Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Կեղտոտ մեթոդների ու հանցագործությունների ռեկորդակիր Ադրբեջանն ու COP29-ը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շատ քիչ ժամանակ է մնացել համաշխարհային մակարդակով կլիմային նվիրված այնպիսի խոշոր իրադարձության, ինչպիսին է COP29-ը, որը տեղի է ունենալու Բաքվում։ Ու այս իրադարձությունը ոչ միայն բնապահպանական ու կլիմայական հարցերին է նվիրված, այլ նաև իր ենթատեքստում արտաքին քաղաքական մեծ նշանակություն է ձեռք բերել։ Օրինակ՝ անցյալ տարի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովն անցկացվեց ԱՄԷ-ում, ու այդ երկիրը ոչ միայն առիթն օգտագործեց իր միջազգային հեղինակությունը բարձրացնելու, այլև նոր ներդրումներ ներգրավելու ուղղությամբ։ Բաքուն նույնպես Կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովի առիթը փորձում է օգտագործել իր օգտին՝ գլխավորապես իր իմիջը բարձրացնելու նպատակով։ Ու, ընդհանրապես, Ադրբեջանը խնդիր ունի աշխարհին ներկայանալու, որ մեկուսացված չէ և վայելում է միջազգային հանրության աջակցությունը։ Իսկ այս ամենի ցուցադրությունը շատ կարևոր է Բաքվի համար, քանի որ այդ երկիրը փորձում է միջազգայնորեն լեգիտիմություն հաղորդել Արցախի վրա հարձակմանը և այդ ընթացքում կատարված բազմաթիվ պատերազմական հանցագործություններին։ Ի վերջո, ինչքան էլ Ադրբեջանը ցույց տա, թե հանգիստ է, միևնույնն է, իր կատարած գործողությունների թեման պարբերաբար բարձրացվում է, ու այդպես լինելու է միշտ։ Ավելին, կլիմայական համաժողովի անցկացումն առիթ է, որ միջազգային հանրության ուշադրությունը կրկին սևեռվի այս հարցի վրա։ Օրինակ՝ 2022 թվականին, երբ Եգիպտոսը հյուրընկալեց COP-ը, ակտիվիստներն օգտագործեցին միջոցառումը՝ բարձրաձայնելու կառավարության կողմից քաղաքական հակառակորդների բռնաճնշումների մասին: Ու հիմա արդեն մեծ թափով մամուլում և իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում հրապարակումներ են արվում Ադրբեջանի կատարած հանցավոր գործողությունների մասին, և հատուկ ընդգծվում է այն հանգամանքը, որ այդ երկրում մինչև հիմա ռազմագերիներ են պահվում։ Մյուս խնդիրը կապված է Ադրբեջանում տիրող բռնապետական համակարգի հետ, որտեղ ոչ միայն ազատ խոսքն է ճնշվում, այլև այդ երկիրը վերածվել է մեկ ընտանիքի պատկանող կալվածքի։ Ալիևն ընդդիմադիրների նկատմամբ բիրտ ճնշումներ է բանեցնում՝ փորձելով հավերժացնել իր իշխանությունը խանական կարգավիճակում։ Ու տարբեր կառույցներ ու իրավապաշտպան կազմակերպություններ կոնկրետ արձանագրումներ են կատարում այս մասին։ Ժամանակ առ ժամանակ էլ միջազգային մակարդակով մեծ աղմուկ է բարձրանում Ադրբեջանի հետ կապված կոռուպցիոն սկանդալների շուրջ։ Մեկ անգամ չէ, որ հետաքննություններ են անցկացվել ադրբեջանական «լվացքատան» կեղտոտ սխեմաների ու «խավիարային դիվանագիտության» վերաբերյալ։ Ադրբեջանը կաշառելու և այլ կեղտոտ մեթոդների դիմելու ռեկորդակիր է դարձել։ Բայց Ալիևի վարչակարգն Ադրբեջանին անարգանքի սյունին գամող բոլոր հայտարարությունների, հետաքննությունների ու զեկույցների հետևում, որպես կանոն, «հայկական հետք» է տեսնում, թե իբր հայկական լոբբին է տարբեր երկրներում ձգտում տարբեր ազդեցության լծակներով վնասել Ադրբեջանի՝ գոյություն չունեցող «ժողովրդավարական» իմիջը։ Ըստ այդմ, Բաքուն COP29-ը փորձում է օգտագործել աշխարհին ցույց տալու, թե ինչքան «ժողովրդավար» երկիր է, որ իր դեմ ոչ միայն պատժամիջոցներ չեն սահմանում, այլև տարբեր երկրներից պաշտոնյաներ են շտապում Բաքու՝ համաժողովի մասնակցելու նպատակով։ Կլիմայական համաժողովը Բաքվում անցկացնելու մյուս խնդիրը կապված է նրա հետ, որ դրա բովանդակությունը հիմնականում կապված է լինելու ածխաթթու գազի և այլ արտանետումների կրճատման հետ, ինչը սպառնալիքներ է ստեղծում ողջ մարդկության համար, բայց Ադրբեջանի տնտեսությունը լիովին նստած է մթնոլորտն աղտոտող հանածո վառելիքի վրա։ Ավելին, տվյալներ կան, որ Ադրբեջանի պետական նավթագազային SOCAR ընկերությունը և նրա գործընկերները մտադիր են երկրում գազի տարեկան արդյունահանումը մինչև 2033 թվականը ներկայիս 37 միլիարդ խորանարդ մետրից հասցնել 49 միլիարդ խորանարդ մետրի: SOCAR-ը համաձայնել է նաև մինչև 2026 թվականը 17 %-ով ավելացնել գազի արտահանումը Եվրամիություն։ Եվրոպական երկրները մեծ հույսեր են կապում ադրբեջանական էներգակիրների հետ, որպեսզի վերացնեն ռուսական գազից իրենց կախվածության հետևանքները։ Բայց Ադրբեջանն իբր ներքին սպառման համար Ռուսաստանից գազ է գնում, սակայն տարբեր վերլուծաբաններ փաստում են, որ այդ երկիրը նման խոշոր մատակարարումների պոտենցիալ չունի, ու ադրբեջանականի անվան տակ ռուսական գազն է ավելի թանկ հայտնվում եվրոպական շուկայում։ Այս ամենի հետ մեկտեղ Ադրբեջանը փորձում է ձևացնել, թե մեծ նշանակություն է տալիս վերականգնվող էներգետիկայի զարգացմանն ու Արցախից բռնազավթված տարածքը հռչակել է որպես կանաչ գոտի։ Բայց դա չի խանգարում, որ հանածո վառելիքի արդյունահանման հետևանքով աղտոտեն Կասպից ծովի հարակից միջավայրը, նախապատրաստվեն Արցախում նոր հանքեր բացելուն, ֆոսֆորային զենքի կիրառման արդյունքում այրեն Արցախի անտառները ու Շիկահողի արգելոցում սկսեն արժեքավոր ծառեր հատել։ Չնայած Բաքվի ջանքերին, չի բացառվում, որ համաժողովի անցկացումն Ադրբեջանի համար կարող է լակմուսի թուղթ լինել բացասական իմաստով, քանի որ այն կարող է առիթ դառնալ Բաքվի վրա միջազգային ճնշում բանեցնելու համար։ 

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Լրահոս

ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին (տեսանյութ)
կյանքից հեռացել է Վլադիմիր Վիսոցկու կինը՝ դերասանուհի և երգչուհի Մարինա Վլադին
Քաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա ընդհանուր 7 մեղադրյալ
Իրավապահները հայտնաբերել են փեսային վրաերթի ենթարկած աներորդուն
Փաշինյանը և Յանշան մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ընթացքի մասին
Հյուսիսային Կորեան մերժել է միջուկային փորձարկումները դադարեցնելու կոչը
75-ամյա տղամարդու թռիչքը, Եմենի պայթյունն ու Իրանի բախումը․ ինտրիգային կադրեր աշխարհից (Տեսանյութ)
Մայր Աթոռի ուղերձն իշխանություններին․ դադարեցրեք Եկեղեցու հանդեպ հալածանքները
ՀԱՐՑՈՒՄ․ Խաղաղությու՞ն ես ուզում՝ պատրաստվի'ր պատերազմի․ քաղաքացիները՝ ՔՊ-ականի հայտարարության մասին (տեսանյութ)
Ֆրանսիան զինվորներ կուղարկի՞, Լեհաստանը պատրաստվում է պատերազմի․ Եվրոպան լարվում է (տեսանյութ)
Կենդանակերպի այս նշաններին հոկտեմբերին դրական փոփոխություններ են սպասվում
Ռուսները նոր բնակավայրեր են գրավել․ ՊՆ-ի հայտարարությունը
Թուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժ է տեղի ունեցել
Սամոյլովան դատական ​​​​հայց է ներկայացրել ռեփեր Ջիգանի ծնողական իրավունքները սահմանափակելու համար
Արգենտինայի նախագահը ՄԱԿ-ը անվանել է մակաբույծների կերակրման աման
Սիսիանում զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել՝ վիճաբանությունից հետո
Կարևոր
Զինծառայող է մահացել. ՊՆ-ն հաստատեց
Պերսեպոլիս. պարսկական կայսրության քարե մայրաքաղաքը
Փաշինյանի «հայկական աթոռը», Իրանի կոշտ ուղերձը ՀՀ-ին ու Ադրբեջանին, TRIPP-ի նոր փուլը
ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան

Լրացուցիչ նորություններ

...

Պապիկյանը կասկածում է, որ իրեն «ժերտվա» կտան. Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին

«Ժողովուրդ». Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում

«Փաստ». Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին

«Հրապարակ». Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան

«Իրավունք». «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է

«Ժողովուրդ». ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները

«Փաստ». Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները

«Հրապարակ». Ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյա՞նը

«Իրավունք». Լավ գիտեն՝ Նիկոլը մարսողը չի. Ինչից են վախեցած Սարգսյանները

«Ժողովուրդ». Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է

«Փաստ». Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները

Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս․ Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը

«Հրապարակ»․ Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ

«Հրապարակ». Ապարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը

«Ժողովուրդ». Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում

«Հրապարակ»․ Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս

«Հրապարակ». Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը

«Ժողովուրդ». ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել

«Ժողովուրդ». Ոստիկանությունն ու ՏԿԵՆ էլ են խցանումների պատճառ

«Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է