Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Տասնյակ դատախազներ են ազատվել Վարդապետյանի գալուց ի վեր. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրել է.

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազությունում մեծ թվով թափուր հաստիքներ կան, եւ կադրերի դեֆիցիտ է առաջացել, որը չեն կարողանում լրացնել, մասնավորապես՝ դատախազների։ Աննա Վարդապետյանի` դատախազ նշանակվելուց հետո այստեղ ներքին դժգոհություն է առաջացել․ ոմանք հեռացել են, համակարգից դուրս են եկել, եւ աշխատակիցների պակասի պատճառով մնացյալ դատախազները բավականին ծանրաբեռնված են աշխատում, ինչպես իրենք են ասում` գիշեր-ցերեկ չունեն։Համակարգից հեռացած դատախազների մեծ մասը սեփական դիմումով է ազատվել։ Մի մասը տեղափոխվել է փաստաբանություն, սեփական գրասենյակներ են հիմնում, մյուս մասը՝ մասնավոր սեկտոր, իրավաբանական ծառայություններ են մատուցում, անգամ ոչ իրավաբանի մասնագիտությամբ են ոմանք աշխատում:

«Հրապարակ»-ը Գլխավոր դատախազություն գրավոր հարցում էր ուղարկել՝ հետեւյալ բովանդակությամբ․ «2024 թվականի ընթացքում քանի՞ դատախազ է աշխատանքիցազատվել, քանի՞սն են իրենց դիմումի հիման վրա հեռացել դատախազությունից։ Այժմ դատախազի պաշտոնի քանի՞ թափուր հաստիք կա` քանիսից։ Թափուր հաստիքները լրացնելու համար մրցույթ հայտարարվե՞լ է»։Մեր այս հարցմանը, կարելի է ասել, պատասխան չենք ստացել․ դատախազությունը նշել է, որ դատախազների թիվը ծառայողական սահմանափակ տարածման տեղեկատվություն է, ինչի պատճառով մերժում են նման տեղեկատվության տրամադրումը, իսկ ազատումների վերաբերյալ ուղարկել են մի քանի հղումներ իրենց կայքից։ Իրականում` չի կարող պետական բյուջեից, հարկատուներից վարձատրվող հաստիքների քանակը լինել «սահմանափակ տարածման ենթակա տեղեկատվություն»` սա պարզապես «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի կոպիտ խախտում է:Որոշ չափով պատասխանել են մեր երրորդ հարցին՝ նշելով, որ դատախազների թափուր հաստիքները համալրելու նպատակով 2024 թվականի հոկտեմբերի 10-ից հայտարարվել է բաց մրցույթ։Մենք ուսումնասիրեցինք դատախազության պաշտոնական կայքը՝ պարզելու, թե վերջին 6 ամիսներին Աննա Վարդապետյանը քանի դատախազի ազատման վերաբերյալ է հրաման ստորագրել։ Մայիսի 29-ի հրամանով զինվորական դատախազի տեղակալ Գուրգեն Հակոբյանն է ազատվել աշխատանքից` իր դիմումի համաձայն։ Հունիսին ազատվել է 2 դատախազ՝ կրկին նույն հիմքով՝ անձնական դիմումներով։ Նման հիմքով ազատումներ կատարվել են նաեւ հաջորդ ամիսներին։ Օրինակ, սեպտեմբերին դատախազի պաշտոնից ազատվել է 3 անձ՝ Վասիլ Սարգսյանը, Հայկանուշ Ավալյանը եւ Աշոտ Խաչատրյանը․ նրանց ազատման հրամանի հիմքում գրված է՝ հիմք է ընդունվել այդ անձանց դիմումը։

Լրահոս

ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին (տեսանյութ)
կյանքից հեռացել է Վլադիմիր Վիսոցկու կինը՝ դերասանուհի և երգչուհի Մարինա Վլադին
Քաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա ընդհանուր 7 մեղադրյալ
Իրավապահները հայտնաբերել են փեսային վրաերթի ենթարկած աներորդուն
Փաշինյանը և Յանշան մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ընթացքի մասին
Հյուսիսային Կորեան մերժել է միջուկային փորձարկումները դադարեցնելու կոչը
75-ամյա տղամարդու թռիչքը, Եմենի պայթյունն ու Իրանի բախումը․ ինտրիգային կադրեր աշխարհից (Տեսանյութ)
Մայր Աթոռի ուղերձն իշխանություններին․ դադարեցրեք Եկեղեցու հանդեպ հալածանքները
ՀԱՐՑՈՒՄ․ Խաղաղությու՞ն ես ուզում՝ պատրաստվի'ր պատերազմի․ քաղաքացիները՝ ՔՊ-ականի հայտարարության մասին (տեսանյութ)
Ֆրանսիան զինվորներ կուղարկի՞, Լեհաստանը պատրաստվում է պատերազմի․ Եվրոպան լարվում է (տեսանյութ)
Կենդանակերպի այս նշաններին հոկտեմբերին դրական փոփոխություններ են սպասվում
Ռուսները նոր բնակավայրեր են գրավել․ ՊՆ-ի հայտարարությունը
Թուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժ է տեղի ունեցել
Սամոյլովան դատական ​​​​հայց է ներկայացրել ռեփեր Ջիգանի ծնողական իրավունքները սահմանափակելու համար
Արգենտինայի նախագահը ՄԱԿ-ը անվանել է մակաբույծների կերակրման աման
Սիսիանում զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել՝ վիճաբանությունից հետո
Կարևոր
Զինծառայող է մահացել. ՊՆ-ն հաստատեց
Պերսեպոլիս. պարսկական կայսրության քարե մայրաքաղաքը
Փաշինյանի «հայկական աթոռը», Իրանի կոշտ ուղերձը ՀՀ-ին ու Ադրբեջանին, TRIPP-ի նոր փուլը
ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան

Լրացուցիչ նորություններ

...

Պապիկյանը կասկածում է, որ իրեն «ժերտվա» կտան. Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին

«Ժողովուրդ». Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում

«Փաստ». Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին

«Հրապարակ». Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան

«Իրավունք». «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է

«Ժողովուրդ». ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները

«Փաստ». Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները

«Հրապարակ». Ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյա՞նը

«Իրավունք». Լավ գիտեն՝ Նիկոլը մարսողը չի. Ինչից են վախեցած Սարգսյանները

«Ժողովուրդ». Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է

«Փաստ». Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները

Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս․ Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը

«Հրապարակ»․ Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ

«Հրապարակ». Ապարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը

«Ժողովուրդ». Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում

«Հրապարակ»․ Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս

«Հրապարակ». Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը

«Ժողովուրդ». ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել

«Ժողովուրդ». Ոստիկանությունն ու ՏԿԵՆ էլ են խցանումների պատճառ

«Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է