Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Արևմուտքը հետխորհրդային պետություններին մղում է բախումների. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արևմուտք-Ռուսաստան հակասությունների սրման գլխավոր կետը շարունակում է մնալ Ուկրաինան, սակայն լարվածության տարածման պոտենցիալ նախադրյալներ կան հետխորհրդային մյուս երկրներում։ Պատահական չէ, որ ժամանակ առ ժամանակ ինչպես Ուկրաինայից, այնպես էլ արևմտյան այլ երկրներից հայտարարություններ էին հնչում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու շուրջ։ Ճիշտ է՝ ուկրաինական հակամարտության սկսվելուց հետո հետխորհրդային երկրներին դեռևս հաջողվել է զերծ մնալ Ռուսաստանի և Արևմուտքի բախման գոտում հայտնվելուց, բայց, միևնույն ժամանակ, չի բացառվում նման հեռանկարը, քանի որ հող է նախապատրաստվում նոր լարվածության օջախ ստեղծելու համար։ Ու այս պետությունների համար լուրջ խնդիր է նաև հասարակության ներսում նկատվող երկփեղկվածությունը և բևեռացման խորացումը, քանի որ արևմտամետների ու ռուսամետների ռադիկալացումը կարող է նույնիսկ քաղաքացիական բախումների առիթ տալ։ Ներհասարակական տրամադրությունների առումով հետաքրքրական է դիտարկել Մոդլովայում տեղի ունեցող ընտրական գործընթացը։ Չնայած գործադրված մեծ ջանքերին՝ գործող նախագահ Մայա Սանդուն այդպես էլ չկարողացավ հաղթահարել 50 տոկոսի շեմը՝ ստանալով ձայների 42 տոկոսից մի փոքր ավելին: Մոլդովայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա նոյեմբերի 3-ին։ Բայց արդեն փորձագետների կողմից արվող վերլուծությունները վկայում են այն մասին, որ Մոլդովայի արևմտամետ նախագահի կողմից տարվող քաղաքական գիծը ժողովրդի մեծամասնության հավանությանը չի արժանանում։ Եվ պատահական չէր, որ նախագահական ընտրություններին զուգահեռ հանրապետությունում անցկացվող եվրաինտեգրման հանրաքվեն նույնպես հաստատեց այդ պատկերը։ ԵՄ-ին ինտեգրվելու օգտին քվեարկողների թիվը հազիվ անցավ 50 տոկոսը՝ 12 հազար ձայնի տարբերությամբ, և դա՝ նույնիսկ այն պարագայում, երբ խոսվում է կասկածելի հաշվարկի ու մոլդովական սփյուռքի ձայների ներգրավման մասին։ Այս պատկերը ցույց է տալիս, որ Արևմուտքը չի կարող վստահ լինել, որ մոլդովացիներն իրենց ապագան տեսնում են հենց եվրաինտեգրացման ծրագրերի շրջանակներում։ Իրավիճակը բարդ է նաև Վրաստանի պարագայում՝ հատկապես որ Արևմուտքից պարբերաբար այդ երկրին Ռուսաստանի դեմ գործողություններում ներգրավվելու փորձեր են կատարվում։ Հոկտեմբերի 26-ին Վրաստանում խորհրդարանական ընտրությունները խոստանում եմ վճռորոշ նշանակություն ունենալ՝ մասնավորապես այդ երկրի արտաքին քաղաքական կուրսի համար։ Վրաստանում իշխող «Վրացական երազանքը» փորձում է երկիրը զերծ պահել աշխարհաքաղաքական ցնցումներից, իսկ ընդդիմությունը ձգտում է Վրաստանը տանել եվրատլանտյան ինտեգրացիայի ճանապարհով։ Բայց 2008 թվականին ռուս-վրացական պատերազմը արդեն իսկ ցույց է տվել, որ Արևմուտքն առաջնորդվում է միայն Ռուսաստանին վնասելու իր շահերով, իսկ Վրաստանի շահերն իրեն շատ քիչ են հետաքրքրում։ Այս տեսանկյունից հետաքրքիր բացահայտում է կատարել Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին՝ հայտարարելով, որ Արևմտյան երկրներից մեկը ներկայացնող բարձրաստիճան մի պաշտոնյա Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլուն առաջարկել է երեք-չորս օրվա պատերազմ սկսել ընդդեմ Ռուսաստանի։ Եվ երբ Ղարիբաշվիլին էլ հակադարձել է, թե երեք-չորս օրվա պատերազմի համար վրացիները կոչնչանան, այդ պաշտոնյան պատասխանել է, թե վրացիները 3-4 միլիոն են, երեք-չորս օրում բոլորին չեն կոտորի։ Այս ամենը ցույց է տալիս, որ Արևմուտքի համար առաջնային խնդիր է Վրաստանի «վրայով» դեպի Հայաստան անցում կատարելը և հակառուսական գործողությունների մղելը, հատկապես որ ՀՀ իշխանությունները պատրաստ են պատեհ առիթի նետվել Արևմուտքի գիրկը՝ նույնիսկ առանց որևէ խոստումի։ ՀՀ իշխանություններին հաջողվել է տևականորեն հակառուսական տրամադրություններ սերմանել մեր հասարակության շրջանում։ Ըստ այդմ, ինչպես առիթ ունեցել ենք նկատել, աճող ձախողումների ֆոնին Արևմուտքի համար մեծանում է Նիկոլ Փաշինյանի «գինը»: Իսկ թե այս հյուսվող հանգույցն, ի վերջո, ինչ հետևանքների կարող է հանգեցնել, նույնիսկ սարսափելի է մտածել։ 

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Լրահոս

ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին (տեսանյութ)
կյանքից հեռացել է Վլադիմիր Վիսոցկու կինը՝ դերասանուհի և երգչուհի Մարինա Վլադին
Քաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա ընդհանուր 7 մեղադրյալ
Իրավապահները հայտնաբերել են փեսային վրաերթի ենթարկած աներորդուն
Փաշինյանը և Յանշան մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ընթացքի մասին
Հյուսիսային Կորեան մերժել է միջուկային փորձարկումները դադարեցնելու կոչը
75-ամյա տղամարդու թռիչքը, Եմենի պայթյունն ու Իրանի բախումը․ ինտրիգային կադրեր աշխարհից (Տեսանյութ)
Մայր Աթոռի ուղերձն իշխանություններին․ դադարեցրեք Եկեղեցու հանդեպ հալածանքները
ՀԱՐՑՈՒՄ․ Խաղաղությու՞ն ես ուզում՝ պատրաստվի'ր պատերազմի․ քաղաքացիները՝ ՔՊ-ականի հայտարարության մասին (տեսանյութ)
Ֆրանսիան զինվորներ կուղարկի՞, Լեհաստանը պատրաստվում է պատերազմի․ Եվրոպան լարվում է (տեսանյութ)
Կենդանակերպի այս նշաններին հոկտեմբերին դրական փոփոխություններ են սպասվում
Ռուսները նոր բնակավայրեր են գրավել․ ՊՆ-ի հայտարարությունը
Թուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժ է տեղի ունեցել
Սամոյլովան դատական ​​​​հայց է ներկայացրել ռեփեր Ջիգանի ծնողական իրավունքները սահմանափակելու համար
Արգենտինայի նախագահը ՄԱԿ-ը անվանել է մակաբույծների կերակրման աման
Սիսիանում զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել՝ վիճաբանությունից հետո
Կարևոր
Զինծառայող է մահացել. ՊՆ-ն հաստատեց
Պերսեպոլիս. պարսկական կայսրության քարե մայրաքաղաքը
Փաշինյանի «հայկական աթոռը», Իրանի կոշտ ուղերձը ՀՀ-ին ու Ադրբեջանին, TRIPP-ի նոր փուլը
ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան

Լրացուցիչ նորություններ

...

Պապիկյանը կասկածում է, որ իրեն «ժերտվա» կտան. Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին

«Ժողովուրդ». Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում

«Փաստ». Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին

«Հրապարակ». Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան

«Իրավունք». «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է

«Ժողովուրդ». ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները

«Փաստ». Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները

«Հրապարակ». Ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյա՞նը

«Իրավունք». Լավ գիտեն՝ Նիկոլը մարսողը չի. Ինչից են վախեցած Սարգսյանները

«Ժողովուրդ». Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է

«Փաստ». Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները

Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս․ Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը

«Հրապարակ»․ Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ

«Հրապարակ». Ապարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը

«Ժողովուրդ». Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում

«Հրապարակ»․ Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս

«Հրապարակ». Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը

«Ժողովուրդ». ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել

«Ժողովուրդ». Ոստիկանությունն ու ՏԿԵՆ էլ են խցանումների պատճառ

«Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է