Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մեկ տասնյակ հայ է մնացել Արցախում. «Հրապարակ»


Օկուպացված Ստեփանակերտում մահացել է 70-ամյա Վերա Աղասյանը: Մահվան պատճառը եղել է սուր սրտանոթային անբավարարությունը, որն առաջացել է թոքային զարկերակի թրոմբոզի հետեւանքով՝ հայտնել է Ադրբեջանի առողջապահության նախարարությունը։ 120 հազար արցախցիների բռնի տեղահանումից հետո շատ քիչ հայեր մնացին Արցախում, հիմնականում՝ տարեց եւ հաշմանդամ անձինք: Քանի՞ հայ է այժմ բնակվում օկուպացված Արցախում, ի՞նչ պայմաններում։ Մենք մի քանի հարց ուղղեցինք Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանին: 

- Արցախում քանի՞ հայ է ապրում այսօր, ի՞նչ պայմաններում են:

- Սկզբում նրանց մասին տեղեկություններ իմանալն ավելի հեշտ էր:

Արցախում մոտ մեկ տասնյակ հայ կա: Կարմիր խաչով բոլորը եկան Հայաստան, իսկ այդ մեկ տասնյակը մնաց Արցախում: Կային էլի 2 անձ, ովքեր մահացել էին, բայց այն ժամանակ այդ փաստի վրա այսքան մեծ ուշադրություն չդարձվեց: Մահացած կնոջը չեմ ճանաչում, չգիտեմ ով է, բայց անպայման կհետաքրքրվեմ: Այնտեղ ապրող ընդամենը մեկ-երկու հոգի է հարազատների հետ կոնտակտ պահում, մյուսները կա՛մ հարազատներ չունեն, կա՛մ շփումներ չունեն, կա՛մ էլ խնդիրներ ունեն առողջության հետ կապված:

- Ասում են՝ հիմնականում տարեց մարդիկ են:

- Այո, հիմնականում տարեցներ են: Գյուղերից մեկում էլ ապրում էր 40 տարեկան մի տղամարդ` իր հոր հետ: Բայց թե հետո նրանց հետ ինչ եղավ, չունեմ տեղեկություն: Կարմիր խաչը հիմնականում կապը պահում է հարազատների միջոցով, բայց այնտեղ քչերն ունեն հարազատներ:

- Արցախում հիմա կա՞ն հիվանդանոցներ, խանութներ: Ինչպե՞ս են այնտեղ հայերն ապրում:

- Ադրբեջանը կինոներ է ցույց տալիս, որոնք իրականության հետ ոչ մի կապ չունեն: Այնտեղ մի քանի բլոգեր կա, որոնց ես հետեւում եմ:

Մեկը ցույց է տալիս, որ համալսարանում դասեր են մեկնարկել, ուսանողներ կան, մյուսը հաջորդ օրը նկարում է, որ նույն տարածքում մարդկային շունչ չկա, դատարկություն է: Հիմնականում շոուներ են անում: Ստեփանակերտը սպասարկող մոտ 300 մարդ կա այնտեղ, բնականաբար, նրանց համար կլինեն որոշակի ապրանքներ եւ բժշկական կետեր: Ասեմ, որ հայերն այնտեղ ապրում են ճամբարային ռեժիմով: Հատուկ ժամեր են հատկացնում, եւ միայն այդ ժամին կարող են նրանք շրջել քաղաքում, քաղաքից ինքնուրույն չեն կարող դուրս գալ եւ այլն:

Շաբաթը մեկ Կարմիր խաչն ադրբեջանական գումար է փոխանցում, կան շրջիկ խանութներ, որտեղից էլ առեւտուր են անում:- Ինչպե՞ս է ստացվել, որ այդ սարսափելի պայմաններում ցանկանում են ապրել:

- Նրանք ինչ-որ խնդիրներ ունեցող մարդիկ են: 150 հազարից ոնց էլ լիներ, մեկ տասնյակը կլիներ այդպիսին: Ես գիտեմ, որ նրանք մարդիկ են, ովքեր իրենց արարքների համար պատասխանատու չեն: Մի կին է երբեմն երեւում ադրբեջանական ԶԼՄ-ներում, որն ապրում է եկեղեցու դիմացի շենքում, հավանաբար՝ այն կինն է, որը մահացել է: Մի տղամարդ կա, որն ունի հոգեկան խնդիրներ, նրան բոլորը Ստեփանակերտում ճանաչում էին: Ընտանիքի անդամները եկել են, ինքը` չէ:

Լրահոս

ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին (տեսանյութ)
կյանքից հեռացել է Վլադիմիր Վիսոցկու կինը՝ դերասանուհի և երգչուհի Մարինա Վլադին
Քաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա ընդհանուր 7 մեղադրյալ
Իրավապահները հայտնաբերել են փեսային վրաերթի ենթարկած աներորդուն
Փաշինյանը և Յանշան մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ընթացքի մասին
Հյուսիսային Կորեան մերժել է միջուկային փորձարկումները դադարեցնելու կոչը
75-ամյա տղամարդու թռիչքը, Եմենի պայթյունն ու Իրանի բախումը․ ինտրիգային կադրեր աշխարհից (Տեսանյութ)
Մայր Աթոռի ուղերձն իշխանություններին․ դադարեցրեք Եկեղեցու հանդեպ հալածանքները
ՀԱՐՑՈՒՄ․ Խաղաղությու՞ն ես ուզում՝ պատրաստվի'ր պատերազմի․ քաղաքացիները՝ ՔՊ-ականի հայտարարության մասին (տեսանյութ)
Ֆրանսիան զինվորներ կուղարկի՞, Լեհաստանը պատրաստվում է պատերազմի․ Եվրոպան լարվում է (տեսանյութ)
Կենդանակերպի այս նշաններին հոկտեմբերին դրական փոփոխություններ են սպասվում
Ռուսները նոր բնակավայրեր են գրավել․ ՊՆ-ի հայտարարությունը
Թուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժ է տեղի ունեցել
Սամոյլովան դատական ​​​​հայց է ներկայացրել ռեփեր Ջիգանի ծնողական իրավունքները սահմանափակելու համար
Արգենտինայի նախագահը ՄԱԿ-ը անվանել է մակաբույծների կերակրման աման
Սիսիանում զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել՝ վիճաբանությունից հետո
Կարևոր
Զինծառայող է մահացել. ՊՆ-ն հաստատեց
Պերսեպոլիս. պարսկական կայսրության քարե մայրաքաղաքը
Փաշինյանի «հայկական աթոռը», Իրանի կոշտ ուղերձը ՀՀ-ին ու Ադրբեջանին, TRIPP-ի նոր փուլը
ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան

Լրացուցիչ նորություններ

...

Պապիկյանը կասկածում է, որ իրեն «ժերտվա» կտան. Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին

«Ժողովուրդ». Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում

«Փաստ». Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին

«Հրապարակ». Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան

«Իրավունք». «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է

«Ժողովուրդ». ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները

«Փաստ». Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները

«Հրապարակ». Ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյա՞նը

«Իրավունք». Լավ գիտեն՝ Նիկոլը մարսողը չի. Ինչից են վախեցած Սարգսյանները

«Ժողովուրդ». Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է

«Փաստ». Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները

Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս․ Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը

«Հրապարակ»․ Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ

«Հրապարակ». Ապարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը

«Ժողովուրդ». Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում

«Հրապարակ»․ Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս

«Հրապարակ». Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը

«Ժողովուրդ». ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել

«Ժողովուրդ». Ոստիկանությունն ու ՏԿԵՆ էլ են խցանումների պատճառ

«Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է