Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ինչպես է ՔՊ-ի Հերիքնազ Տիգրանյանի կարողությունը աճել քաղաքական «նահանջի» ֆոնին. «Ժողովուրդ»


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ցուցակում ԱԺ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի դիրքը դժվար է հաջողված համարել․ իշխող ուժը նրան տեղավորել է ընդամենը 96-րդ հորիզոնականում։ Մի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության ակտիվ դեմքերից համարվող պատգամավորը այսօր փաստացի հայտնվել է քաղաքական հետին պլանում։ Սակայն, եթե քաղաքական կշիռը նվազել է, ապա ֆինանսական պատկերը՝ ճիշտ հակառակը։

ArmLur.am-ի ուսումնասիրած հայտարարագրերը ցույց են տալիս ուշագրավ մի պատկեր․ 2021-ից մինչև 2025 թվականը պատգամավորի դրամական միջոցներն ու եկամուտները զգալի աճ են արձանագրել՝ այն դեպքում, երբ քաղաքական դիրքերը ոչ միայն չեն ամրապնդվել, այլ ակնհայտորեն թուլացել են։2021 թվականին Հերիքնազ Տիգրանյանը հայտարարագրել էր զրոյական կանխիկ միջոցներ։ Բանկային հաշիվների վերաբերյալ տվյալներ ընդհանրապես ներկայացված չէին։ Նրա տարեկան եկամուտը կազմել էր շուրջ 10.9 միլիոն դրամ, իսկ բնակարանի հիփոթեքային վարկի մնացորդը՝ ավելի քան 24.3 միլիոն դրամ։Սակայն արդեն 2025 թվականի ավարտին պատկերը լրիվ այլ է։ Պատգամավորի բանկային հաշիվներում առկա է գրեթե 4 միլիոն դրամ՝ 3 մլն 972 հազար դրամ, կանխիկ միջոցները հասել են 1.5 միլիոն դրամի, իսկ տարեկան եկամուտները գերազանցել են 18.3 միլիոն դրամը։

Ընդ որում, միայն Ազգային ժողովից ստացած աշխատավարձը կազմել է ավելի քան 16.3 միլիոն դրամ։Հետաքրքիր է նաև, որ պատգամավորի եկամուտների աճը գրեթե զուգահեռ է եղել նրա քաղաքական ազդեցության նվազմանը։ Մինչ ՔՊ-ում նոր դեմքերն առաջ են մղվում, իսկ հին թիմակիցներից շատերը մղվում են երկրորդ պլան, Տիգրանյանի ֆինանսական վիճակը տարեցտարի բարելավվել է։2022 թվականին նա բանկային հաշիվներում ունեցել է ընդամենը 62 հազար դրամ և բառացիորեն խորհրդանշական՝ 1320 դրամ կանխիկ գումար։ Սակայն արդեն մեկ տարի անց՝ 2023-ին, բանկային միջոցները հասել են մոտ 1.8 միլիոն դրամի, իսկ 2024-ին, թեև հաշիվների մնացորդը նվազել է մինչև 190 հազար դրամ, կանխիկ միջոցները աճել են մինչև 2.3 միլիոն դրամ։Այս ամենին զուգահեռ նվազել է նաև նրա վարկային բեռը․2021 թվականին՝ 24.3 մլն դրամ,2025 թվականին՝ արդեն 19.2 մլն դրամ։Այսինքն՝ պատգամավորը ոչ միայն կարողացել է կուտակել դրամական միջոցներ, այլ նաև աստիճանաբար մարել է բնակարանի վարկը։Հիշեցնենք, որ պատգամավորին և նրա ընտանիքին պատկանող գույքային ցանկը բավական համեստ է․ Արաբկիր վարչական շրջանում գտնվող բնակարան և ավտոկայանատեղի, ինչպես նաև 1994 թվականի արտադրության MERCEDES-BENZ ավտոմեքենա։

Սակայն հենց դրամական հոսքերի աճն է, որ առավել խոսուն է թվում։Հատկանշական է նաև եկամուտների կառուցվածքը։ Բացի պատգամավորական աշխատավարձից, Տիգրանյանը տարբեր տարիներին եկամուտներ է ստացել նաև Ռուս-հայկական համալսարանից, ինչպես նաև «այլ եկամուտ» ձևակերպմամբ գումարներ, որոնք որոշ տարիների հասել են ավելի քան 2 միլիոն դրամի։Ստացվում է բավական հետաքրքիր քաղաքական-ֆինանսական հակասություն․ ՔՊ-ի ներսում ազդեցությունը նվազում է, բայց ֆինանսական ցուցանիշները՝ աճում։ Եվ եթե իշխող թիմում պատգամավորի քաղաքական ապագան մշուշոտ է թվում, ապա նրա անձնական ֆինանսական հաշվեկշիռը վերջին տարիներին միայն ամրապնդվել է»։

Լրահոս

Վայքում ՔՊ-ն ստանում է ձայների 96.12%-ը. Նոր տվյալներ են հրապարակվել
Գավառում «Համերաշխություն» դաշինքը Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ ստանում է քվեների 81.3%-ը
ՔՊ-ն ամենաքիչ քվեները ստացել է Եղեգնաձորում, ամենաշատը` Վայքում ու Արմավիրում. արդյունքները ըստ ՏԿԵ նախարարի
Սկանդալ ընտրություններից առաջ․ ԶԼՄ-ները բացահայտել են «Մոսադի արքայազնի» հետ Նեթանյահուի գաղտնի հանդիպման մանրամասները
Մեղրիում, Քաղաքացիական պայմանագիրը ստացավ 70% վստահություն՝ Սերգո Գալստյանի գլխավորությամբ. ՔՊ
Միգրացիայից մինչև ինքնիշխանություն․ Մարին Լը Պենը ներկայացրել է «Ֆրանսիայի վերածննդի» ծրագիրը
«Քարի լիճ» տանող ավտոճանապարհին արգելափակված ավտոբուսի 49 ուղևորները տեղափոխվել են Ամբերդ բնակավայր
Այս պահին Եղեգնաձորում ՔՊ-ն պարտվում է
«Նրանք նմանակում են Բերիային». Մասկը պատասխանել է իր ձերբակալությունը պահանջող քննադատներին
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն
Արտաշատի Վարդաշեն գյուղում ՀՅԴ-ն հավաքել է 51% ձայն
Արտաշատի Վարդաշեն գյուղում ՀՅԴ-ն հավաքել է 51% ձայն
Կիրանցում ՔՊ-ն ստացել է ձայների 88.89%-ը. Վահագն Ալեքսանյան
Axios․ Նեթանյահուն խնդրել է Թրամփին կրկին աջակցել իրեն Իսրայելում ընտրություններից առաջ
FT-ի հարցումը․ Ամերիկացիների մոտ 70%-ը մտահոգված է Թրամփի վարչակազմում առկա կոռուպցիայով
Սենատոր Ադամ Շիֆը պահանջել է կանչել Պենտագոնի ղեկավարին՝ Ուկրաինայում Starlink-ի խափանումների պատճառով
«Հարվածը կլինի հանկարծակի». իրանցի լրագրողը նախազգուշացրել է ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր հարձակման մասին
«Իրանի հզորության խորհրդանիշը». ՌԾՈւ հրամանատարը գնահատել է Հորմուզի նեղուցի պաշտպանությունը
Ամենաբարձր ցուցանիշը Ստեփանավանում է՝ 58.36%. ընտրությունների մասնակցության արդյունքները՝ ժամը 17.00–ի դրությամբ
Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է. Սպուտնիկ Արմենիա

Լրացուցիչ նորություններ

...

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր

Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը

Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին