրահոս

Ի՞նչ մեդալներ բերեցին հայ սպորտսմենները, ինչպե՞ս են զգում իրենց մեդալակիրները
Օլեշկիում հրադադարի գոտին ընդլայնվել է. Կոչ ՌԴ-ում՝ արգելել Շիրակի մարզպետի մուտքը երկիր
Էս կառավարությունը սիրում ա ուրիշի սեփականությունը խլի, այս երևույթին պետք է վերջ տալ. Ղազարյան
Աննա Գրիգորյան․ Այս անչափ կարևոր հարցը գերքաղաքականացվեց և կառուցվեց մեկ անձի քարոզարշավի շուրջ
Բաթոյանն առաջարկում է ընտանեկան բռնության գործերով սահմանափակել տնային կալանքի կիրառումը
Միրզոյանը կրկին կոչ է արել դիրքորոշում հայտնել ԹՐԻՓՓ համաձայնագրի վերաբերյալ
ԵԱՏՄ զեկույցը լուրջ մտահոգություններ է առաջացրել. պետք է զուսպ քայլեր անենք, չքանդենք եղածը. Գագիկ Ծառուկյան
Լիլիթ Ստեփանյանի փոխարեն ԱԺ պատգամավոր կդառնա Էդգար Առաքելյանը
Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը․ Անդրանիկ Քոչարյանը խարդավանքներ է հրահրում
Բրազիլիայի նախագահական ընտրություններում պարտված Ֆլավիո Բոլսոնարոն փախել է երկրից․ CNN Brasil
Թրամփ․ ԱՄՆ-ը կարող է նոր հարվածներ հասցնել Իրանին միջանկյալ ընտրություններից հետո
ՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներ
34 մլն դրամ կանխիկ, 7,9 մլն դրամ աշխատավարձ․ Մանվել Գրիգորյանի սանիկը ՔՊ-ի համայնքապետն է․ Ժողովուրդ
«Հրապարակ»․ Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին
Անդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը
ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին․ ո՞ր համայնքներում է պայքար սպասվում․ «Ժողովուրդ»
Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել է
Ուշակով․ Պուտինը միլիոն անգամ ասել է, որ Զելենսկին կարող է գալ Մոսկվա
«Փյունիկը» և «Ուրարտուն» դուրս են եկել Հայաստանի Գավաթի 1/4 եզրափակիչ

Լրացուցիչ նորություններ

...

Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը․ Անդրանիկ Քոչարյանը խարդավանքներ է հրահրում

34 մլն դրամ կանխիկ, 7,9 մլն դրամ աշխատավարձ․ Մանվել Գրիգորյանի սանիկը ՔՊ-ի համայնքապետն է․ Ժողովուրդ

«Հրապարակ»․ Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին

Անդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը

ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին․ ո՞ր համայնքներում է պայքար սպասվում․ «Ժողովուրդ»

Կալանավորվել է զինկոմ․ Սուրեն Պապիկյանի երկրորդ դեղին քարտը

Կատարվել են 1 տասնյակ հարցաքննություններ․ իրականացվում են գաղտնի քննչական գործողություններ

«Հրապարակ»․ ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը

«Հրապարակ»․ Զինկոմ է կալանավորվել

6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Պապիկյանի երկրորդ դեղին քարտը

«Հրապարակ»․ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է

Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»

Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»

Կալանավոր է փախել դատարանից. Ֆրանսիան միջուկայինով է ուզում զսպել Ռուսաստանին

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»