ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն տիկնոջ հետ ժամանել է Հնդկաստանի Կալկաթա քաղաք՝ սկսելով քառօրյա այցը Հնդկաստան: Ռուբիոն հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ:
Ինչպես հայտնել է Հնդկաստանում ԱՄՆ դեսպանը, պետքարտուղարը նախագահ Դոնալդ Թրամփի անունից Մոդիին հրավիրել է մոտ ապագայում այցելել Սպիտակ տուն:
Նախատեսվում է, որ Ռուբիոն կայցելի նաև Նյու Դելի, Ագրա և Ջայպուր:








