Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՔՊ-ն, աշխատանքի փոխարեն, հարկատուների հաշվին վայելում է աշխարհը․«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Վերջին օրերին սոցիալական ցանցերում նոր «թրենդ» է առաջացել. իշխանական պատգամավորները հերթով ցուցադրում են իրենց «աշխատանքային» գործուղումները՝ մի քիչ Ժնեւում, մի քիչ Փարիզում, մի քիչ էլ սպասվող հանգստի հաջորդ վայրերում։ Իսկ նրանց վայելքների գլխավոր հովանավորը ՀՀ հպարտ հարկատուն է: Օրինակ՝ ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը այս օրերին գտնվում է Շվեյցարիայում։


Նա այդ մասին չմոռացավ տեղեկացնել հանրությանը լուսանկարի ուղեկցությամբ։ Պատասխան արձագանքն էլ չուշացավ. առողջապահության նախկին նախարար, ներկայումս սոցիալական հարցերի պատասխանատու Արսեն Թորոսյանը մեկնաբանեց՝ «Վայելեք իմ փոխարեն»։ Իսկ տիկին պատգամավորը, ակնհայտ լավ տրամադրությամբ, պատասխանեց. «Հաջորդ անգամ միասին կվայելենք»։ Այսինքն՝ հաջորդ գործուղման ծրագիրը, կարելի է ասել, արդեն հաստատված է։ Թեմային շտապեց միանալ նաեւ ՔՊ-ական մյուս «տուրիստը»՝ գործուղումների ամենաշատ մեկնողներից Սարգիս Խանդանյանը, ով հումորով գրեց, որ այս անգամ չի հասցրել Շվեյցարիա գնալ, բայց «մյուս անգամ անպայման կմիանա»։


«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պաշտոնական հաշվարկներով՝ պատգամավորի մեկ գործուղման վրա պետական բյուջեից ծախսվում է առնվազն կես միլիոն դրամ, իսկ որոշ դեպքերում՝ մի քանի անգամ ավելի։ Եվ երբ այդ գործուղումները վերածվում են լուսանկարների հավաքածուի ու վայելքների, հասարակությունը, բնականաբար, սկսում է հարցնել՝ արդյոք սա՞ է այն աշխատանքի արդյունքը, որի համար ժողովուրդն է վճարում պատգամավորին։


ՔՊ-ում, թերեւս, դեռ չեն որոշել՝ ինչպես են համատեղելու պետական գործուղումները եւ հանգիստը, բայց մի բան հստակ է. «վայելել» բառը նրանց բառապաշարում վաղուց փոխարինվել է «աշխատել» բառով, որպեսզի լուրջ ստացվի։


Իրականում նրանք պետության միջոցներով վայելում են կյանքը»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Մեծ Բրիտանիայի զինված ուժերի հրամանատարը քաղաքացիներին կոչ է արել ջրի և սննդամթերքի պաշարներ կուտակել
Ադրբեջանի պաշտպանության նախարարը վարակվել է կորոնավիրուսով
Ալիև. «Հուսով եմ, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կհանգեցնի կոնկրետ արդյունքների»
Հրաձգություն Կրակովում և ծնողների ու քրոջ սպանություն․ Լեհաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել, դիտարկվում է ահաբեկչության վարկածը
Լեմկինի փողոցում 29–ամյա երիտասարդի սպшնության գործով ձերբակալվել է հոգեբուժարանում հաշվառված երիտասարդ
Իսրայելցին առաջին անգամ ընդգրկվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անկախ աուդիտորական կոմիտեում
Politico. ՆԱՏՕ-ին 7 մլրդ եվրո չի բավականացնում մինչև տարեվերջ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու համար
Ֆրանսիայում շաբաթ օրը կյանքի թանկացման դեմ բողոքի ակցիաների ընթացքում 360 մարդ է ձերբակալվել
Welt am Sonntag. Ուկրաինային օգնության պատճառով ԵՄ-ի համատեղ պարտքը կարող է գերազանցել 200 մլրդ եվրոն
Բեռլինի մերձակայքում Mercedes-Benz-ի աշխատակիցները աշխատավարձերի շուրջ վեճի պատճառով երկժամյա գործադուլ են հայտարարել
Կրակովում զանգվածային հրաձգությունից նոր մանրամասներ
Ռուսաստանի 10 շրջան ենթարկվել է հարձակման․ Ռոստովի մարզում կամուրջ է վնասվել
Նրանք չեն կողմնորոշվում այդ թեմայով. Պեսկովը՝ անվտանգության համաձայնագրի մասին
Վարազդատ Լալայանը բրոնզե մեդալ նվաճեց
88 տարեկանում մահացել է Porsche-ի հիմնադրի թոռը՝ Գերհարդ Պորշեն
Որտե՞ղ է 2027 թվականի Կարմիր Կրակի Այծի տարին նշելու լավագույն վայրը
«Մարտավարության փոփոխությունը չի փրկի». Իրանը սպառնացել է չեզոքացնել ամերիկյան անօդաչուները
Կարևոր
Զգուշացում. Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ
Իսրայելում կձևավորվի նոր կառավարություն. Նեթանյահուն պարտվել է
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Հայաստանում

Լրացուցիչ նորություններ

...

ԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համար

Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին

ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից

ՀՔԾ–ից՝ Ավանի թաղապետ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը

Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»

Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»

«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»

Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում

Եթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ Գրիգորյան

Ինչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից

Թուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և Տիգրանաշեն

Ես դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանին

Մադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքը

Թրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալ

Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղել

«Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից»

Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում