Սենտեմբերի 3-ին և 4-ին Մոնակոյում անցան Հայաստանի օրերին նվիրված միջոցառումները։ Սեպտեմբերի 3-ին կայացավ 2 միջոցառում ՝ Hôtel Métropole Monte-Carlo-ում անցավ հայկական ոսկերչական արվեստին նվիրված միջոցառում, որտեղ ներկայացվեց հայկական DAMIRAH ոսկերչական բրենդի շնորհանդեսը և «Armenian Goldsmith» եռահատոր գիրքը՝ նվիրված հայկական ոսկերչության բազմադարյա պատմությանը , որից մեկ օրինակ Վրույր Փենեսյանի կողմից փոխանցվեց Մոնակոյի իշխան Ալբեր II-ին։ Միջոցառման հատուկ հյուրն էր աշխարհահռչակ սուպերմոդել Վիկտորիա Սիլվշտեդը :
Երեկոն ուղեկցվեց հայկական դուդուկի և դաշնամուրի կենդանի կատարումներով։ Հյուրերին առանձնահատուկ դուր եկան հայկական խմիչքները՝ OHANYAN կոնյակը, որն ի դեպ արդեն վաճառվում է Մոնակոյում , Altera wines գինիները իրենց առանձնահատուկ համով , Abrikon բրենդին, որի բույրը և համը տպավորեց սոմելիեներին, նաև ARARAT ջրերը` իրենց յուրահատուկ շշերով և համով: Khakhamyan Heritage կառուցապատող ընկերությունը միջոցառմանը ներկայացրեց Amanoo բնակելի թաղամասը՝ որպես բնության, ճարտարապետու թյան և մտածված կենսակերպի ներդաշնակությամբ ձևավորվող համայնք։
Ցուցահանդեսի ֆինանսաբանկային գործընկեր IDBank-ը տեղում հյուրերին ներկայացրեց նորարար և ժամանակակից գործիքակազմ, ինչպես նաև արտերկրում բնակվող մեր հայրենակիցների համար Պրեմիում բանկային ծառայությունների և գործարքներ իրականացնելու հնարավորությունները ։
Նույն օրը Մոնակոյի Մայր տաճարում տեղի ունեցավ բարեգործական համերգ՝ միջազգային ճանաչում ունեցող հայ երաժիշտների մասնակցությամբ։ Բեմում հանդես եկան Ֆրանկֆուրտի օպերայի սոպրանո Անի Յորենց Սարգսյանը, աշխարհահռչակ դաշնակահարուհի Նարե Արղամանյանը Վիեննայից և դուդուկահար Լևոն Չատիկյանը Լիոնից ։
Միջոցառմանը անդրադարձել է նաև Մոնակոյի պետական Monaco Info հեռուստաալիքը։ Սեպտեմբերի 4-ին «Հայաստանի օրերի» միջոցառման ժամանակ ուշադրության կենտրոնում էր Հայաստանի տնտեսական և ներդրումային ներուժը։ Հյուրերի համար կազմակերպված փակ երեկոյի ընթացքում Freedom Broker Armenia-ի կողմից ներկայացվեցին Հայաստանում բիզնես կապեր ստեղծելու և երկրում ներդրում կատարելու հնարավորություն֊ները։
Նախաձեռնության հեղինակը և կազմակերպիչը «Հայաստանի արդյունաբերողնե֊րի և գործարարների միության» նախագահության անդամ Վրույր Փենեսյանն է, ում ձեռնարկով Մոնակոյում նմանատիպ միջոցառումներ անցկացվում են 2018 թվականից և կրում են «Armenian Collection Monte-Carlo» անվանումը: Հատկանշական է, որ «Հայաստանի օրերը Մոնակոյում» միջոցառումն իր տեղեկատվական գործընկերների շարքում ունեցել է Lurer.com և EuroMedia24 լրատվական հարթակները, որոնց հայտնում ենք մեր երախտագիտությունը նախաձեռնության լուսաբանման և աջակցության համար։








