Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է միջազգային օրակարգի տարբեր հարցեր, այդ թվում՝ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև կայացած հանդիպումը, ռուս-ուկրաինական հակամարտությունը և Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը, հեռախոսազրույցի մասին Մակրոնը մանրամասներ է հայտնել X սոցիալական հարթակի իր էջում:
Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների համատեքստում Մակրոնը կարևոր է համարել սահմանների վերաբացումը:«Մենք նաև քննարկեցինք օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև կազմակերպված հանդիպման արդյունքում առաջացած հույսը։
Կարևոր է, որ առաջընթացը շարունակվի, ինչը հնարավորություն կտա վերաբացելու բոլոր սահմանները և ամրապնդելու տարածաշրջանային համագործակցությունը», - գրել է Մակրոնը։