Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Փաշինյանի ամենօրյա և սիստեմատիկ շանտաժը ՀԱԵ-ի նկատմամբ ընկալեք և ընդունեք որպես սիստեմատիկ հաշվետվություն Ադրբեջանի առաջ. Վլադիմիր Մարտիրոսյան


Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
Խնդրում եմ ուշադիր կարդալ , ճիշտ ընկալել և տարծել:
Անվստահության գործընթացի տրամաբանությունն արմատապես փոխվել է: Այդ պրոցեսի մեջ շատերը կարող են և կարող էին տեսնել քաղաքական խարդավանք, քաղաքական շահ, միջկուսակցական պայքար, դիվիդենտ շահելու հնարավորություն կամ դիվիդենտի կորուստ, քաղաքական մրցակցության խնդիր կամ մրցակից քաղաքական ֆիգուրանտների թուլացման խնդիր: Այսօր էլ կարող են տեսնել և այդ իրավունքից կամ կասկածի ու չվստահելու իրավունքից նրանց ոչ ոք երաշխավորել չի կարող :
Բայց ՀԱԵ-ն փոխել է ներքաղաքական և ներհանրային դիսկուրսների խաղի մակարդակը արմատապես վերջին իր գործողություններով : Երբ փաստացի արտաքին աշխարհի հոգևոր հարթակներում և հոգևոր հանրույթների մոտ բացարձակապես այլ դիրքորոշումներ և պահանջներ է բարձրացրել, որոնք Հայաստանի ներկայիս վարչակարգին արգելված է անել: Հայկական իրավատերության , հոգևոր ժառանգության, հայկականության պատկանելիության և պահանջատիրության ՀԱԵ-ի դիրքավորումը բացել է մեկ այլ մակարդակի իրավիճակ, վերջին զարգացումների լույսի նեքո:
Փաշինյանը բաց և անթաքույց պատերազմ է հայտարարել այդ դիրքորոշումներին, որովհետև դրանք քանդում են իր իշխանության վերարտադրման երաշխավորների մոտ ստանձնած իր պարտավորությունների ողջ կոնստրուկցիան: Հնչել են բարձրագույն մակարդակով թեզեր, պնդումներ և եզրահանգումներ ՀԱԵ-ի մակարդակով, որոնք բացառապես ազգային շահերի ծիրում են, որի արդյունքում ադրբեջանից Փաշինյանին հիմա դեմ են տրվել հանգամաքներ, որպես իրավիճակին չտիրապետելու կամ երկակի խաղ տանելու մեղադրանքով: Փաշինյանի նախաձեռնած ՀԱԵ-ի դեմ ողջ պայքարի տրամաբանությունը ման եկեք ադրբեջանի առաջ իր դիրքերի և խոստումների վերականգնման և կասկածների չեզոքացման, վստահության վերակենդանացման տրամաբանության մեջ:
 
Այս իրավիճակում հենց ՀԱԵ-ն իր վրա է վերցրել մի մեծագույն բեռ, «հայ»-ադրբեջանական այսօրվա վարչակարգերի համատեղ և աննախադեպ հարձակումների, բարոյազրկումների և դիվերսիոն գործողություններին դիմակայելը: Դիմակայել խելացի ու իմաստուն, դիմակայել անսխալ ու անվրեպ, ընկալելով, որ ՀԱԵ-ի դեմ պայքարում օգտագործվում են և դեռ օգտագործվելու են ամենաճղճիմ և անբարո գործիքներն ու սադրանքները: Շեշտում եմ խնդիրը ՀԱԵ-ն է որպես հզորագույն հայկական ինստիտուցիոնալ կառույց և պայքարը նրա էդպիսինը լինելու չեզոքացմանն է ուղղված, ոչ թե ենթադրյալ կուսակրոնության ուխտը խախտած Վեհափառի դեմ պայքարը: Կուսակրոնության խախտման «այո կամ ոչը» իրականությունը շղարշող գործիք է ու խայծ, որը կիրառվում է 26 տարի կաթողիկոս հանդիսացող Գարեգին Բ-ի դեմ : Իրականում այս երկրում մատերի վրա կարելի էր հաշվել էնպիսիքին, որոնք իրենց թույլ կտային երեխային շանտաժ անել հորով և հորը շանտաժ անել երեխայով:Սրանք դա էլ արեցին:
 
Փաշինյանի ամենօրյա և սիստեմատիկ շանտաժը ՀԱԵ-ի նկատմամբ ընկալեք և ընդունեք որպես սիստեմատիկ հաշվետվություն ադրբեջանի առաջ առ այն, որ նա հավատարիմ է այն կոնստրուկցիային, որի ուժով վերարտադրվելու է և ոչինչ չի խախտի, միայն, թե այդ կոնստրուկցիան չփլվի:
Այդ կոնստրուկցիան փլում է հիմա ՀԱԵ-ն և խաղի տրամաբանությունն արմատապես փոխվել է և փոխվել է նաև անվստահության գործընթացի տրամաբանությունը: Կոչս այս պատերազմում քաղաքական երկու կենտրոնական դերակատարներին՝ երկու ընդդիմադիր խմբակցություններին: Պատերազմն այլևս բաց է ընդանում: Անվստահության գործընթացն այլևս զուտ հավանականության կամ անհավանականության հորիզոնականներում դիտարկելու , հաշվելու գործընթաց չէ, այլ must do-ի, պարտադիրի տրամաբանության:
 
Անվստահության գործընթացին պետք է տալ «քաղաքական գիլյոտինի» գոյության տեսք, ոչ թե դրա բացակայության: Այդ «գիլյոտինը» պետք է առկա լինի այդ դահլիճում, ոչ թե բացակա: Այլ կերպ ասած երկու ընդդիմադիր խմբակցությունները այդ «գիլյոտինը» պետք է տեղադրեն ԱԺ-ում , ոչ թե քննարկեն դրա առկայության և գործարկման նպատակահարմարությունը կամ տակտիկան: Այն նվազագույնը պետք է առկա լինի այդ դահլիճում այս իրավիճակում և դրա գործարկման հնարավորությունները չպետք է քննարկվեն, այլ պետք է լինի, որ գոնե գործարկվեն:
 
Քաղաքական ռեժիմների և համակարգերի մասնագիտական իմ փորձն ապացուցում է, որ ավտոկրատն ու դեսպոտը միայն արդեն փոքր գործընթացից, որի թիրախն անձամբ ինքն է բացարձակ այլ վարքաբանություն է որդեգրում, երբ կա «գիլյոտին» և այն այլ է լինում, երբ այն չկա: Փաշինյանի տարերային վարքաբանությունը, կասակածամտությունը, ինքնավստահությունն ու վախը բացարձակ այլ մակարդակի են լինելու, երբ նա տեսնի, որ այդ դահլիճում պատկերավոր ասած տեղադրված է «գիլյոտին» բացառապես մեկ նպատակով և այդ նպատակը ինքն է:

Լրահոս

ՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում
«Ուժեղ Հայաստան»-ի պաստառներն` Ավան վարչական շրջանում (Լուսանկարներ)
Յուրաքանչյուր ոք պարտավոր է իր վիզան օգտագործել առանց խախտումների․ ԱՄՆ դեսպանատուն
«Ford»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում
ԱՄՆ-ն և Իրանը կստորագրեն 60-օրյա փոխըմբռնման հուշագիր. Axios
Տարադրամի փոխարժեքները մայիսի 24-ին
Բայց համերգը մնում է օրակարգում. Ժաննա Անդրեասյանը արձագանքել է Թանկյանի հերքմանը
Սպիտակ տան մոտ կրակոցներ են հնչել
ՈՒՂԻՂ. Մայր տաճարում Եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ
Սերժ Թանկյանը հերքել է Նիկոլ Փաշինյանին. «Կարծեք, թե ինչ-որ շփոթմունք կա»
Աֆրիկային Էբոլայի բռնկմանն արձագանքելու համար անհրաժեշտ է գրեթե 319 միլիոն դոլար
«Արարատ-Արմենիան»՝ Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի չեմպիոն․ ՀՖՖ
Ավտովթար՝ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժած
Մինչև հաղորդումը թողարկվի, վստահաբար Անդրանիկ Թևանյանը կալանավորված կլինի. Սուրենյանց (տտեսանյութ)
Լեհաստանը ստացել է հինգերորդ սերնդի F-35A առաջին կործանիչները
Ռուբիոն Թրամփի անունից Մոդիին հրավիրել է այցելել Սպիտակ տուն
Գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ
Իսրայելի ազգային անվտանգության նախարարին արգելել են մուտք գործել Ֆրանսիա
Գործակալական ցանց. Արեւմուտքի հերթական օպերացիան՝ ՀՀ-ում (տեսանյութ)
Ռուսները պատրաստվում են հարված հասցնել «Օրեշնիկ»-ի կիրառմամբ․ Զելենսկի

Լրացուցիչ նորություններ

...

Քեզ նման՝ ընտանիքների քանդման ու մարդկանց աղքատության հասցնելու վրա բարգավաճողին ճամփելու համար էլ ուզում ենք փոփոխություն. Նարեկ Կարապետյանը՝ Ալեն Սիմոնյանին

Ժողովրդագրական սահմանը. Ընտանիքը որպես վերջին սահման. Սուրեն Սուրենյանց

Չկա Հայաստան առանց Փաշինյան․ սա պարզապես իշխող ուժի փարթի սովորական պոստեր չէ․ սա նրանց մտածողության արտացոլումն է․ Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ի պոստերի մասին (լուսանկարներ)

Երևանում այս աղմկոտ բաքոսատոն կազմակերպելը թուրքական պատվեր էր. Արմեն Այվազյան

Հարևան ագրեսոր պետությունն ԱԳՆ մակարդակով հրահանգներ է տալիս ՀՀ պետական համակարգին. սա այլևս միայն դրոշի հարց չէ. Իշխան Սաղաթելյան

Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում․Ադամ Սահակյանի մայր

Մենք հիշում ենք. Մխիթարյանի հրապարակումը` նվիրված Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին

Փաշինյանի ասածները կարող է մեկնաբանել Հայաստանի քաղաքական կյանքին մի փոքր ծանոթ ցանկացած բժիշկ. ՀԱԿ խոսնակ

Վարչապետը դիտավորյալ խառնում է պետությունն ու ազգը, իրավական համակարգն ու հոգևոր առաքելությունը․ Տեր Արիստակես քահանա

Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին

Այսօրվա անկայուն իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ այն կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ

Ընտրությունները, որոնք պետք է արտացոլեն ներքին քաղաքական մրցակցությունը, սկսում են ընկալվել որպես աշխարհաքաղաքական ընտրություն՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև․ Սուրենյանց

Ժողովուրդ ջան, եթե սա ԱԺ ամբիոնից է ձեզ «շուն ու շանգյալ» անվանում, պատկերացնու՞մ եք՝ առհասարակ ինչ է մտածում ձեր մասին. Լիլիթ Գալստյան

Իրանի դեմ այս պատերազմը կողմերի լարվածության սանդղակը բարձրացնելու մասին էր․ իրանագետ

Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ. Աշոտյան

Զզվելի, ուղղակի շա՜տ զզվելի է տեսնել, թե ինչպես են քոչարյանական քարոզչական կոյուղիները նույն էժան նիկոլությունն անում. Սամվել Ֆարմանյան

Իսլամաբադում 21 ժամ տևած բանակցություններից հետո ԱՄՆ–Իրան բանակցությունները ընդհատվել են՝ առանց համաձայնության գալու. Արմեն Այվազյան

Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ

Ավտոներկրողներն ահազանգում են՝ երկու օր է՝ չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները․ Գառնիկ Դանիելյան

Իշխան Սաղաթելյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել ու շնորհավորել Սուրբ Զատիկը