Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Նախարար Ավանեսյանը «կտրեց» Փաշինյանի թեկնածուին քննությունից․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երեկ 10:30-ին մեկնարկած ու 18:00-ին ավարտված «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի մրցույթի ավարտին պարզվեց՝ թեկնածուներից ոչ ոք չի հաղթահարել անցողիկ շեմը:Հիմա ամեն ինչ՝ հերթով:

«Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը ներկա է գտնվել մրցույթի ողջ ընթացքին, որը, ինչպես արդեն տեղեկացրել էինք, անցկացվում է ՀՀ առողջապահության նախարարության շենքում՝ նախարար Անահիտ Ավանեսյանի աշխատասենյակի հարակից սենյակում: Իսկ դիտորդները, որոնք պետք է հետևեին մրցույթի ընթացքին, այն «դիտում էին հեռուստացույցով»՝ հնարավորություն չունենալով կատարել իրենց վերահսկողական գործառույթները:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի մրցույթին մասնակցում էին ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ԱԺ նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանը, և Հոգեկան առողջության կենտրոնի ղեկավար, սկանդալային անցյալով հայտնի Նարեկ Վանեսյանը. «Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը որոշեց հրաժարվել մրցույթին մասնակցելուց։

Պողոսյանը նախկինում մասնակցել էր Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կենտրոնի տնօրենի մրցույթին, որի ժամանակ անգամ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նրան բնութագրեց որպես պրոֆեսիոնալ մասնագետ։ Սակայն այդ մրցույթում հաղթեց ոչ թե մասնագիտական, այլ քաղաքականապես նախընտրելի թեկնածուն։Շարունակելով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի մրցույթի թեման՝ տեղեկացնենք, որ գրավոր մրցույթի ժամանակ երկու թեկնածուներն էլ 100 միավոր հավաքեցին, այնուհետև անցան բանավոր քննության:

Հանձնաժողովի անդամների հարցերին, որի ղեկավարը Անահիտ Ավանեսյանն էր, պատասխանեց Նարեկ Զեյնալյանը: Երկու ժամ նրան հարցաքննեցին, գնահատեցին՝ հորդորելով սպասել:Հերթը Նարեկ Վանեսյանինն էր, որը, ի տարբերություն Զեյնալյանի, «գերազանցիկի» պես բոլոր հարցերին անգիր արած պատախանում էր:

Ակնհայտ էր, որ Վանեսյանին «լավ պատրաստել» էին:Ի դեպ, մի ուշագրավ հանգամանք էլ կա. «Ժողովուրդ» օրաթերթը նկատել է, որ արդեն մի քանի տնօրենների մրցույթներին ներկա է լինում Վանեսյանի ղեկավարած ՀԿ-ի ներկայացուցիչը, որը բոլոր հարցերը գրում է, նկարում գաղտնի, ու հստակ է, որ նախապես դրանք ներկայացվել էին Վանեսյանին, ով պատրաստված եկել, արագ-արագ պատասխանում էր հանձնաժողովի անդամների հարցերին:

Թեպետ կարծես դա էլ «չփրկեց» Վանեսյանին, քանի որ Ավանեսյանը չցանկացավ Փաշինյանի հետ «հակառակվել», «չընտրել» փաստացի նրա կողմից տնօրենի ԺՊ նշանակված Զեյնալյանին:Բայց նաև նախկին ու ներկա նախարարների նախընտրելի թեկնածու Վանեսյանը չընտրվեց:Մրցույթի ավարտին Ավանեսյանը հայտարարեց, որ որևէ թեկնածու 90 տոկոս անցողիկ շեմը չի հաղթահարել. Զեյնալյանը հացաքել է 89%, Վանեսյանը՝ 84%: Ուստի առաջիկայում նորից տնօրենի մրցույթ են հայտարարելու:

«Ժողովուրդ» օրաթերթի դիտարկումներից հստակ էր մի բան, որ Անահիտ Ավանեսյանը որևէ ձևով չէր ցանկանում Զեյնալյանին տնօրեն նշանակել, քանի որ անգամ բժշկական կենտրոնում գիտեն, որ նախարարը «թարսված» է Զեյնալյանի հետ, ինչն անկնհայտ երևացել է, երբ տիկին նախարարը այցելել է բժշկական կենտրոն:

Կարճ ասած՝ նախարար Ավանեսյանն այլևս չի «ենթարկվում» Փաշինյանի որոշումներին՝ համարձակվելով նրա կողմից քաղաքական որոշման արդյունքում ԺՊ նշանակված Զեյնալյանին «կտրել քննությունից»»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Սի Ծինփինը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ
Բարձր գոռանք, տենանք քննիչը կիջնի՞. «Մուլտի Սթոուն»-ի աշխատակիցները՝ քննչականի բակում են
Հազար ու մի ցավ ունենք, խնդրում ենք Փաշինյանին՝ շուտ բացեն, աշխատենք
Մի հպարտանալու բան ունեինք՝ Քրիստոսի արձանը, իսկ էսօր կանգնած է կառուցումը
Հեղափոխությունից հետո Արմեն Գրիգորյանի ունեցվածքը կտրուկ փոխվել է
ՈՒՂԻՂ․ «Մուլտի գրուպ»-ի աշխատակիցները պահանջում են բացել կապարակնքված աշխատավայրը
Ութ տարի է՝ քաղաքական հետապնդման եմ ենթարկվում, հուսով եմ, որ այս ամենին վերջ կտրվի
Արհեստական ​​բանականության զարգացումը պետք է դառնա գլոբալ սիմֆոնիա․ Սի Ծինփին
ՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր (տեսանյութ)
Թաքեր Կարլսոն. ԱՄՆ-ն չէր պատերազմի Իրանի հետ, եթե Վենսը նախագահ լիներ
ՈւՂԻՂ. Ռոբերտ Քոչայանի գործով հերթական դատական նիստը
Fars. Իրանը հարվածել է Քուվեյթում գտնվող ամերիկյան զորքերին
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու
Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 17-ին
Նա Հայաստանն էր գրում տող առ տող․ այսօր Համո Սահյանի ծննդյան օրն է
«Հրապարակ»․ Ակնա՞րկ. Ինչ թանկարժեք նվերներ է փոխանցել վրացի պաշտոնյան Փաշինյանին
Խուլ դժգոհություն մարզպետների շրջանում. «Հրապարակ»
Արցախը՝ «հակապետակա՞ն», թե՞ պետական առաջնահերթություն. իշխանության երկակի չափանիշները. «Ժողովուրդ»
Ոմանք ուրախ են, ոմանք՝ հիասթափված. «Հրապարակ»
«Հրապարակ»․ Որ հանձնաժողովները «կհանձնվեն» ընդդիմությանը

Լրացուցիչ նորություններ

...

Հեղափոխությունից հետո Արմեն Գրիգորյանի ունեցվածքը կտրուկ փոխվել է

Նա Հայաստանն էր գրում տող առ տող․ այսօր Համո Սահյանի ծննդյան օրն է

«Հրապարակ»․ Ակնա՞րկ. Ինչ թանկարժեք նվերներ է փոխանցել վրացի պաշտոնյան Փաշինյանին

Խուլ դժգոհություն մարզպետների շրջանում. «Հրապարակ»

Արցախը՝ «հակապետակա՞ն», թե՞ պետական առաջնահերթություն. իշխանության երկակի չափանիշները. «Ժողովուրդ»

Ոմանք ուրախ են, ոմանք՝ հիասթափված. «Հրապարակ»

«Հրապարակ»․ Որ հանձնաժողովները «կհանձնվեն» ընդդիմությանը

ԵՄ շուկայի «բաց դռները»՝ միայն հայտարարություններո՞վ. արտահանողները դժգոհում են նոր խոչընդոտներից. «Ժողովուրդ»

Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 16-ին

Արդար պայքարի իմիտացիա՝ ՔՊ վարչությունում․ «Հրապարակ»

«Հրապարակ». Հայ եւ որդի Ախտոյաններն արտերկրում անետացել են, մայրը միայնակ է վերադարձել

Ով է ԹՐԻՓՓ նախագիծը ղեկավարող Սոկոլովը. «Հրապարակ»

«Հրապարակ»․ Ինքնաբացարկի դիմումները շարունակվում են

Կառավարությո՞ւն, ի՞նչ կառավարություն... «Փաստ»

«Հրապարակ»․ Իշխանությունը նախապատրաստվում է նոր ընտրությունների

Ինչո՞ւ է Բաքվի թիրախում հայտնված հայտնի գործարարը հալածվում իշխանությունների կողմից. «Փաստ»

Ընդդիմադիրների որս է սկսվելու․ մեկին համոզելու են, մեկի նկատմամբ քրգործ են հարուցելու (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի պատկերացրած ապագան ՀՀ-ի գերեզմանն է. Սուրենյանց (տեսանյութ)

Ալիևը մեր գերիներին ներկայացնում է իբրև հանցագործներ. ինչ ճակատագիր է սպասվում նրանց (տեսանյութ)

Ծառուկյանին փոքր չափի մահճակալ են տվել, Կարապետյանին ձմռանը վերմակ չեն տրամադրել