Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման վրա՝ արմատականների կողմից պահվող պատանդների ազատ արձակումն ու Գազայի հատվածում պատերազմի դադարեցումն ապահովելու համար, ՄԱԿ-ի կենտրոնակայանում լրագրողներին հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը։
«ՀԱՄԱՍ-ը պատասխանատու է Գազայի հատվածում պատերազմը սկսելու համար՝ Իսրայել ներխուժելով և վայրագություններ կատարելով։ ՀԱՄԱՍ-ը նաև պատասխանատու է այս պատերազմը շարունակելու համար։
Միջազգային ճնշումը պետք է ուղղված լինի ՀԱՄԱՍ-ի վրա, մնացած ամեն ինչ միայն երկարաձգում է այս պատերազմը Գազայի հատվածում»,-ասել է Սաարը։
Իսրայելի արտաքին գործերի նախարարը նշել է, որ որոշ երկրներ «բանակցությունների դժվար օրերին ճնշում են գործադրել Իսրայելի, այլ ոչ թե ՀԱՄԱՍ-ի վրա՝ հարձակվելով Իսրայելի վրա, անցկացնելով հակաիսրայելական արշավ և հայտարարելով փաստացի պաղեստինյան պետության ճանաչման մասին»։