Ռումինիան կարող է նպաստել Ուկրաինայում երկարատև խաղաղության հաստատմանը՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցներին իր ռազմաբազաներ մուտքի հնարավորություն տրամադրելով, այս մասին Antena 1 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ռումինիայի վարչապետ Իլիե Բոլոժանը։
Հարցին, թե ինչպես է կառավարությունը վերաբերվում ԱՄՆ-ի կողմից Ռումինիայում F-35 կործանիչներ տեղակայելու խնդրանքին՝ որպես անվտանգության երաշխիքների մաս, Բոլոժանը կրկնել է, որ Բուխարեստն արդեն իսկ որոշ կարմիր գծեր է գծել։
«Ռումինիան շատ հստակ նշել է առնվազն երկու բան. մենք զորքեր չենք ուղարկի, մենք չենք մասնակցի զորքերի որևէ հնարավոր տեղակայման Ուկրաինայի տարածքում։ Սա շատ հստակ կետ էր», - ասել է վարչապետը։