Երևանում ձյան տեղումները կշարունակվեն ամբողջ գիշերվա ընթացքում և առավոտյան ժամերին, հայտարարել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նա հավելել է, որ կեսօրին մոտ տեղումներն աստիճանաբար կդադարեն։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանն էլ տեղեկացրել է, որ Երևանում ձյուն վերջին անգամ եկել էր այս տարի փետրվարի 20-21-ին։








