Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

8 մլն դոլար է մսխվել` տիեզերք բարձրացած արբանյակի վրա. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրել է.Նիկոլ Փաշինյանի բացակայությամբ հինգշաբթի օրը տեղի ունեցած կուսակցության Նախաձեռնող խմբի նիստում բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն աղմկահարույց բացահայտումներ է արել։ Թեպետ պաշտոնապես հաղորդվեց, որ «քննարկել են ՀՀ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից կատարվող աշխատանքներն ու բարեփոխումները», եւ  Մխիթար Հայրապետյանը հանդես է եկել զեկույցով ու պատասխանել նիստի մասնակիցների հարցերին, սակայն ՔՊ-ական թիմից տեղեկացանք, որ Հայրապետյանն ավելի շատ խոսել է ձախողումների մասին, բայց ոչ թե իր ղեկավարման, այլ նախորդի՝ Ռոբերտ Խաչատրյանի պաշտոնավարման ընթացքում կատարված։ Բուռն վրդովմունք է հայտնել հատկապես հայկական արբանյակի՝ տիեզերք ուղարկելու ծրագրի հետ կապված՝ ասելով, որ այն ամբողջությամբ ձախողվել է, իսկ դրա համար վատնվել է ոչ ավել, ոչ պակաս՝ 8 միլիոն դրամ։Նախարարը մանրամասնել է, որ սխալ ծրագիր է կազմվել, սխալ հաշվարկներով, ինչի հետեւանքով տիեզերք բաց թողնված արբանյակը ոչ միայն նպատակին չի ծառայել, այլեւ գլխացավանքի առիթ է դարձել։ Ասել է, որ չնայած արբանյակը դեռեւս տիեզերքում է՝ երկրի մակերեւույթից մոտ 35 հազար կիլոմետր բարձրության վրա, սակայն նաեւ տեղեկացրել է, որ մոտ երկու ամսից այն կընկնի, եւ իրենք նոր ծրագիր են մշակում, որը մոտ 50 միլիոն է արժենալու։ 

Նա այնպիսի վրդովմունքով եւ դետալային է ներկայացրել կատարված խայտառակությունը, որ նիստին ներկա ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը միջամտել է, թե արդյոք արժե՞ ընդլայնված ֆորմատով նիստում խոսել այդ թեմայի մասին։ Հիշեցնենք, որ ՔՊ-ական պատգամավորներից, գործադիրի անդամներից բացի, Նախաձեռնող խմբի նիստերին մասնակցում են նաեւ ՔՊ-ական ՏԻՄ ներկայացուցիչներ, շարքային անդամներ, իսկ ժամանակին ողջ հանրությունից ոչ մի գաղտնիք չպահող Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հիմա ամեն ինչ գաղտնի է պահում անգամ իր կուսակցության անդամներից, որոնք ընդամենը մի քանի հազար հոգի են` հանրապետությունով մեկ։Մխիթար Հայրապետյանը հակադարձել է, որ դա գաղտնի պահել հնարավոր չէ, քանի որ քրեական գործ էլ կա հարուցված։ Հիշեցնենք, որ հայկական առաջին արբանյակը տիեզերք է բարձրացվել 2022-ի մայիսի 25-ին, որի մասին անձամբ հաղորդեց վարչապետ Փաշինյանը՝ դա ներկայացնելով որպես դարակազմիկ ձեռքբերում իր իշխանության կողմից. «Արբանյակի կողմից արված լուսանկարներն Հայաստանում կօգտագործվեն սահմանների հսկողության, արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ կառավարման, շրջակա միջավայրի պահպանության, ներառյալ կլիմայական փոփոխությունների մոնիթորինգի, քաղաքաշինության, ճանապարհաշինության, երկրագիտության եւ այլ ոլորտներում»։Բայց ինչպես բոլոր մյուս հարցերում, այս հարցում էլ իշխանությունը ձախողեց: Եվ ուշագրավ է, որ ձախողման գլխավոր պատասխանատուներից մեկն ընդամենը երկու օր առաջ նոր պաշտոնի անցավ, մինչդեռ նորմալ երկրներում նա մեղադրյալի աթոռին կհայտնվեր։ Խոսքը ԲՏԱ նախկին փոխնախարար Ավետ Պողոսյանի մասին է, որին խորհրդարանը երկու օր առաջ ընտրեց Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ` այն դեպքում, երբ թիմի ներսում շատերը գիտեին, թե ինչ սկանդալային պատմությամբ է Ավետ Պողոսյանը լքել փոխնախարարի պաշտոնը։ Այդ մասին անգամ մամուլի բազում հրապարակումներ եղան, որ Պողոսյանի պաշտոնանկության պատճառը ոլորտում աշխատանքը ձախողելն է, հենց նա է համակարգել արբանյակի՝ տիեզերք ուղարկելու ծրագիրը։«Հայասաթ-1» արբանյակն ԱՄՆ-ի «Վանդենբերգ» ավիաբազայից SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով, ապա նաեւ՝ «Արմսաթ-1»-ը տիեզերք ուղարկելուց կարճ ժամանակ անց խնդիրները զգացնել են տվել, տիեզերք ուղարկված արբանյակները այլ երկրների արբանյակների գլխին պատուհաս են դարձել, խափանել շատ երկրների արբանյակների կամ դրանց ծրագրերի մի մասի գործունեությունը: Հենց սա է դարձել պատճառը, որ Պողոսյանն այս տարվա հուլիսին հեռացվեց փոխնախարարի պաշտոնից։ Իսկ ՀՌՀ-ն, ըստ ամենայնի, դարձել է իշխանությանը, Փաշինյանին ինչ-որ ծառայություններ մատուցած անձանց բարձր աշխատավարձով թոշակ վճարելու կառույց, որտեղ հանգրվանում են ամենատարբեր տիպի ու մասնագիտության, բայց հեռուստատեսության ու ռադիոյի հետ աղերսներ չունեցող մարդիկ:Ուշագրավ է, որ խորհրդարանում մի քանի օր առաջ ՀՌՀ անդամի «քննություն» հանձնող Պողոսյանը, ի պատասխան ընդդիմադիր պատգամավորներից մեկի հարցին, վստահեցրեց, որ ոչ մի խնդիր չկա տիեզերք բարձրացած արբանյակների հետ կապված։ «Այս պահին կարող եմ ասել, որ այդ գործողությունները տեղի են ունենում ժամանակացույցից մի փոքր արագ, թեստավորումը մեր սպասածից ավելի դրական զարգացում ունի»,- ասել էր նա։Մխիթար Հայրապետյանը ոլորտի ձեռքբերում է համարել ՊՆ-ից ստացած մոտ 500 մլն դոլարի պատվերը՝ սպառազինության ոլորտի համար, ասել է, որ այդ նպատակով ծրագրերի մշակումն ընթացքի մեջ է։ Այսինքն՝ այդքան գումարի զենք է արտադրվելու Հայաստանում` ԲՏԱ նախարարության համակարգի կողմից կամ պատվերով: 


Լրահոս

ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին (տեսանյութ)
կյանքից հեռացել է Վլադիմիր Վիսոցկու կինը՝ դերասանուհի և երգչուհի Մարինա Վլադին
Քաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա ընդհանուր 7 մեղադրյալ
Իրավապահները հայտնաբերել են փեսային վրաերթի ենթարկած աներորդուն
Փաշինյանը և Յանշան մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ընթացքի մասին
Հյուսիսային Կորեան մերժել է միջուկային փորձարկումները դադարեցնելու կոչը
75-ամյա տղամարդու թռիչքը, Եմենի պայթյունն ու Իրանի բախումը․ ինտրիգային կադրեր աշխարհից (Տեսանյութ)
Մայր Աթոռի ուղերձն իշխանություններին․ դադարեցրեք Եկեղեցու հանդեպ հալածանքները
ՀԱՐՑՈՒՄ․ Խաղաղությու՞ն ես ուզում՝ պատրաստվի'ր պատերազմի․ քաղաքացիները՝ ՔՊ-ականի հայտարարության մասին (տեսանյութ)
Ֆրանսիան զինվորներ կուղարկի՞, Լեհաստանը պատրաստվում է պատերազմի․ Եվրոպան լարվում է (տեսանյութ)
Կենդանակերպի այս նշաններին հոկտեմբերին դրական փոփոխություններ են սպասվում
Ռուսները նոր բնակավայրեր են գրավել․ ՊՆ-ի հայտարարությունը
Թուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժ է տեղի ունեցել
Սամոյլովան դատական ​​​​հայց է ներկայացրել ռեփեր Ջիգանի ծնողական իրավունքները սահմանափակելու համար
Արգենտինայի նախագահը ՄԱԿ-ը անվանել է մակաբույծների կերակրման աման
Սիսիանում զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել՝ վիճաբանությունից հետո
Կարևոր
Զինծառայող է մահացել. ՊՆ-ն հաստատեց
Պերսեպոլիս. պարսկական կայսրության քարե մայրաքաղաքը
Փաշինյանի «հայկական աթոռը», Իրանի կոշտ ուղերձը ՀՀ-ին ու Ադրբեջանին, TRIPP-ի նոր փուլը
ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան

Լրացուցիչ նորություններ

...

Պապիկյանը կասկածում է, որ իրեն «ժերտվա» կտան. Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին

«Ժողովուրդ». Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում

«Փաստ». Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին

«Հրապարակ». Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան

«Իրավունք». «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է

«Ժողովուրդ». ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները

«Փաստ». Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները

«Հրապարակ». Ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյա՞նը

«Իրավունք». Լավ գիտեն՝ Նիկոլը մարսողը չի. Ինչից են վախեցած Սարգսյանները

«Ժողովուրդ». Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է

«Փաստ». Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները

Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս․ Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը

«Հրապարակ»․ Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ

«Հրապարակ». Ապարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը

«Ժողովուրդ». Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում

«Հրապարակ»․ Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս

«Հրապարակ». Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը

«Ժողովուրդ». ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել

«Ժողովուրդ». Ոստիկանությունն ու ՏԿԵՆ էլ են խցանումների պատճառ

«Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է