Դիլիջանի համայնքապետարանից հայտարարություն են արել տարածվող հրդեհների կապակցությամբ:
«Խնդրում ենք պահպանել հանգստություն և խուճապի չմատնվել։
Դիլիջանի անտառային տարածքներում շարունակվում են վաղ առավոտից մեկնարկած հրդեհաշիջման աշխատանքները։ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության շուրջ 200 ծառայողներ, էկոպարեկներ, համայնքի բնակիչներ, փրկարար ծառայության և համայնքապատկան տեխնիկական միջոցներն այս պահին ևս ներգրավված են կրակի մարումը ապահովող գործողություններում»։








