Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$691.89

BTC

$119002

ADA

$0.748085

ETH

$2996.08

SOL

$163.08

30 °

Yerevan

26 °

Moscow

39 °

Dubai

27 °

London

29 °

Beijing

26 °

Brussels

33 °

Rome

31 °

Madrid

BNB

$691.89

BTC

$119002

ADA

$0.748085

ETH

$2996.08

SOL

$163.08

30 °

Yerevan

26 °

Moscow

39 °

Dubai

27 °

London

29 °

Beijing

26 °

Brussels

33 °

Rome

31 °

Madrid

«Հանձնել են շատ պարզ պատճառով. 2018-ին տեղի ունեցածն այդ նպատակն ուներ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի իշխանությունները, որոնք մի օր որոշեցին դիվերսիֆիկացնել մեր երկրի արտաքին քաղաքականությունը և շարժվել դեպի Արևմուտք, ըստ նպատակահարմարության, թեքվում են նաև դեպի Ռուսաստան և մյուս երկրներ: «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը կարծում է՝ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն ուղիղ այնպիսին է, ինչպիսին 2018 թ.-ին կոչ էր անում դարձնել այդ արտաքին քաղաքականությունը և ընդհանրապես աշխարհընկալումը Ջոն Բոլթոնը: «Ասում էր՝ հրաժարվենք կարծրատիպերից: Գործնական քաղաքականության մեջ դա նշանակում էր հանձնել Արցախը, մոռանալ Ցեղասպանությունը, թշնամիներին՝ Ադրբեջանին և Թուրքիային, հանրային ընկալումների մեջ փորձել դարձնել բարեկամ, իսկ բարեկամներին և դաշնակիցներին՝ Իրանին, Ռուսաստանին, դարձնել թշնամի: Հենց այդպիսին է մեր արտաքին քաղաքականությունը ներկայում: Այս իրավիճակում ինչպե՞ս են մեզ վերաբերվում մեր գործընկերները: Առնվազն տպավորություն է ստեղծվում, որ Ռուսաստանում ոչ միայն լավ հասկանում են, թե ինչ են անում Հայաստանի իշխանությունները ներսում, այլ նաև շատ լավ գիտակցում են, որ գլոբալ առումով Արևմուտքը չի գալու Հայաստանին օգնելու: Արևմուտքին Հայաստանն ընդամենն անհրաժեշտ է որպես գործիք, և Արևմուտքը պատրաստ է թողնել, որ Հայաստանը կլանվի Թուրքիայի կողմից: Ռուսական կողմի մոտեցումները հավանաբար այնպիսին են, որ եթե Հայաստանի ներսում գործընթացներ չեն գեներացվում, ապա իրենք հայերից ավելի հայ չեն լինելու: Իրանի Իսլամական Հանրապետության մեր գործընկերները հասկանում են վտանգները, թե ինչ կլինի, եթե Հայաստանը վերածվի ՆԱՏՕ-ի ցատկահարթակի իրենց դեմ, բայց, կարծում եմ, ինձ համար անհասկանալի պատճառներով դեռ հավատում են Հայաստանի իշխանություններին, որոնք իրենց վստահեցնում են՝ համագործակցությունն Արևմուտքի հետ ուղղված չի լինելու Իրանի դեմ: Իսկ իմ համեստ կարծիքով՝ ուղղված է լինելու, ավելին՝ պարզապես մանրադրամ ենք դառնալու այդ գլոբալիստական ուժերի հակառուսական և հակաիրանական պայքարում: Եվրոպացի, ամերիկացի մեր գործընկերների ընկալումների մասին. գետնի վրա աջակցության մակարդակից, օրինակ՝ մեր հնարավորություններից՝ անդամակցել ԵՄ-ին, որոնք հավասար են զրոյի, կարծում եմ՝ կարելի է եզրակացություն անել, թե ինչպես են մեզ ընկալում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մաթևոսյանը: Տարածաշրջանային հարցերը «տնից դուրս չհանելուն» են, կարծես, ուղղված նաև «3+3» ձևաչափով հանդիպումները, որոնք, թվում է, ակնհայտ արդյունք չեն գրանցում: «Սա տարածաշրջանային հարթակ է, որը ֆորմալ առումով ի հայտ է եկել մինչև 44-օրյա պատերազմը, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2020 թ.-ի պատերազմական գործողություններից հետո գետնի վրա իրավիճակը, ուժերի հավասարակշռությունը փոխվել էր, Ռուսաստանի և Իրանի մեր գործընկերների համար դա հնարավորություն էր որոշակի չափով հավասարակշռել ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ Հայաստանին հնարավորություն տալ դիմակայելու թուրքադրբեջանական տանդեմին: Այդ տրամաբանությամբ Թեհրանի և Մոսկվայի մեր գործընկերներն ակտիվացրեցին այդ հարթակը, բայց հետագա ընթացքը և հատկապես վերջին հանդիպումը ցույց տվեցին, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները դիմակայելու փոխարեն ընտրել են թյուրքական աշխարհին ինտեգրվելու ֆորմատը: Հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում այդ հարթակի և սահմանագծման ու սահմանազատման հանձնաժողովի տրամաբանության շրջանակներում: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ԱԺ-ում ասում է՝ եթե երրորդ երկիր ներգրավվի Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին կամ, ավելի ճիշտ, արբիտրաժին, այսինքն՝ խնդիրների կարգավորմանը, ապա նա իր շահերը կբերի, իսկ շահերի բախումն էլ կարող է անսպասելի հետևանքներ առաջացնել: Հասկանում ենք, որ խոսքն առաջին հերթին Ռուսաստանի միջնորդական ջանքերի արբիտրաժային հնարավորություններին է վերաբերում: Բայց դրան զուգահեռ՝ Նիկոլ Փաշինյանը թուրքական տանը Էրդողանին խնդրում է փաստացի միջնորդ հանդիսանալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հաստատման գործընթացում: Այսինքն՝ մի պետության, որն Ադրբեջանի հետ համատեղ ստորագրել է Շուշիի հռչակագիրը, Նիկոլ Փաշինյանն առաջարկում է դառնալ միջնորդ հայ-ադրբեջանական հարաբերությունների հաստատման հարցում: Այս ֆորմատի քաղաքականությամբ դժվար թե կարողանանք այս հարթակի պոտենցիալն օգտագործել հավասարակշռելու ռազմաքաղաքական բալանսը, ապահովելու աշխարհաքաղաքական բալանս՝ ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի»,- նշում է մեր զրուցակիցը: Այսօր հաճախ է քննարկվում զարգացումների հավանականությունը՝ այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» հնարավոր գործակումից մինչև պատերազմ, որի դերակատարներից մեկը կարող է դառնալ մեր հարևան Իրանը: Առաջինը Հայաստանի իշխանությունները ներկայացնում են որպես «միլիարդավոր դոլարների օգուտ ապահովող խաղաղության խաչմերուկ», իսկ երկրորդի մասով ակնհայտ անհանգստություններ չենք նկատում: «Եթե հասկանանք մի պարզ ճշմարտություն, որ ժամանակակից աշխարհում իշխող քաղաքական վերնախավերի շահերը տարբեր երկրներում չեն համապատասխանում այն երկրների շահերին, որոնց իրենք ղեկավարում են, կամ իրենց անձնական շահերը չեն սահմանափակվում իրենց պետությունների ֆիզիկական սահմաններով, ապա կարող ենք հասկանալ, որ Հայաստանի իշխանությունների ընկալմամբ պատերազմը կամ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» առկայությունը կարող է դրական ընկալվել շատ պարզ պատճառաբանությամբ: Եթե ստեղծվում է միջանցք ասվածը, կամ պատերազմ է լինում, որի արդյունքում կորցնում ենք Սյունիքը, բացի ամեն ինչից, կորցնում ենք նաև Իրանով ռազմական լոգիստիկա իրականացնելու հնարավորությունը, ռազմական լոգիստիկա, որը կապում է մեզ Ռուսաստանի Դաշնության հետ: Եթե չկա այդ ռազմական լոգիստիկան, ապա նվազում են Իրանի և Ռուսաստանի քաղաքական և տնտեսական լծակները՝ ազդելու իշխանությունների քաղաքականության վրա: Եթե պատերազմի հետևանքով կորցնենք Իրանի հետ սահմանը, պարզապես կդառնանք կույր աղիք Թուրքիայի և Ադրբեջանի արանքում, բայց իշխանությունների շահերի տեսանկյունից սա շատ տրամաբանական է: Եթե կույր աղիքի ես վերածվում, նույնիսկ առանց անվտանգային երաշխիքների, դա առնվազն քեզ համար քաղաքական կամ այլ տիպի ապագայի փոքրիկ շանս է թողնում, իսկ եթե Հայաստանը շարունակի մնալ մի իրավիճակում, երբ Ռուսաստանի և Իրանի ազդեցությունը մեծ եղավ իր վրա, ապա այս իշխանությունները շատ լավ հասկանում են, որ երկար քաղաքական կյանք ունենալ չեն կարող: Եթե այս տրամաբանությամբ դիտարկենք տեղի ունեցող գործընթացները, կհասկանանք, թե ինչու են իշխանություններն իրար հերթ չտալով սխալներ իրականացնում արտաքին ասպարեզում»,ընդգծում է քաղաքագետը: Ներկա իրականության մեջ Հայաստանը նմանվել է մեկին, որի թիկունքը բաց է, որին կարող են հարվածել՝ օգտագործելով օկուպացված Արցախի տարածքները: Այսօր, ի վերջո, ավելի շատ ենք զգո՞ւմ Արցախի հենց ֆիզիկական բացակայությունը: «Հայաստանի Հանրապետությունը, որպես առանձին վերցրած քաղաքական սուբյեկտ, իհարկե, զգում է: Արցախի և Հայաստանի Հանրապետություններն ունեին սահման, որի առկայությունը մեզ թույլ էր տալիս հարյուրավոր կիլոմետր երկայնքով և խորքով հեռու պահել Հայաստանն ադրբեջանական ռազմական ենթակառուցվածքներից: Ունեինք սահմանի զգալի հատված, որը, որպես Հայաստանի Հանրապետություն, պահպանելու կարիք չունեինք: Գոյություն ուներ Արցախը, որն առանձին վերցված պետություն էր իր բանակով: Ճիշտ է, կար ՀայաստանԱրցախ միասնական անվտանգային համակարգ, բայց հեռու էինք պահում թշնամուն Հայաստանի բուն սահմաններից շատ մեծ երկայնքով: Դա կորցրեցինք: Սա՝ գետնի վրա իրողությունը: Մյուս կողմից՝ այն բանից հետո, երբ իշխանությունները հանձնեցին Արցախը՝ հասարակությանն էլ դա ներկայացնելով, թե՝ «ժողովուրդ ջան, վերջապես փրկվեցինք Արցախի խնդրից», Ադրբեջանն ու Թուրքիան, «լուծելով» Արցախի հարցը, հիմա էլ զբաղվում են Հայաստանով: Դրա համար փորձում են ներգրավվել Հայաստանի Սահմանադրությունը գրելու հարցի մեջ, հարցերի մեջ, թե ինչ բանակ ու զորք պետք է ունենանք, ումից իրավունք ունենք զենք գնել և ումից՝ ոչ, տեսնում ենք, որ աչք ունեն նաև մեր հանքարդյունաբերության վրա: Հետևաբար՝ Արցախի գոյությունն այս առումով դիվանագիտական վահան էր մեզ համար, իշխանություններն ամեն ինչ շատ լավ հասկանալով, հանձնել են այս ամենը: Հանձնել են շատ պարզ պատճառով. 2018 թ.-ին տեղի ունեցածը սրա նպատակն ուներ: Նիկոլ Փաշինյանի՝ Երևանի ավագանիում կոալիցիոն գործընկերն ի՞նչ էր ասում. Արցախը, Տավուշը, այս ամենն իրականացվել է նրա համար, որ Ռուսաստանին այստեղից հանեն: Ունենք առանձին վերցված մարդկանց խումբ, որը, Ռուսաստանի հետ խնդիրներ ունենալով կամ պատկերացնելով, որ Ռուսաստանը խորտակվող նավ է, փորձում է իր հարցերը լուծել և այդ հարցերը լուծելու արանքում մեզ բոլորիս խորտակում է»,-եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը: 

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լրահոս

ՑԱԽԱԼ. Իսրայելական զորքերը Սիրիայի տարածքում գրոհներ են իրականացրել և երեք տոննա զենք զավթել
Դավթաշենի կամրջի տակ՝ դժվարանցանելի հատվածում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
Իսրայելի բանակը 24 ժամվա ընթացքում Գազայում 150 թիրախ է խոցել
Երեխան, նախնական տվյալներով, ունի վնասվածքներ. ՆԳՆ-ն՝ «Բարդիների պուրակ» հանգստյան գոտուց կորած երեխայի մասին
«Բարդիների պուրակ» հանգստյան գոտուց անհետ կորած 4-ամյա աղջնակը հայտնաբերվել է
Ֆրանսիայի Սենատի նախագահը վերահաստատել է Հայաստանին Ֆրանսիայի աջակցության պատրաստակամությունը
Էրդողան. Թուրքիան ուշադիր հետևում է Աբու Դաբիում մեկնարկած ադրբեջանա-հայկական բանակցություններին
Արդեն քանի օր է՝ հեղուկ գազով բեռնատարները չեն կարողանում մտնել ՀՀ. շեշտակի բարձրացել է հեղուկ գազի գինը. Դանիելյան
Ադրբեջանական գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանը դարձավ 46 տարեկան
Կատալոնիայում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է
ՆԱՏՕ-ն հաստատում է Թրամփի հետ բանակցությունները
Մակրոնը հայտարարել է, որ Նոր Կալեդոնիան կդառնա նոր պետություն Ֆրանսիայի կազմում
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով
Իտալական դատարանը պարտավորեցրել է UniCredit բանկին լքել Ռուսաստանը
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին
Մասկը կրկին կոչ է անում Թրամփին հրապարակել Էպշտեյնի վերաբերյալ փաստաթղթերը
Ահաբեկչության կազմակերպման մասին պնդումներն ի սկզբանե եղել են անհիմն. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին
«Բարդիների պուրակ» հանգստյան գոտում 2 ժամ է՝ որոնում են կորած 4-ամյա աղջնակին
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ
Մյունխենի համաժողովում ելույթը ճիշտ ժամանակին էր, բայց չլսվեց. Պուտին

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանին շատ է անհանգստացնում նոր ուժերի համախմբման հնարավորությունը. Սաղաթելյանը չակերտներ բացեց (տեսանյութ)

Պաղեստինի հարցով համաժողով տեղի կունենա

Փաշինյանը հանձնում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»՝ հարվածելով ՌԴ-ին ու Իրանին. «Փաստ»

Փաշինյանին շատ է անհանգստացնում նոր ուժերի համախմբման հեռանկարը. «Փաստ»

«Հրապարակ». Եկեղեցի–Փաշինյան պատերազմը նոր փուլ է թեւակոխում

«Ժողովուրդ». Ճգնաժամ՝ Փաշինյանի խոստացած ապագայի շուրջ․ հարցումների թվերը հիասթափեցնող են

Ի՞նչ է սպասվում սեպտեմբերի 1-ից երևանյան երթևեկության հետ կապված. «Փաստ»

«Հրապարակ». ՔՊ–ն նոր կարգախոս է փնտրում

Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

«Հրապարակ». Դավիթ Գալստյանն ու 590 հազար դոլար հափշտակածը՝ նույն խցում

«Ժողովուրդ». Լեւոն Քոչարյանի օգնականը բացատրություն է ներկայացրել

«Իրավունք». Փաշինյանը նոր հանձնարարական է իջեցրել

Ձեր ընկալմամբ բռնության դրսեւորումները համարվում են «բնականոն աշխատանք». Լեւոն Քոչարյանի օգնականը բացատրություն է ներկայացրել. «Ժողովուրդ»

Սպառողական զամբյուղի մթերքներն ամռան շեմին կրկին թանկացել են. «Ժողովուրդ»

Էջմիածնի նախկին քաղաքապետը հարցաքննվել է. Գասպարյանի ընտանիքի շուրջ գործընթացներ կսկսվեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ». ՔՊ-ի թիրախում՝ ՀՅԴ-ն ու Հայ առաքելական եկեղեցին. իրավապահներին հրահանգ է տրվել

300 000 ադրբեջանցու «վերադարձի» օրակարգը և Օվերտոնի պատուհանը. Հայաստանը հերթական զիջման ճանապարհին է. «Փաստ»

«Հրապարակ». ՔՊ-ում կարծում են՝ Սամվել Կարապետյանը կնահանջի

300 000 ադրբեջանցու «վերադարձի» օրակարգը և Օվերտոնի պատուհանը. Հայաստանը հերթական զիջման ճանապարհին է. «Փաստ»

«Ժողովուրդ». Մերօրյա «Շմայսներ»-ը կամ ՔՊ-ի ջարդարարները. ով ինչով է հայտնի