Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Քարոզչապղպջակներ, որ մի քանի րոպե էլ չեն դիմանում. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.Երբ Փաշինյանի իշխանությունը դեռ նոր էր սկսել ՀԷՑ-ը խլելու գործընթացը, նկատել էինք, որ այս ամենը օգտագործելու են ՀԷՑում «կեղտ փնտրելու», ամենօրյա ռեժիմով այն հանրությանը ներկայացնելու համար: Կարճ ասած՝ փաշինյանական իշխանությունը ձգտելու էր այս ամենը քարոզչաքաղաքական տևական արշավի վերածել:

Արշավ իսկապես էլ իրականացվում է, սակայն գնալով ավելի ու ավելի շատ մարդկանց է ակնհայտ դառնում, որ Փաշինյանն ու նրա գլխավորած իշխանությունն ընդամենը հերթական փուչիկն են փչում: Չնայած, դա նույնիսկ փուչիկ չէ, այլ՝ քարոզչապղպջակ(ներ):
Ըստ էության. Նիկոլ Փաշինյանը նախօրեին ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի հետ քննարկում էր երկրի էներգամատակարարման առանցքային ընկերության գործերի վիճակը: Այսպես ասած՝ քննարկումը կամ ավելի քան 40 րոպե տևած հաշվետվությունը ավելի շատ վատ բեմադրված թատերական դրվագի էր նմանվում: Տեսախցիկի առաջ արմանքզարմանք էր ցուցադրվում, թե՝ «այս ինչե՜ր են կատարվել Սամվել Կարապետյանին պատկանող ՀԷՑ-ում»:

Օրինակ՝ զեկուցվում էր, թե այսինչ կամ այնինչ անհրաժեշտ ապրանքները ՀԷՑ-ն ավելի թանկ է ձեռք բերել, մինչդեռ կարելի էր ավելի էժան գնել: Կամ, օրինակ՝ խոսվում էր այն մասին, թե նոր բաժանորդների միացման համար նախատեսված վճարի չափը խիստ ուռճացված է, առնվազն մի 10 անգամ թանկացել է, թե բաժանորդների սպառած էլեկտրաէներգիայի վերաբերյալ մի քանի տարվա տվյալներն անդառնալիորեն ու հանցավոր կերպով կորել և անհետացել են ( ի դեպ, ոչ միայն նա, այլև ՀԾԿՀ նախագահ Մեսրոպյանն է նման մի բան հայտարարել):Մի խոսքով, ամենը այստեղ չվերաարծարծենք: Հիմնականն այն էր, որ ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի և նրա նշանակած ղեկավարության կողմից չափազանց վատ է կառավարվել, իսկ այ հիմա, երբ Փաշինյանն է այդ գործն իր ձեռքը վերցրել, ամեն ինչ ուղղակի հրաշալի է, զանազան քրեական վարույթների դիմումներ են ներկայացրել, նույնիսկ քննարկում են, թե կարո՞ղ են ինչ-որ չափով սակագին վերանայել:Ամենից հատկանշականն այն էր, սակայն, որ կարճ ժամանակ անց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ոչ պակաս հրապարակային, կետ առ կետ անդրադարձավ այս հայտարարություններին ու դիտարկումներին: Ոչ միայն անդրադարձավ, այլև կետ առ կետ հերքեց: Թեպետ, ինչո՞ւ միայն Նարեկ Կարապետյանը:

Խնդրեմ, իշխանամետ «Փաստերի ստուգման հարթակը» (FIP) փորձել է պարզել սպառման տվյալների անհետացման պահը: Ի՞նչ է պարզվել:

Իսկ պարզվել է այն, որ, այո, 2025 թվականի հունվարի 2-ին իսկապես էլ սերվերի հետ կապված կարճաժամկետ խնդիր է եղել, որը, սակայն, արագորեն լուծվել է, իսկ հոսանքի սպառման բոլոր հիմնական տվյալներն էլ վերականգնվել են: Դրան հապացույց՝ հիշյալ հարթակի թղթակիցը պահանջել ու ստացել է իր էներգասպառման տվյալները:Այսինքն, ինչպես ամեն անգամ, այս դեպքում էլ տեսնում ենք, որ Փաշինյանի ու նրա զինակիցների աղմկոտ հայտարարությունները, պարզվում է, ճոխացրած են: Եթե ավելի կոպիտ չարտահայտվենք:Կամ թեկուզ նոր բաժանորդների միացման դրվագը: Նստած քննարկում են ու ասում, թե փորձում են այնպես անել, որ ՀԷՑ-ին ֆինանսական վնաս չպատճառվի և սակագների վրա էլ այդ ծախսերը չազդեն, բայց կփորձեն մի... 30 տոկոսի չափով նվազեցնել: Բայց մի րոպե, իսկ ո՞ւր մնաց տասնապատիկ ուռճացման մասին հայտարարությունը: Եթե բազմապատիկ, կամ տասնապատիկ էր միացման վճարի չափը ուռճացված, ինչպե՞ս է, որ 30 տոկոսով կարող են այն նվազեցնել: Իսկ կարո՞ղ է պատահել, որ այդ ենթադրյալ 30 տոկոսն էլ զուտ հարկային բեռն է, ու դրա՞ հաշվին են «նվազեցում» անելու: Իսկ ո՞վ է հետո վճարելու այդ 30 տոկոսի տարբերությունը:Այն, որ Փաշինյանը կփորձի քաղաքական նկատառումներով էլեկտրաէներգիայի սակագների վրա էլ խաղալ, արդեն նշմարվեց այն պահից, երբ ՀԾԿՀ-ն, անընկալելի պատճառներով, մերժեց «Տաշիր գրուպի» առաջարկը՝ նույն սակագները մոտ 3 դրամով նվազեցնելու մասին: ՔՊ ղեկավարը թերևս մտածել է, որ եթե նման տարբերակ կա, ապա ինչո՞ւ թողնել, որ դա արվի իր կողմից թշնամի հայտարարված Կարապետյանների կողմից, էն է՝ Փաշինյանը ՀԷՑ-ը կխլի ու ընտրություններից առաջ այդ նույնը կանի. խնդրեմ, սիրելի հպարտ ժողովուրդ, տեսնո՞ւմ ես՝ ինչ լավն եմ: Ի դեպ, այս մասին էլ էինք դեռ մեկ ամիս առաջ գրել, որ, մեր տեղեկություններով, իշխանություններն «առաջիկայում ՀԾԿՀ-ի միջոցով լիցենզիայից կզրկեն ՀԷՑ-ին, հետո՝ մոտավորապես մարտին Սամվել Կարապետյանի շահույթի հաշվին կիջեցնեն սակագինը (տարբեր հաշվարկներով՝ ընդհուպ մինչև 6 դրամով), և դա ընտրություններից առաջ կդարձնեն փիառային «դրոշակ», թե՝ եկանք, ՀԷՑ-ը փրկեցինք, սակագինն իջեցրինք և այլն: Բայց և, միևնույն ժամանակ հավելել էինք, որ «դրանից մոտ վեց ամիս անց, երբ ընտրություններն արդեն վաղուց անցյալում կլինեն, սակագինը նորից կբարձրացնեն»:Հաջորդ, մեղմ ասած, խնդրահարույց հարցը. Փաշինյանը, որպես քրեական իրավունքի, առհասարակ՝ իրավագիտության անվիճելի գիտակ, հայտարարեց, թե ՀԷՑ-ում «փողերի լվացում» է արվել:

Ըստ էության, ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը այդ կերպ մի կողմից՝ հրահանգավորեց իր ենթակայության տակ գտնվող իրավապահներին, մյուս կողմից՝ կանխորոշեց նույն այդ իրավապահների գործողությունները: Սա արդեն արձանագրեցին ու դրան արձագանքեցին նաև պրոֆեսիոնալ իրավաբանները: Օրինակ՝ Գոհար Մելոյանը նկատում է, որ վարչապետի կողմից որևէ անձի որևէ գործողություն հրապարակային պաշտոնական տեսաձայնագրության մեջ «փողերի լվացում» որակելը ա) իրավապահ մարմիններին ուղղված ուղղակի հրահանգավորում է, բ) անմեղության կանխավարկածի չեղարկման հերթական դրսևորում:

Ընդ որում, նշված ապօրինի հրահանգը տրվում է Փաշինյանից ծառայողական կախվածության մեջ գտնվող անձի միակողմանի զեկուցման վրա և առանց մյուս շահագրգիռ կողմի առարկությունները լսելու:Մյուսը՝ ՀԷՑ-ի հետագա ճակատագրի մասին. ՀԷՑ-ը պետականացնելո՞ւ են, թե՞ նոր ներդրող են փնտրելու:

Ու չնայած Փաշինյանը, բոլշևիկյան մոտեցմամբ, առաջին տարբերակն է գերադասում, բայց երևի երկրորդն ընտրեն: Դժվար է ասել, թե ՀԷՑ-ի դեպքում և ՀԷՑ-ի հետ ինչ կլինի: Ամենից հավանականն այն է, որ փաշինյանական կառավարման պայմաններում այդ ընկերությունը քայքայվի, հասնի այնպիսի վիճակի, որ եղած սակագները կրկնակի, եռակի բարձրացնելու խոսակցություններ բացվեն: Դե, Փաշինյանն ինչի դիպել է, քանդել ու քայքայել է:

Բայց ինչ էլ որ լինի, իշխանությունն արդեն իսկ ահռելի վնաս է պատճառում մեր երկրին, ավելին՝ հետևողականորեն շարունակում է այդ վնասը պատճառել:Նախ՝ ով էլ որ լինի ենթադրյալ նոր ներդրողը, նա պետք է իմանա, որ մի օր էլ իրեն կսեփականազրկեն ու կբանտարկեն, ըստ որում՝ լրիվ հանիրավի: Սակայն կրկնենք՝ անմիջականորեն ՀԷՑ-ի հարցը դեռ մի կողմ: Հիմնականն այն է, որ այս աղմկահարույց պատմությունն ու սեփականության խլման, իրավական կամայականության, իսկ ավելի ճիշտ՝ «բեսպրեդելի» ցցուն իրողությունները տեսնելով՝ հազիվ թե որևէ խելքը գլխին ներդրող ցանկանա Հայաստանի այսօրվա իշխանության հետ կամ Հայաստանում գործ ունենալ:

Իսկ դա շատ ավելի մեծ վնաս է, քան զուտ 1 ընկերություն (թեկուզ ռազմավարական նշանակություն ունեցող) խլելը կամ քայքայելը:Ամեն պարագայում, թեպետ Փաշինյանի իշխանությունը շարունակում է քարոզչապղպջակներ բաց թողնել, բայց դրանք արդեն մի քանի րոպե էլ չեն դիմանում:ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Լրահոս

Կրակոցներ Երևանում․ Հղիին տեղափոխել են հիվանդանոց, երեխան մահացել է (տեսանյութ)
Հայտնի է՝ քանի ռուս զինծառայող է զոհվել Ուկրաինայում․ տվյալներ են հրապարակվել
Թբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներին
Բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի. Սուքիասյան
Զելենսկու և Մակրոնի հանդիպման ժամանակ տեղի ունեցածը ցնցել է լրագրողին
Կարևոր
Հայկական մշակույթն ու բիզնեսը Մոնակոյում՝ Վրույր Փենեսյանի նախաձեռնությամբ (տեսանյութ, լուսանկարներ)
Ֆրանսիան Ուկրաինային կմատակարարի ռադարներ և որսորդական հրթիռներ․ Մակրոն
Թրամփի կոշտ պահանջը Զելենսկուն, Իրանի սպառնալիքն ու Պուտինի հաղթանակը
Սեուտայում հայտնաբերվել է բնակարան, որտեղ անօրինական կերպով ապրում էր մոտ 20 միգրանտ
Լուլա դա Սիլվա. Թրամփը իրավունք չունի իր կամքը պարտադրել այլ երկրներին
1 մլրդ 327 միլիոն դրամ՝ Անկախության տոնին. Պուտինի դիմաց նստելը լավագույն օրը չի լինի. Զելենսկի
Պեսկովը նշել է, որ Ուկրաինայի համար իրավիճակը օրեցօր վատթարանում է
Անհայտ անձը կրակ է բացել Թուրքիայի դպրոցի դիմաց. կա 11 տուժած
Թրամփը անձամբ կհանդիպի Սի Ծինփինի հետ օդանավակայանում
Ձեր թիմում քանի՞ հոգի կա, որոնց 20 միլիոնով հրավիրում են մասնավոր ոլորտ աշխատանքի
Ինչո՞ւ է բարձրացել պատգամավորների աշխատավարձը․ Տարոն Չախոյանը պարզաբանում է
Ինչպե՞ս եք պայքարելու, որ Փաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու սցենարը տեղի չունենա․ Տիգրան Աբրահամյան
ՔՊ-ին փորձություն է սպասվում, Ստեփանավանում թեժ պայքար է լինելու. Մարիաննա Ղահրամանյան
Մինչև Տիգրանաշենը էս իշխանությունը պատրաստվում է տարածքներ զիջել Տավուշում. Իշխան Սաղաթելյան
Փաշինյանը խնդիր ա դրել կամ իր առաջ են դրել ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ում վերացնել․ Իշխան Սաղաթելյան

Լրացուցիչ նորություններ

...

«Հրապարակ». Որ ուժի համայնքապետի թեկնածուն կլինի Գևորգ Փարսյանը

«Հրապարակ». Կոպիրկինը հրաժեշտ կտա՞ Հայաստանին․ ՌԴ-ում նրանից դժգոհ են

«Ժողովուրդ». Լենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը

«Հրապարակ». Արմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը

«Հրապարակ». Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում

«Ժողովուրդ». Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար

Պարգևատրումներ՝ Անկախության տոնին․ Նեթանյահուի համար վատ լուր. ՄՔԴ-ն չի նահանջում (տեսանյութ)

21 տարի առաջ Անկախության օրվա նախօրեին արված կանխատեսումներ և նախազգուշացումներ. Արմեն Այվազյան (տեսանյութ)

Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել. Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել

«Հրապարակ»․ Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի դատավոր Մարգարիտա Հարթենյանը

«Փաստ». Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը

«Ժողովուրդ». Գրատախտակի գնացած Արաքսյա Վարդանյանը ծանր վիճակում է․ նա արտասվում էր

«Հրապարակ»․ Գինարբուք՝ խորհրդարանում

«Փաստ». «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով

«Հրապարակ»․ Սեքսիստ Թագուհին

«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել և 26 մլն դրամ վերականգնել

«Փաստ». ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում

Ռուսական ռազմաբազան ՝ պահեստ․ Գրատախտակի գնացած պատգամավորը այլ կուսակցությունից է ՔՊ գնացել

«Հրապարակ». Մանվել Փարամազյանը Առուշ Առուշանյանի հետքերով է գնում