Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Ժողովուրդ». Երեխաների համար պետպատվերի գումար չկա, ՊԱԳ-ում էլ լույս չկա. ձախողում


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Պետական համակարգում օրը մեկ օրենք գրող եւ հաստատող պաշտոնյաներից մեկը երեկ Ազգային ժողովում հաստատեց, որ թողարկված օրենքների հետեւողականությունը եւ դրանց մասին տեղեկատվության տիրապետումը զրոյական մակարդակում է։Երեկ ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում տեղի ունեցավ «ՀՀ եւ Ասիական զարգացման բանկի միջեւ ««Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ քննարկումը։

Քննարկման ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Մանավազյանը ծրագիրը ներկայացնող առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի՝ մարզային այցերի ժամանակ առնչված խնդրի վերաբերյալ հասարակ մի հարց տվեց. «Ունե՞նք արդյոք պետպատվերի խնդիր, թե՞ ոչ»։

«Պետպատվերի մասին ես որեւէ խնդրի մասին տեղյակ չեմ, պետպատվերը գործում է։ Եթե խնդիր կա, մեզ տեղեկացրեք։ Մենք չունենք խնդիր պետպատվերի իրականացման հետ կապված։ Ամեն դեպքում, ես տեղյակ չեմ»,- պատասխանում է Նանուշյանը։


Մանավազյանը, չցանկանալով փոխնախարարին վատ դրության մեջ դնել, փորձում էր չընդգծել նրա անտեղյակությունը եւ շրջանցում է հարցը, ինչը չընդունեց ՔՊ-ական Էդգար Հակոբյանը։Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ազգականը փոխնախարարին սեփական օրինակով ներկայացրեց, թե ինչ խնդիրներ կան պետպատվերի տրամադրման վերաբերյալ։

«Տիկի՛ն Նանուշյան, ասացիք՝ տեղյակ չեք, խնդիր կա թե ոչ, բայց ես կարծում եմ՝ կա։Իմ 5 տարեկան տղային մեկ ամիս առաջ վիրահատել էին արտերկրում։ Հետո հրատապ խնդիր կար կոտրվածքի հետ կապված, բժշկական միջամտություն էր պետք, բարդություն էր տվել։ Մի խոսքով՝ հիվանդանոցում ասել են՝ պետպատվեր չկա։ Ես հնարավորություն ունեի այդ վճարը կատարելու, արեցի, բայց կարծում եմ, որ խնդիր կա։ Սոցիալապես անապահով խավի մեր հայրենակիցները այդ դեպքում չգիտեմ՝ ինչ պետք է անեն։ Ինձ ասացին՝ պետք է հերթագրվեք, բայց բժիշկն ասաց, որ հրատապ է, անմիջապես է պետք միջամտություն իրականացնել, ու եթե հերթ պահեի, մոտ մեկ ամսից մեր հերթը կհասներ, ինչը, կարծում եմ, նորմալ չէ»,- եզրափակեց Հակոբյանը։

Փոխնախարարը փորձեց արդարանալ, որ հերթագրումը նորմալ երեւույթ է, որ սա միջազգային փորձ է, աշխատում ենք՝ վստահություն հայտնելով, որ համակարգում խնդիր չկա անհետաձգելի պետպատվերի տրամադրման առնչությամբ։Հակոբյանը պնդեց՝ անձամբ ինքն է բժիշկների հետ խոսել, բժիշկն ասել է, որ անցած երկուշաբթի օրվանից էլ պետպատվեր չկա: Նա անգամ պատրաստակամություն հայտնեց, որ կարող է տալ բուժհաստատության եւ բժշկի համարը։«Կարող է մի բան ձեզ սխալ են զեկուցում։ Ամեն դեպքում, կարծում եմ, որ այդ խնդրի հետեւից գնալ է պետք։ Եթե, օրինակ, անչափահաս երեխաները որեւէ բուժօգնության կարիք են ունենում, ստացվում է՝ եթե գումար չունեն, ոչ մի բան չպետք է արվի փաստացի»։Փոխնախարարը կրկին արդարացավ՝ մեղքը բուժհաստատության վրա բարդելով կամ նշելով. «Ես հնարավոր է լիարժեք տեղեկացված չեմ, որովհետեւ այստեղ գալուց առաջ ես տեղեկացված չեմ եղել այդ հարցերից»:

Այնինչ հենց առնվազն այդտեղ գալուց առաջ պետք էր տեղեկանալ։ Իսկ անտեղյակ պաշտոնյաներին նորմալ երկրում հեռացնում են աշխատանքից անմիջապես:«Ժողովուրդ» օրաթերթը Պետական առողջապահական գործակալության պետ Սամվել Խարազյանի հետ զրույցում փորձեց հասկանալ, թե որոնք են այս խնդրի բուն արմատները, ինչու է պետպատվերն ավարտվել եւ ինչ պետք է անել այդ պարագայում։ Խարազյանը հերթագրումը նորմալ համարեց եւ բառախաղի պես մանիպուլացրեց։«Որոշ միջոցառումների մասով է, որ հերթագրում ունենք։ Պետպատվերի տրամադրումը չի ավարտվել, այլ հերթագրումով է իրականացվում։

Պայմանավորված է այլ միջոցառումներով նախատեսված գումարների սահմանաչափերի սպառմամբ։ Այսինքն՝ սահմանաչափեր ենք դնում միջոցառման համար յուրաքանչյուր ամսվա կտրվածքով, թե տվյալ ամիս այդ միջոցառումով որքան դեպքեր կարող ենք սպասարկել։Երբ սահմանաչափը սպառվում է, հերթագրման համակարգն է աշխատում»,- նշեց Խարազյանը՝ «ավարտվել» եւ «սպառել» բառերի խաղով, որից էությունը չի փոխվում:Ստացվում է, պետպատվերով տրամադրվող գումարները ոչ թե վերջացել են, այլ «սահմանաչափը սպառվել է»։Սպառման պատճառն էլ, պարզվում է, դիմելիության քանակն է եղել. շատ են դիմել, եւ 8-րդ ամսում արդեն սպառվել են, օրինակ, անչափահասներին տրամադրվող պետպատվերները:

«Երեխաների մասով՝ միայն վերականգնողական, իսկ մեծերի մասով դժվարամատչելի կանխորոշիչ հետազոտությունների համար սահմանաչափը սպառվել է, այժմ մենք աշխատում ենք, որ հասկանանք հերթագրման ծավալները, այսինքն՝ պահանջվող հետազոտությունների ծավալները որքան են կազմում մինչեւ տարեվերջ, ինչ հերթագրման ծավալ ունենք, եւ այդ գումարի շրջանակում դիմենք Կառավարությանը։ Եթե Կառավարությունն աջակցի, այդ փողերը լրացուցիչ տրամադրի, պետպատվերի հարցը կկարգավորենք». – «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց Խարազյանը։Խարազյանը թվային տվյալներ չկարողացավ տալ, քանի որ ձեռքի տակ թվեր չկային, իսկ կառույցում հոսանք չկար:

ՀԷՑ-ով Կառավարությունն է զբաղվում. պետական կառույցում լույս չկա:Այսպիսով՝ պետք է արձանագրել, որ երեխաների համար Կառավարությունը պետպատվեր չի տրամադրում, այն դեպքում, երբ կա հրատապության հարց։ Սա դեռ մի կողմ՝ անտեղյակ փոխնախարարը, փոխարենը սեփական ոլորտի խնդիրները ավելի լավ ուսումնասիրի, արդարանում է ուրիշներին մեղադրելով»։

Լրահոս

Իրանը հայտնել է Հորդանանի ռազմաբազայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի մի քանի ինքնաթիռների ոչնչացման մասին
Էնդի Բըրնհեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Սի Ծինփինը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ
Բարձր գոռանք, տենանք քննիչը կիջնի՞. «Մուլտի Սթոուն»-ի աշխատակիցները՝ քննչականի բակում են
Հազար ու մի ցավ ունենք, խնդրում ենք Փաշինյանին՝ շուտ բացեն, աշխատենք
Մի հպարտանալու բան ունեինք՝ Քրիստոսի արձանը, իսկ էսօր կանգնած է կառուցումը
Հեղափոխությունից հետո Արմեն Գրիգորյանի ունեցվածքը կտրուկ փոխվել է
ՈՒՂԻՂ․ «Մուլտի գրուպ»-ի աշխատակիցները պահանջում են բացել կապարակնքված աշխատավայրը
Ութ տարի է՝ քաղաքական հետապնդման եմ ենթարկվում, հուսով եմ, որ այս ամենին վերջ կտրվի
Արհեստական ​​բանականության զարգացումը պետք է դառնա գլոբալ սիմֆոնիա․ Սի Ծինփին
ՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր (տեսանյութ)
Թաքեր Կարլսոն. ԱՄՆ-ն չէր պատերազմի Իրանի հետ, եթե Վենսը նախագահ լիներ
ՈւՂԻՂ. Ռոբերտ Քոչայանի գործով հերթական դատական նիստը
Fars. Իրանը հարվածել է Քուվեյթում գտնվող ամերիկյան զորքերին
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու
Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 17-ին
Նա Հայաստանն էր գրում տող առ տող․ այսօր Համո Սահյանի ծննդյան օրն է
«Հրապարակ»․ Ակնա՞րկ. Ինչ թանկարժեք նվերներ է փոխանցել վրացի պաշտոնյան Փաշինյանին
Խուլ դժգոհություն մարզպետների շրջանում. «Հրապարակ»
Արցախը՝ «հակապետակա՞ն», թե՞ պետական առաջնահերթություն. իշխանության երկակի չափանիշները. «Ժողովուրդ»

Լրացուցիչ նորություններ

...

Հեղափոխությունից հետո Արմեն Գրիգորյանի ունեցվածքը կտրուկ փոխվել է

Նա Հայաստանն էր գրում տող առ տող․ այսօր Համո Սահյանի ծննդյան օրն է

«Հրապարակ»․ Ակնա՞րկ. Ինչ թանկարժեք նվերներ է փոխանցել վրացի պաշտոնյան Փաշինյանին

Խուլ դժգոհություն մարզպետների շրջանում. «Հրապարակ»

Արցախը՝ «հակապետակա՞ն», թե՞ պետական առաջնահերթություն. իշխանության երկակի չափանիշները. «Ժողովուրդ»

Ոմանք ուրախ են, ոմանք՝ հիասթափված. «Հրապարակ»

«Հրապարակ»․ Որ հանձնաժողովները «կհանձնվեն» ընդդիմությանը

ԵՄ շուկայի «բաց դռները»՝ միայն հայտարարություններո՞վ. արտահանողները դժգոհում են նոր խոչընդոտներից. «Ժողովուրդ»

Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 16-ին

Արդար պայքարի իմիտացիա՝ ՔՊ վարչությունում․ «Հրապարակ»

«Հրապարակ». Հայ եւ որդի Ախտոյաններն արտերկրում անետացել են, մայրը միայնակ է վերադարձել

Ով է ԹՐԻՓՓ նախագիծը ղեկավարող Սոկոլովը. «Հրապարակ»

«Հրապարակ»․ Ինքնաբացարկի դիմումները շարունակվում են

Կառավարությո՞ւն, ի՞նչ կառավարություն... «Փաստ»

«Հրապարակ»․ Իշխանությունը նախապատրաստվում է նոր ընտրությունների

Ինչո՞ւ է Բաքվի թիրախում հայտնված հայտնի գործարարը հալածվում իշխանությունների կողմից. «Փաստ»

Ընդդիմադիրների որս է սկսվելու․ մեկին համոզելու են, մեկի նկատմամբ քրգործ են հարուցելու (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի պատկերացրած ապագան ՀՀ-ի գերեզմանն է. Սուրենյանց (տեսանյութ)

Ալիևը մեր գերիներին ներկայացնում է իբրև հանցագործներ. ինչ ճակատագիր է սպասվում նրանց (տեսանյութ)

Ծառուկյանին փոքր չափի մահճակալ են տվել, Կարապետյանին ձմռանը վերմակ չեն տրամադրել