Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Վաղարշապատում ՔՊ-ն չի կարողանալու հաղթել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Նոյեմբերի 16-ին տեղի են ունենալու Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններ։ Քաղաքական ուժերը բավական ակտիվորեն նախապատրաստվում են դրանց: Երեկ արդեն տարբեր տեղեկություններ էինք ստանում, որ իշխող ուժը խախտումներով է սկսել քարոզարշավը:


Երեկ մեկնարկեց նաև «Հայրենիք» կուսակցության քարոզարշավը։ Կուսակցության քաղաքապետի թեկնածուն Խաչիկ Մանուկյանն է, որը քարոզարշավի մեկնարկը սկսել է Եռաբլուր այցից։


Մանուկյանը կասկած չունի, որ այս ընտրություններում իշխանությունն օգտագործելու է վարչական ռեսուրս։ «Կցանկանայի, որ չարության ռեսուրսները չկիրառեին, այնպես չանեին, որ մեր ժողովուրդը վերջնականապես հիասթափվեր բոլոր նրանցից, ովքեր այսօր ստանձնել են երկրում իշխանության ղեկը։


Չնայած իշխանություն չկա, նրանք օտարի շահերը սպասարկողներն են»։ Ընտրվելու պարագայում որո՞նք են լինելու Մանուկյանի համար առաջնահերթ հարցերը։ «Պետք է կարողանանք հնարավորինս լուծել մարդկանց առջև ծառացած սոցիալական խնդիրները։ Գյուղական համայնքներում բազմաթիվ խնդիրներ ունենք՝ գյուղատնտեսներ, անասնաբույժներ չունենալուց մինչև խորհրդատուներ, որոնք կկարողանան այնպիսի բիզնես ծրագիր կազմել, որպեսզի գյուղացին ֆինանսական կորուստներ չունենա։ Պետք է աջակցենք արցախահայերին, որոնք լրջագույն խնդիրների առաջ են կանգնած։


Չբացառելով Արցախ մեր վերադարձը՝ նրանք պետք է զգան, որ հարազատ հողում են»։ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը բարձր է գնահատում իրենց թեկնածուի շանսերը։ Հաղթանակը կարևորում է, բայց նշում է՝ վերջին հինգ-վեց տարում իր նպատակը մեկն է՝ իշխանազրկել ՔՊ-ին։ «Դա պետք է անենք նաև Վաղարշապատում։


Նոյեմբերի 16-ին փաստելու ենք, որ ՔՊ-ն չկարողացավ Վաղարշապատում վերցնել իշխանությունը։ Պատրաստ ենք համագործակցել ցանկացած ընդդիմադիր ուժի հետ, բայց ամեն ինչ անելու ենք առավելագույն ձայներ ստանալու համար։ Վստահ եմ՝ մեր թիմի վրա։ Այս ընտրություններով վաղարշապատցին պետք է ապացուցի, որ այն քաղաքական ուժը, որն արշավ է սկսել Եկեղեցու դեմ, չի կարող անգամ մեկ ձայն ստանալ ողջ հայության հոգևոր մայրաքաղաքում»,-ասաց Վանեցյանը։


Ընդգծեց՝ որքան էլ իշխանությունը փորձի կիրառել վարչական ռեսուրս, իրենք վստահ են՝ նրանք որևէ արդյունքի չեն հասնելու. «ՔՊ կուսակցությունը Վաղարշապատում, կասեի՝ ողջ Հայաստանի տարածքում, այնքան ցածր վարկանիշ ունի, որ անգամ վարչական ռեսուրսի կիրառման պարագայում իրեն չի հաջողվելու հաղթանակ գրանցել։


Կարող են մեկ բան անել՝ գործի դնել իրավապահ համակարգը, սկսել ապօրինի ձերբակալություններ, որոնց ականատես ենք լինում վերջին շրջանում։ Բայց մենք ամուր ենք, վստահ մեր հաղթանակի հարցում»։

Լրահոս

Մեծ Բրիտանիայի զինված ուժերի հրամանատարը քաղաքացիներին կոչ է արել ջրի և սննդամթերքի պաշարներ կուտակել
Ադրբեջանի պաշտպանության նախարարը վարակվել է կորոնավիրուսով
Ալիև. «Հուսով եմ, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կհանգեցնի կոնկրետ արդյունքների»
Հրաձգություն Կրակովում և ծնողների ու քրոջ սպանություն․ Լեհաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել, դիտարկվում է ահաբեկչության վարկածը
Լեմկինի փողոցում 29–ամյա երիտասարդի սպшնության գործով ձերբակալվել է հոգեբուժարանում հաշվառված երիտասարդ
Իսրայելցին առաջին անգամ ընդգրկվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անկախ աուդիտորական կոմիտեում
Politico. ՆԱՏՕ-ին 7 մլրդ եվրո չի բավականացնում մինչև տարեվերջ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու համար
Ֆրանսիայում շաբաթ օրը կյանքի թանկացման դեմ բողոքի ակցիաների ընթացքում 360 մարդ է ձերբակալվել
Welt am Sonntag. Ուկրաինային օգնության պատճառով ԵՄ-ի համատեղ պարտքը կարող է գերազանցել 200 մլրդ եվրոն
Բեռլինի մերձակայքում Mercedes-Benz-ի աշխատակիցները աշխատավարձերի շուրջ վեճի պատճառով երկժամյա գործադուլ են հայտարարել
Կրակովում զանգվածային հրաձգությունից նոր մանրամասներ
Ռուսաստանի 10 շրջան ենթարկվել է հարձակման․ Ռոստովի մարզում կամուրջ է վնասվել
Նրանք չեն կողմնորոշվում այդ թեմայով. Պեսկովը՝ անվտանգության համաձայնագրի մասին
Վարազդատ Լալայանը բրոնզե մեդալ նվաճեց
88 տարեկանում մահացել է Porsche-ի հիմնադրի թոռը՝ Գերհարդ Պորշեն
Որտե՞ղ է 2027 թվականի Կարմիր Կրակի Այծի տարին նշելու լավագույն վայրը
«Մարտավարության փոփոխությունը չի փրկի». Իրանը սպառնացել է չեզոքացնել ամերիկյան անօդաչուները
Կարևոր
Զգուշացում. Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ
Իսրայելում կձևավորվի նոր կառավարություն. Նեթանյահուն պարտվել է
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Հայաստանում

Լրացուցիչ նորություններ

...

ԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համար

Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին

ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից

ՀՔԾ–ից՝ Ավանի թաղապետ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը

Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»

Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»

«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»

Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում

Եթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ Գրիգորյան

Ինչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից

Թուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և Տիգրանաշեն

Ես դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանին

Մադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքը

Թրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալ

Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղել

«Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից»

Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում