Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Այս իշխանությունների «սնունդը» հենց ատելությունն ու թշնամանքն են․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը այսպիսի գրառում էր արել. «Առաջարկում եմ հանրային կոնսենսուս ձեռքբերել, որ մի իքս ամսաթվից հանրային–քաղաքական–հրապարակային դաշտում հայհոյախոսությունը և հիբրիդային թիրախավորումը դադարեցնում ենք և անցնում բացառապես քաղաքակիրթ եւ հարգալից բանավեճի, և միայն ստուգված փաստերի վրա հիմնվելու տրամաբանությանը։


Ես առաջարկում եմ հուլիսի 1–ը որպես կոնսենսուսի մեկնարկի ամսաթիվ և այս պահից մինչև հուլիսի 5–ը վետո եմ դնում իմ կողմից «պարականոն» բառապաշարի և խոսույթի կիրառման վրա»:


Այլ հարց է, որ, շատերի կարծիքով, նման «հրադադարի» առաջարկ հնչեց այն բանից հետո, երբ «Ֆեյսբուքը» փակեց նրա հակաեկեղեցական գրառումներից մեկը, ինչը նշանակում է, որ նաև սահմանափակումներ են դրվել որոշակի ժամկետով:


Բայց շատ ավելի կարևոր է, թե ինչու է առաջացել այնպիսի վիճակ, որ երկրի ղեկավար համարվող անձը խոսում է հայհոյախոսությանը և իր «պարականոն» բառապաշարին մի քանի օր «արձակուրդ տալու» մասին, ինչո՞ւ այդ ամենը մտավ մեր հանրային-քաղաքական-հրապարակային դաշտ:Եթե բնորոշելու լինենք Փաշինյանի իշխանության տարիները, ապա տոտալ ձախողումների ու կործանումների հետ մի երևույթ կա, որը չի կարող որևէ մեկի աչքից վրիպել։


Այն վերաբերում է հասարակության ներսում ատելության քարոզչությանն ու թշնամանքի բորբոքմանը։ Շուտով Փաշինյանն արդեն իշխանության չի լինի, իսկ տարիներ անց, եթե պատմաբանները, որոնք գործ են ունենալու նրա կառավարման ժամանակահատվածին գնահատական տալու հետ, թերևս չեն կարող անտեսել իշխանության կողմից ներքին ատելության գեներացումը որպես ներքին քաղաքականության կարևորագույն տարր դիտարկելը։


Նախ՝ հիշենք, թե ինչպես Փաշինյանն իշխանության եկավ դագաղներով և սև ժապավեններով։ Այդ ոճով էլ նա շարունակում է իր իշխանավարումը։ Նրա կառավարման օրոք օդից կախված մեղադրանքները և հայհոյախոսությունը ամբողջովին դարձան նորմալ ու սովորական երևույթներ։


Ընդ որում, սոցցանցերում իշխանությունների ու նրանց համակիրների խոսքն ու գործողություններն այս 7 տարվա ընթացքում անցնում են բոլոր սահմանները։ Դրանով խրախուսվում են դատարկախոսությունը, անկիրթ պահվածքը, անեծքն ու հայհոյախոսությունը։


Ժամանակի ընթացքում հակակրանքի դոզայի ավելացման և նողկալի բառապաշարի գրավիչ դառնալու պատճառով ի հայտ եկան իրենց քաղաքական գործիչներ համարող այնպիսի անձինք, որոնք սկսեցին գրավել իշխանություններին հարող և ցածր մակարդակ ունեցող հատվածների ուշադրությունը։ Եվ այդ մարդիկ իրենց անմակարդակ խոսքերով պղտորում էին հանրային ու քաղաքական դաշտը՝ չճանաչելով ոչ մի սահման։


Ու դա, ցավոք, բազմաթիվ մարդկանց համար ընդունելի էր՝ որպես քաղաքական պայքարի ձև, քանի որ ընդհանուր հանրային մթնոլորտն է նեխած։Իսկ այդ նեխման գործընթացի նախաձեռնողները հենց իշխանություններն են։ Ավելին, ատելության ու թշնամանքի սերմանումից ու քարոզից զատ, հիմա նրանք են վերցրել հայհոյախոսության ու փողոցային մակարդակի «փոխանցիկ դրոշը»:


Քանի որ նրանք իրենց ձեռքբերումներով չեն կարող քաղաքական կապիտալ ստեղծել, ապա մնում է անընդհատ թշնամիներ գտնել ու նրանց վրա բարդել իրենց ձախողումների ողջ բեռը։ Ավլին, քանի որ չունեն վարկանիշ, շրիշակից ցածր մակարդակով փորձում են իրենցով անել վերը նշված մասսաներին:


Սկզբից թշնամանքը նախկին իշխանությունների ու նրանց հետ կապված ուժերի նկատմամբ էր։ Այդ շրջանակներում իշխանությունները մատի փաթաթան դարձրին այնպիսի թեզեր, թե նախկինները խանգարում են իրենց, սաբոտաժ են անում, չեն թողնում, որ աշխատեն։


Նման տրամաբանության ներքո էլ հասարակությունը բաժանվեց սևերի ու սպիտակների, հեղափոխականների ու հակահեղափոխականների, թալանչիների և ոչ թալանչիների։ Արդյունքում առճակատումն ու ատելությունը հասան անասելի չափերի։


Քաղաքական դաշտում գերիշխող դարձավ մաղձը և թույնը։ Բայց քանի որ իշխանությունները սնվում են ատելությամբ ու թշնամանքով, ապա ժամանակի ընթացքում նրանց պետք էր ավելացնել թշնամանքի դողան։


Ահա այդ ժամանակ էլ Արցախը հռչակվեց որպես հակահեղափոխության օջախ, և իշխանությունները սկսեցին արդեն ատելություն գեներացնել արցախցիների նկատմամբ, որն այս անգամ հայաստանցի-արցախցի բաժանարար գծերի տեսքով էր։Բայց հիմա, երբ արդեն ճանաչել են Արցախը Ադրբեջանի կազմում, չեն կարող նույն էֆեկտիվությամբ թշնամանքի վրա խաղալ։


Այս դեպքում իշխանություններին ատելության նոր օջախ է հարկավոր, որպեսզի հագուրդ տան իրենց ցանկություններին։ Կարճ ժամանակում նրանք գտան այն կառույցը, որ կարող է լինել ատելության հաջորդ թիրախը։ Դա Եկեղեցին է։ Դրա համար էլ Փաշինյանը, բանուգործը թողած, նոն-ստոպ գրառումներ է կատարում Եկեղեցու մասին ու վարկաբեկիչ նյութեր տարածում։


Ցավալին այն է, որ ատելություն ու թշնամանք գեներացնելու հարցում մինչև հիմա նա հաջողում է այն աստիճան, որ երկրի ներսում թշնամանքն ու հայհոյախոսությունը դարձել է քաղաքական օրակարգ։Բայց պետք է նկատել նաև, որ, ինչպես ժամանակին շատերը (այդ թվում՝ մենք) կանխատեսում էին, իշխանությունների գեներացրած ատելությունն այսօր վերադառնում է իրենց: Բավական է դուրս գալ փողոց կամ հենց Փաշինյանի գրառումների ներքո տեսնել մարդկանց մեկնաբանությունները, ու ամեն ինչ պարզ կլինի:


Չնայած, ինչպես հասկանում ենք, Փաշինյանն ու իր իշխանությունը այդ հայհոյանքներից, անեծքներից, վիրավորանքներց վատ չեն զգում, որովհետև իրենք սնուցվում են հենց այդ ամենից։ Նրանք մի մտավախություն, մի սարսափ ունեն՝ իշխանությունը կորցնելու հեռանկարը...


ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Լրահոս

Զելենսկին քննարկում է բանակի գլխավոր հրամանատար Սիրսկիին պաշտոնից հեռացնելու հարցը
5 մլն դրամի դիմաց օգնել են սպանություն գործել․ 2 ոստիկաններ կալանավորվել են
«Հպարտանում ենք քեզնով»․ օգտատերերը հուզված արձագանքում են Արարատի գագաթին դհոլ հնչեցրած տղայի քայլին
Մոջթաբա Խամենեի առաջին միջազգային շփումը հնարավոր է լինել Վլադիմիր Պուտինի հետ
Ռուսաստանի «Wildberries»–ի պահեստում տուժածների մարմիններից բժիշկները գնդիկներ են դուրս բերում
Իրանը հայտարարել է, որ ոչնչացրել է ԱՄՆ-ի երկու կործանիչ Հորդանանի ռազմակայանում
Նովոսիբիրսկում երկրաշարժ է տեղի ունեցել
«Բարսելոնան» ընտրություն է կատարում ԱԱ-2026-ի եզրափակչի երկու մասնակցի միջև
Միջին նորոգման աշխատանքներ՝ «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Իրանի հարավում 30 գյուղ մնացել է առանց խմելու ջրի՝ ԱՄՆ-ի հարվածներից հետո
«Ժամանակն է կրակ բացել»․ Կադիրովը կոչ է արել հարվածներ հասցնել ՆԱՏՕ-ի երկրներին
Եղանակը կտրուկ կփոխվի․ առաջիկա օրերին սպասվում են անձրևներ և փոթորկոտ քամի
Իրանում պայթյուններից հետո երկու նավթատար է հրդեհվել
ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Հորմոզգանի կամուրջներին և թունելին
Իրանը սպառնում է ԱՄՆ-ին «լիակատար ոչնչացմամբ»
Հորդանանի ՀՕՊ ուժերը որսացել են Իրանի կողմից արձակված 10 հրթիռ
ՄԱԿ-ը հայտարարել է, որ աշխարհում չկա որևէ տարածաշրջան, որը զերծ լինի ահաբեկչական հարձակումներից
ԻՀՊԿ-ն հայտարարել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա հարձակման մասին
ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել իրանական Լարեկ կղզուն
Արցախի նախագահի ընտրության հարցը կրկին օրակարգում է. Առաջին անգամ Վեհափառը չի մասնակցի մեկնարկին

Լրացուցիչ նորություններ

...

Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ»

«Հրապարակ»․ Առաջին անգամ Վեհափառը չի մասնակցի մեկնարկին

Մոտ 3000 քմ վարչական տարածք կազատվի արխիվային փաստաթղթերից. էլեկտրոնային համակարգ մուտքագրելուց հետո դրանք կոչնչացվեն. «Փաստ»

Արցախի նախագահի ընտրության հարցը կրկին օրակարգում է. այս շաբաթ սպասվում են վճռորոշ քննարկումներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ». Վահե Հովհաննիսյանը մինչեւ օրս դատավարական կարգավիճակ չունի

«Հրապարակ». 96-րդ համարը կդառնա հանձնաժողովի նախագահ

«Հրապարակ»․ «Առինջ մոլն» էլ են պատրաստվում խլել Ծառուկյանից

«Հրապարակ». «Ուժեղները» ուժեղանում են

«Հրապարակ». «Արթիկ» ՔԿՀ պետի լիազորությունները կասեցվել են

Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ»

Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ»

Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ»

Հեղափոխությունից հետո Արմեն Գրիգորյանի ունեցվածքը կտրուկ փոխվել է

Նա Հայաստանն էր գրում տող առ տող․ այսօր Համո Սահյանի ծննդյան օրն է

«Հրապարակ»․ Ակնա՞րկ. Ինչ թանկարժեք նվերներ է փոխանցել վրացի պաշտոնյան Փաշինյանին

Խուլ դժգոհություն մարզպետների շրջանում. «Հրապարակ»

Արցախը՝ «հակապետակա՞ն», թե՞ պետական առաջնահերթություն. իշխանության երկակի չափանիշները. «Ժողովուրդ»

Ոմանք ուրախ են, ոմանք՝ հիասթափված. «Հրապարակ»

«Հրապարակ»․ Որ հանձնաժողովները «կհանձնվեն» ընդդիմությանը

ԵՄ շուկայի «բաց դռները»՝ միայն հայտարարություններո՞վ. արտահանողները դժգոհում են նոր խոչընդոտներից. «Ժողովուրդ»