Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Առանց ապացուցման՝ որակումներ ու գնահատականներ. ողջ հայ ժողովրդին ձերբակալել ու կալանավորել հազիվ թե ստացվի. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի օրենսդրությամբ սահմանված է, որ «հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»: Այս ծանուցումը դրված է լինում նաև իրավապահ մարմինների բոլոր հաղորդագրությունների տակ: Այդ թվում՝ ՔԿ-ի երեկվա հաղորդագրությունների:

Սակայն Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ այս դրույթը ևս չի գործում, ինչպես, ի դեպ, ընդհանրապես Սահմանադրությունն ու օրենքները: Կա մեկ «օրենք», և դա, փոխաբերական ասած, Նիկոլ Փաշինյանի «sms»-ն է: Նախ՝ հունիսի 24-ին իշխանական ԶԼՄ-ներով տարածվեց շինչ-որ մի «պլան» (ընդ որում՝ ինչպես հետո պարզվեց, մեկ տարվա վաղեմության ու փաստացի կյանքի չկոչված), իսկ երեկ ՔԿ-ն «ահասարսուռ» հաղորդագրություն հաղորդագրության վրա էր տարածում, զուգահեռաբար ձերբակալվում էին ընդդիմադիրները, նրանց կալանավորելու միջնորդություններ էին ներկայացվում, խուզարկություններ էին իրականացվում նրանց տներում:

Բայց ամենաուշագրավը քպական պատգամավորների, կից սատելիտների (առաջնագծում, այսպես կոչված, արևմտամետներն էին) բարձրացրած աղմուկն էր՝ կարծես ամեն ինչ ապացուցված է, կա դատարանի վճիռ:

Ավելին, արդեն իսկ որակում էին տալիս՝ ահաբեկչություն:Նույնիսկ փաստաբաններն էին թիրախավորվում որպես ահաբեկիչներ, իսկ նրանք, ովքեր կասկածում էին այս ամենի օրինականության ու ճշմարտացիության մեջ, որակվում էին որպես ահաբեկչությունը խրախուսողներ, պաշտպանողներ:Բնական է, որ հանրության գերակշիռ մասը որևէ վստահություն չունի փաշինյանական «իրավապահների» ու դատարանների օբյեկտիվության մեջ, իսկ նման հակաօրինական տոտալ քարոզչության պարագայում՝ ընդհանրապես չկա այդ վստահությունը: Առավել ևս, որ հանրության մեծ մասը կասկածներ ունի, որ այս ամենը սարքած է՝ սկսյալ «պլանից»:

Մյուս կողմից՝ եթե նույնիսկ տեսականորեն ընդունենք, որ կան նման ձայնագրություններ (այսինքն՝ սարքած չեն), կան ինչ-որ թղթի կտորներ, ապա դեռ պետք է ապացուցել, որ դրանք իրենց մեջ հանցագործություն պարունակող տարրեր ունեն, որ դրանք ձեռք են բերվել օրինական կարգով: Եվ վերջապես, քաղաքական պայքարի, իշխանափոխության գործիքակազմը, այդ թվում՝ փողոցներ փակելը և այլն, մարդկանց ապստամբելու իրավունքն ու զինված հեղաշրջումը, առավել ևս՝ ահաբեկչությունը տարաբևեռ բաներ են:

Հասկանալի է, Փաշինյանն իր աթոռը պահելու, դիմադրության օջախները թուլացնելու համար դեռ շատ ձերբակալությունների հրահանգ կտա: Ազգայինի, պետության, պետականության դիրքերում հանդես եկողների, հայրենասեր, ազգային ուժերի շատ ներկայացուցիչների կբռնեն: Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանությունից ձերբազատվելու, ըստ այդմ՝ երկիրը փրկելու ցանկություն ունեցողների կբռնեն:

Բայց այդ պարագայում դժվար բանտերում այդքան տեղ լինի. ողջ հայ ժողովրդին ձերբակալել ու կալանավորել հազիվ թե ստացվի:

Լրահոս

Բրազիլիայում ավտոմեքենան ընկել է լիճը. զոհվել է տասը մարդ, այդ թվում՝ հինգ երեխա
Բոլոր որոշումները պետք է կայացվեն Երևանում․ դա է հաջողելու բանաձևը. Հայրապետյան
Կարևոր
«Ժամանակներն ու իշխանավորները փոխվում են». Եզրաս արքեպիսկոպոսը հանդես է եկել ի պաշտպանություն Հայ եկեղեցու
Կարևոր
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Հայաստան է ժամանել Իրանի փոխնախագահը
Մահացած 3-ամյա աղջկա մայրը կատարվածում մեղադրում է բժիշկներին
ՌԴ դեսպան․ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի պայմանները բացառիկ բարենպաստ են Հայաստանի համար
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բարո. Ֆրանսիան Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններում կներկայացնի Եվրոպայի դիրքորոշումը
Եգիպտոսում երկու գնացք է բախվել․ տուժել է մոտ 60 մարդ
Հարցում․ Գերմանիայի բնակիչների 71%-ը կողմ է բենզինի և դիզելային վառելիքի գների սահմանափակմանը
Կարևոր
Կրակովում զանգվածային սպանության հետևանքով հինգ երկրի քաղաքացիներ են զոհվել և տուժել
Սերբիայի հատուկ դատախազությունը կստուգի Վուչիչի՝ հրաժարականից առաջ ներում շնորհած 49 անձանց գործերը
Մեծ Բրիտանիայի զինված ուժերի հրամանատարը քաղաքացիներին կոչ է արել ջրի և սննդամթերքի պաշարներ կուտակել
Ադրբեջանի պաշտպանության նախարարը վարակվել է կորոնավիրուսով
Իսրայելի պաշտպանության նախարար․ Իրանը չի հրաժարվել միջուկային զենք ձեռք բերելու ծրագրերից
Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան այսօր մահացել է
Գերմանիայի կանցլերը որոշել է հանուն իր ծննդյան օրվա բաց թողնել Թուրքիայում կայանալիք COP31 կլիմայական գագաթնաժողովը
Սաակաշվիլին կարծում է, որ իր դուստրը կարող է դառնալ ԱՄՆ նախագահ

Լրացուցիչ նորություններ

...

ԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համար

Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին

ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից

ՀՔԾ–ից՝ Ավանի թաղապետ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը

Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»

Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»

«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»

Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում

Եթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ Գրիգորյան

Ինչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից

Թուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և Տիգրանաշեն

Ես դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանին

Մադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքը

Թրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալ

Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղել

«Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից»

Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում