Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ի՞նչ է հայտարարագրել քաղբանտարկյալներով լի Երեւան-Կենտրոն ՔԿՀ-ի նոր պետ, Աննա Հակոբյանի վարսահարդարի ամուսին Թամարյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Օրերս հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի վարսահարդարի ամուսինը՝ արդարադատության փոխգնդապետ Ռոբերտ Թամարյանը, օրեր առաջ նշանակվել է Երեւան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկի պետ։ Թամարյանը 12 տարի է աշխատում է արդարադատության ոլորտում, 2013-ին եղել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հատուկ նշանակության բաժնի առաջին կարգի մասնագետ։ Եվ, ահա, առաջին կարգի մասնագետից Թամարյանը 12 տարի անց դարձավ Երեւան-Կենտրոն ՔԿՀ-ի պետ։


Հետաքրքիր փաստն այն է, որ քրեակատարողական հենց այս հիմնարկում են գտնվում կալանավորված Բագրատ Սրբազանը, Միքայել Սրբազանն ու բարերար, գործարար Սամվել Կարապետյանը։ Իսկ ի՞նչ ունեցվածք ունի Ռոբերտ Թամարյանը. Քրեակատարողական հիմնարկի պետի հաստիքը նրա երկրորդ պաշտոնն է այս տարի, մինչ այդ Թամարյանը 2025 թվականի մայիսի 8-ի հրամանով նշանակվել էր ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ, եւ հենց այս պաշտոնավարման ընթացքում է նա հայտարարագիր ներկայացրել։ 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագրի համաձայն՝ Թամարյանն ունի 3 անշարժ գույք՝ 3-ն էլ բնակարան Երեւանում, որից 2-ը ժառանգություն է ստացել։ 2020 թվականին Թամարյանը ձեռք է բերել MITSUBISHI մակնիշի մեքենա։


ՔԿՀ-ի պետի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 222 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 10 մլն դրամ, 33 հազար դոլար։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 47 մլն 194 հազար դրամ, որից 6 մլն 776 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է քրեակատարողական ծառայությունից, 1 մլն 495 հազար դրամը եկամտահարկի վերադարձ է, իսկ գրեթե 40 մլն դրամը ստացված փոխառություններ են «Հայէկոնոմբանկ»-ից։


Ռոբերտ Թամարյանի ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 29 մլն 266 հազար դրամ։ Այս բաժնից տեղեկանում ենք, որ բնակարաններից մեկի հիփոթեքի մայր գումարի մնացորդը կազմել է 63 հազար 952 դոլար»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Ալիև. «Հուսով եմ, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կհանգեցնի կոնկրետ արդյունքների»
Հրաձգություն Կրակովում և ծնողների ու քրոջ սպանություն․ Լեհաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել, դիտարկվում է ահաբեկչության վարկածը
Լեմկինի փողոցում 29–ամյա երիտասարդի սպшնության գործով ձերբակալվել է հոգեբուժարանում հաշվառված երիտասարդ
Իսրայելցին առաջին անգամ ընդգրկվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անկախ աուդիտորական կոմիտեում
Politico. ՆԱՏՕ-ին 7 մլրդ եվրո չի բավականացնում մինչև տարեվերջ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու համար
Ֆրանսիայում շաբաթ օրը կյանքի թանկացման դեմ բողոքի ակցիաների ընթացքում 360 մարդ է ձերբակալվել
Welt am Sonntag. Ուկրաինային օգնության պատճառով ԵՄ-ի համատեղ պարտքը կարող է գերազանցել 200 մլրդ եվրոն
Բեռլինի մերձակայքում Mercedes-Benz-ի աշխատակիցները աշխատավարձերի շուրջ վեճի պատճառով երկժամյա գործադուլ են հայտարարել
Կրակովում զանգվածային հրաձգությունից նոր մանրամասներ
Ռուսաստանի 10 շրջան ենթարկվել է հարձակման․ Ռոստովի մարզում կամուրջ է վնասվել
Նրանք չեն կողմնորոշվում այդ թեմայով. Պեսկովը՝ անվտանգության համաձայնագրի մասին
Վարազդատ Լալայանը բրոնզե մեդալ նվաճեց
88 տարեկանում մահացել է Porsche-ի հիմնադրի թոռը՝ Գերհարդ Պորշեն
Որտե՞ղ է 2027 թվականի Կարմիր Կրակի Այծի տարին նշելու լավագույն վայրը
«Մարտավարության փոփոխությունը չի փրկի». Իրանը սպառնացել է չեզոքացնել ամերիկյան անօդաչուները
Կարևոր
Զգուշացում. Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ
Իսրայելում կձևավորվի նոր կառավարություն. Նեթանյահուն պարտվել է
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Հայաստանում
Կրակովում զանգվածային հրաձգությունից հետո Վարշավայի փողոցներում բետոնե արգելապատնեշներ են տեղադրվում
Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. ՆԳՆ

Լրացուցիչ նորություններ

...

ԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համար

Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին

ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից

ՀՔԾ–ից՝ Ավանի թաղապետ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը

Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»

Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»

«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»

Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում

Եթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ Գրիգորյան

Ինչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից

Թուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և Տիգրանաշեն

Ես դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանին

Մադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքը

Թրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալ

Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղել

«Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից»

Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում