Թուրքիայի Շանլըուրֆա նահանգում, երկրի հարավ-արևելքում, 5.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է Թուրքիայի աղետների կառավարման վարչությունը (AFAD): «Շանլըուրֆա նահանգի Քարաքյոփրու քաղաքում 5.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել», - հայտնել է AFAD-ը:
Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով (Մոսկվայի ժամանակով) ժամը 10:40-ին:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 7.39 կիլոմետր խորության վրա։ Հնարավոր ավերածությունների և զոհերի մասին տեղեկությունները ճշտվում են։








