Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Բոլորով՝ ծանրագույն մեղքի տակ. ինչպիսի՞ն է լինելու շարունակությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի անվան ՔՊ խմբակցության թվով 67 պատգամավոր, միահամուռ ու «հպարտ մենության» պայմաններում «կողմ» քվեարկելով, այսպես ասած՝ վավերացրեց Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը: Բնականաբար՝ 0 «դեմ», 0 «ձեռնպահ»: Բնականաբար, քանի որ, ինչպես հայտնի է, խորհրդարանի ընդդիմադիր՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները քաղաքական հայտարարություններով բոյկոտեցին հիշյալ «կանոնակարգի» ինչպես քննարկումը, այնպես էլ՝ քվեարկությունը: «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտարարեց, որ իրենք չեն մասնակցելու հիշյալ կանոնակարգի քննարկմանն ու քվեարկությանը՝ հաշվի առնելով այն փաստը, որ «նմանօրինակ կանոնակարգերը չեն ենթադրում վավերացման այն ընթացակարգը, որով այն անցկացնում են Հայաստանի կառավարիչները»: Ընդդիմադիր այս խմբակցության ղեկավարը նաև նշեց. «Եվ այն փաստը, որ ՍԴ-ն որոշման մեջ հարցին բացարձակ չվերաբերող մեկնաբանությամբ ներառում է ներկայացրել, հիմնավոր կասկած է առաջանում, որ սույն գործողությունները միտված են հերթական հակապետական զիջումների համար հետագայում արդարացում ծառայելուն։ Հենց այդ և մի շարք այլ պատճառներով «Պատիվ ունեմ» խմբակցությունը չի մասնակցել ու չի մասնակցելու կանոնակարգի քննարկմանն ու քվեարկությանը»: Այդ հայտարարությունից քիչ անց ծավալուն հայտարարությամբ հանդես եկավ ՀՀԿ գործադիր մարմինը: Այդ հայտարարությամբ, եթե հակիրճ բնորոշելու լինենք, ՀՀԿ ԳՄ-ն թե՛ քաղաքագիտական, թե՛ միջազգային ու պետական իրավունքի տեսանկյունից ուղղակիորեն հողին էր հավասարեցրել փաշինյանական իշխանության բոլոր հիմնավորումներն ու հղումները, որոնցով Նիկոլ Փաշինյանն ու նրա խումբը փորձում են հիմնավորել կամ արդարացնել Հայաստանի ու հայկական տարածքները թշնամուն նվիրելու, հանձնելու իրենց խայտառակ ու կործանիչ գործելակերպը: Չզլանանք ու մի մեջբերում էլ անենք ՀՀԿ ԳՄ նշված հայտարարությունից, մասնավորապես այդքան չարչրկված ու Նիկոլ Փաշինյանի կողմից այս երկրաքանդ «քաղաքականության» հիմքում դրած փուչիկի՝ «Ալմա-Աթայի հռչակագրի» վերաբերյալ. «Հարկ է միաժամանակ ընդգծել, որ Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագիրը ցանկացած պարագայում չի կարող սահմանազատման հիմք հանդիսանալ, քանի որ այն ոչինչ չի պարունակում Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող սահմանների ճանաչման վերաբերյալ։ Այդ հռչակագրի համաձայն, անկախ պետությունները միայն ճանաչում և հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը: ԱՊՀ շրջանակներում անդամ պետությունների միջև գոյություն ունեցող սահմանների ճանաչումը ամրագրվել է միայն 1993 թ. հունվարի 22-ի կանոնադրությամբ։ Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք հանդիսանալու առումով առարկայազուրկ է նաև այն պատճառով, որ Ադրբեջանը ԱՊՀ անդամ է դարձել միայն 1993 թ., քանի որ մինչ այդ Ադրբեջանը հրաժարվել էր վավերացնել Ալմա-Աթայի հռչակագրի ընդունման համար հիմք հանդիսացող Ալմա-Աթայի արձանագրությունը և Մինսկի պայմանագիրը»: Ոչ պակաս ծավալուն և հանգամանորեն հիմնավորված հայտարարությամբ հանդես եկավ նաև ԱԺ «Հայաստան» խմբակցությունը՝ ի շարս այլ փաստարկների, նաև նշելով. «Կանոնակարգի ներպետական համաձայնեցման (վավերացման) գործընթացը երկու երկրներում չի ընթանում համընթաց՝ բացառելու համար Ադրբեջանի կողմից անընդունելի վերապահումներով վավերացնելու հնարավորությունը... Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև միջպետական սահմանի սահմանազատման համար ելակետային սահմանագիծը պետք է հստակ սահմանված և նկարագրված լինի ՀՀ օրենսդրությամբ, որպեսզի սահմանազատման հետևանքով այդ ուրվագծի հնարավոր փոփոխությունը ենթակա լինի հանրաքվեի միջոցով որոշման»: Հանրագումարում «Հայաստան» խմբակցությունն առավել քան հստակ հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև իրականացվող սահմանազատման գործընթացը, ինչպես նաև կանոնակարգի վավերացման տեղի ունեցող ներպետական ընթացակարգերը «համարում է հակասահմանադրական և Հայաստանի Հանրապետության ազգային-պետական շահերին հակասող»: Այսինքն, խորհրդարանական ընդդիմությունը, ի դեմս «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների, տեղի ունեցողն ու դրա բովանդակությունը բնորոշեց հակասահմանադրական, հակապետական և, բնականաբար, հրաժարվեց որևէ մասնակցություն ունենալ այդ ամենին: Մինչ ընդդիմության այս քաղաքական դեմարշի վերաբերյալ դիտարկումներին անցնելը, հարկ է նկատել, որ առանձին հայտարարությամբ հանդես եկավ նաև «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը: Սրբազանի խոսքը միգուցե ավելի քիչ էր հագեցած քաղաքագիտական ու իրավագիտական եզրույթներով ու սահմանումներով, ավելի պարզ էր և, ի դեպ, ուղղված էր նաև կամ՝ առավելապես հենց քպականներին: Ահավասիկ. «Բոլորդ դառնում եք հանցագործության մեղսակից, մտնում եք մեղքի տակ, մի՛ արեք դա, հրաժարվե՛ք: Այսօր հիմք է դրվում հավաքական մեղավորության: Կանոնակարգն իր բնույթով անօրինական է: Այն անցել է ՍԴ-ով, անցնում է ԱԺ-ով, և այսպիսի ընթացակարգով վավերացնելով այն՝ մեղքի չափաբաժինը տեղափոխվում է բոլորի վրա՝ ՍԴ դատավորների, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության և անուղղակի կերպով տեղափոխելով այն մարդկանց, ժողովրդի վրա, որոնք քվեարկել են այս խմբակցության օգտին»: Բայց հասկանալի է, որ թշնամական շահերի սպասարկմանը լծվածները այդ բոլոր զգուշացումներն ու հորդորները չլսելու տվեցին և, ինչպես արդեն նշեցինք, միահամուռ և ցնծագին «կողմ» քվեարկեցին: Ինչի՞ն: Այն բանին, որ իրենց ղեկավար Փաշինյանը, նաև՝ նրա ցուցումով՝ Մհեր Գրիգորյանը շարունակեն Հայաստանը կտոր-կտոր հանձնել Հայաստանի ոչնչացման, հայության բնաջնջման նպատակների մասին անթաքույց ու ավելի ու ավելի ոգևորված հայտարարող Ալիևին: Սկզբունքորեն, դա կանոնակարգ էլ չէ, անկախ այն բանից, թե դրա մեջ ինչ է գրված: Մեծ հաշվով, տեղի է ունենում Հայաստանի պետականության աստիճանական լուծարման, կազմաքանդման և մեր երկիրը կտորկտոր թշնամիների տրամադրության տակ դնելու, շարունակական միակողմանի զիջումներ իրականացնելու գործընթաց: «Կանոնակարգ-մանոնակարգն» ընդամենը այդ ոճրագործությանն ինչ-որ իրավական շղարշ հաղորդելու համար է: Մյուս կողմից՝ արդեն վաղուց ոչ մի բանիմաց մարդու համար նորություն չէ այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը՝ առավելապես ԱՄՆ ներկայիս վարչախմբի ճնշման ու «գլխավոր հովանավորության» և վերջինիս տարածաշրջանային գործընկեր-ՆԱՏՕ-ի անդամ ու ծայրահեղորեն հայատյաց Թուրքիայի անմիջական հսկողության պայմաններում: Նա հենց դրա համար էլ 2018-ին բերվել, իսկ 2021-ին էլ պահվել է իշխանության: Նա իր հանձնարարություններն է կատարում: Ողջ հարցն այն է, թե ինչ են ուզում անել մյուս ուժերը, խորհրդարանական ու ոչ խորհրդարանական ընդդիմադիր-ազգային միավորումները: Ամենից կարևորն այն է, որ թե՛ խորհրդարանական ընդդիմության բոյկոտը, թե՛ արտախորհրդարանական ուժերի հայտարարություններն ինքնին ենթադրում են տրամաբանական շարունակություն, ենթադրում են գործողություններ: Այլապես ստացվում է, որ Փաշինյանն իր ուզածն արեց, մյուսները ասացին, որ նրա արածը հակասահմանադրական ու հակապետական է, ու... ամեն մեկը գնաց իր «բանուգործին»: Հարցն այն է, որ երբ իրականանա թեկուզ նույն ընդդիմադիրների ամենամռայլ կանխատեսումների թեկուզ կեսը, արդեն երևի ոչ մեկին հետաքրքիր չի լինելու, թե ով էր կողմ, ով էր դեմ, ով էր բոյկոտում... 

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս

Գոռ Հակոբյանը հրապարակել է քայլակով տեղաշարժվող որդու լուսանկարները
Պուտինը հենց իր դեմքով է դուրս եկել Փաշինյանի դեմ․ նրան «կանչել են» Մոսկվա (տեսանյութ)
Շտապ
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է, իսկ 27-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց
Մեդվեդևը Գերմանիային կոչ է արել Ռուսաստանի հետ առճակատման չգնալ
Հայաստանում քաղաքացուն դոֆամին են տալիս, որ քաղաքականությամբ չզբաղվի․ Իշխանյան (տեսանյութ)
Հայաստանում քաղաքացուն դոֆամին են տալիս, որ քաղաքականությամբ չզբաղվի․ Իշխանյան (տեսանյութ)
Լայնածավալ խափանում նեյրոցանցերի աշխատանքում
Կարևոր
Պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով
«WhatsApp»-ով և «Viber»-ով՝ 59 քաղաքացուց հափշտակվել է ավելի քան 1 միլիարդ դրամ. գործը դատարանում է
Երրորդ դատավորն է հրաժարվել քննել Կաթողիկոսի գործը
Հոպար, պապան ու մաման էլ չկան. Ապարանում ավտովթարից մահացած ամուսինները հիվանդանոց էին գնում (տեսանյութ)
Կարևոր
ՔՊ–ական նախկին պատգամավորը՝ Տիգրան Ավինյանի խոսնակ
Հայ քաղաքացին ԱՄՆ-ում դատապարտվել է. Ահաբեկիչների հետ չեն բանակցում․ Պուտինը՝ Զելենսկուն (տեսանյութ)
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել
Սարատովի մարզում մոտոցիկլով մարդասպանը գնդակահարել է ավիացիայի գեներալին
Քաղաքական ընդդիմախոսներին կալանավորելու ցուցակներ կան․ Տիգրան Աբրահամյան
Քաղաքական ընդդիմախոսներին կալանավորելու ցուցակներ կան․ Տիգրան Աբրահամյան
Ազդակ չեմ տեսնում, որ իշխանությունը ողջախոհության միջավայր վերադառնալու ցանկություն ունի․ Սուրենյանց
«Կենտրոն»-ով Աննա Հակոբյանի հյուրընկալվելու մասին տեղեկացել եմ հարցազրույցի անոնսից
ՈՒՂԻՂ․ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

Լրացուցիչ նորություններ

...

«Հրապարակ». 150 թուրք է ժամանել Երեւան

«Ժողովուրդ». Փոխնախարարի եղբայր քննիչն անպատիժ է. ինչ է կատարվում ուժայինների բախման գործով

«Փաստ». Առաջիկա երկու տարում՝ պետբյուջեից մոտ 3 մլրդ դրամ. նպատակն է ավելացնել օդային ճանապարհով արտահանման ծավալները

«Հրապարակ»․ Ձեւական մրցույթ՝ մեկ թեկնածուով

«Փաստ». Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից

«Հրապարակ»․ Փաշինյանը պետական համակարգը վերածում է միահեծան կառավարվող բուրգի

«Ժողովուրդ». ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանի ունեցվածքը․ 8 անշարժ գույք, երկու մեքենա, 27 մլն եկամուտ

«Փաստ». Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին

«Հրապարակ»․ Ավելի դաժան տեսարաններ են սպասվում

«Հրապարակ»․ ՔՊ-ն Առուշի հետ իր պլանն ունի

«Ժողովուրդ». ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի

«Փաստ». Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ

«Փաստ». Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել ՌԴ քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԱԱԾ-ում բունտ է հասունանում․ Փաշինյանը սպառնում է զանգվածային ազատումներով

Մարդու իրավունքները այսօրվա եվրաբյուրոկրատների համար ոչ թե արժեքներ են, այլ սակարկման ենթակա «ապրանք». Աշոտյան

Ինչո՞ւ չեն վճարվում մայրության նպաստները․ Նիկոլ Փաշինյանը խաբել է․ մաս 238․ «Ժողովուրդ»

ԱԱԾ-ում բունտ է հասունանում, համակարգը դիմադրում է Փաշինյանի ապօրինություններին․ «Հրապարակ»

Իշխանությունը փորձում է վախեցնել համայնքապետերին․ «Հրապարակ»

«Հրապարակ»․ Արցախի քաղաքական վերնախավն անհամբեր սպասում է