Լրագրող Վահե Մակարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Պարոն Կարապետյան, «ՔՊ-ն հեռանալու է»-ն մի բան է, ՔՊ-ին հեռացնելը` լրիվ այլ բան: Ցանկացած ուժ էլ մի օր հեռանալու է, բայց էսպիսի ստատուսներ գրելով հաստատ շուտ չի հեռանա:
Ու, առհասարակ, երբեմն ավելի լավ է ուղղակի ոչ մի բան չգրել, քան ինչ-որ բան գրել` ժողովրդի շրջանում պարտված ընտրություններից հետո ինչ-որ հույսեր արթնացնելու ակնկալիքով: Դրա փոխարեն ավելի լավ է` ուղղակի ֆիննախի պես մյուս նախարարներին էլ նեղը գցեք, էս պահին դա Ձեզ մոտ ավելի լավ է ստացվում: էդպես գուցե իշխանության ջատագովների մոտ էլ մի բան»։








