Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Նիկոլին անցնցում հեռացնելու վրա պետք է կենտրոնանալ. Անդրանիկ Թևանյան


Շատերը զարմանում կամ վրդովվում են, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը Կուրբան Բայրամ տոնի առիթով շնորհավորել Թուրքիայի նախագահ Էրդողանին և Ադրբեջանին։ Բա ի՞նչ աներ։ Ինքն իր տերերին է շնորհավորել և նրանցից ունի ակնկալիք, այլ ոչ թե հայ ժողովրդից, որի եկեղեցու դեմ թրքահաճո պայքար է սկսել։ Իր ֆեյսբուքյան էջում գրել է «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը։ 

«Նիկոլ Փաշինյանն իր իշխանությամբ պարտական է Էրդողանին՝ առնվազն 2021-ի փետրվարից։

Նա նաև հույս ունի 3-րդ ժամկետի գնալ Էրդողանի ու Ալիևի օգնությամբ, քանզի նրանց առաջարկելու բան ունի, իսկ հայ ժողովրդին՝ չունի։
Նիկոլն Էրդողանին ու Ալիևին առաջարկում է Հայաստանը (Արցախն արդեն հանձնել է)։ Փոխարենն ակնկալում է իշխանության 3-րդ ժամկետի աջակցություն, իսկ եթե դա չստացվի, ապա անձնական անվտանգություն։ Նիկոլը չի ուզում Սաակաշվիլու օրն ընկնել։ Ինքը հույս ունի մնալ վարչապետի աթոռին կամ, վատագույն դեպքում, դառնալ Տիխանովսկայա։

Նիկոլը սեփական կաշին փրկելու խնդիր ունի։ Ինքը գիտի, թե ինչ է արել, ինչ է բերել հայ ժողովրդի գլխին և օբյեկտիվորեն վախենում է իշխանության կորստից։

Նիկոլը համաձայն կլինի, որ Հայաստանը վերանա, միայն թե ինքը պատասխան չտա։

Ահա այս ամենը պետք է հասկանալ, որպեսզի հստակ պատկերացնել Նիկոլ Փաշինյանի գործողությունների բուն մոտիվացիան։ Ինքը շատ լավ գիտի, որ խաբում է խաղաղության, բարիդրացիության ու տարատեսակ խաչմերուկների թեմաներով, ինչպես որ խաբում էր Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանության մասով ու առավելևս խաբում էր «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» գոռալով։ Բայց ուրիշ ճար չունի։ Պետք է խաբի, որ փրկի իրեն, իր ընտանիքը և թալանածը։ Մնացածի վրա՝ թքած (այդ թվում ու առաջին հերթին իր թիմակից և աջակից կոչվածների վրա)։
Ներքաղաքական պայքարում պետք է այս ամենը շատ լավ հասկանալ, որպեսզի ճիշտ հաշվարկել հակաքայլերը և լավ պատկերացնել հակառակորդների ամբողջական ցանկը։ Էրդողանին ու Ալիևին պետք է բալանսավորել համարժեք գործընկերոջ միջոցով։ Մնացած խոսակցությունները դատարկաբանության ու հիմարության ոլորտից են։

Պետք է երկխոսել հանրության լայն շերտերի, այդ թվում՝ «Քաղաքացիական պայմանագրի» տարբեր հատվածների, պետական ապարատի հետ, քանզի նրանց մոտիվացիան հաստատ տարբերվում է Նիկոլի մոտիվացիայից։ Նրանց արած սրիկայություններն առանց էնտուզիազմի են (բացառությամբ մի 10 հոգու), իսկ դա այս կեղտոտ մթնոլորտում արդեն իսկ հարաբերականորեն դրական երևույթ կարելի է գնահատել։
Էրդողանի ու Ալիևի համար Նիկոլը նվեր է և «ղազ», որին օգտագործելու են մինչև վերջ։ Մեր խնդիրը Հայաստանին ու Նիկոլին տարանջատելն է, Նիկոլին հեռացնելն է։

Ցանկացած պարագայում անհրաժեշտ է առաջնորդվել այն կոդով, որ Հայաստանի հանդեպ մեր սերն ավելի բարձր պետք է լինի, քան Նիկոլի հանդեպ ատելությունը։ Դա նշանակում է, որ Նիկոլին անցնցում հեռացնելու տարբերակի վրա պետք է կենտրոնանալ։ Ցնցումայինը միշտ էլ կա ու կա, բայց դա հեչ ցանկալի չէ։ Մեր անելիքն այս ուղղությամբ է»,– գրել է նա։

Լրահոս

ՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում
«Ուժեղ Հայաստան»-ի պաստառներն` Ավան վարչական շրջանում (Լուսանկարներ)
Յուրաքանչյուր ոք պարտավոր է իր վիզան օգտագործել առանց խախտումների․ ԱՄՆ դեսպանատուն
«Ford»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում
ԱՄՆ-ն և Իրանը կստորագրեն 60-օրյա փոխըմբռնման հուշագիր. Axios
Տարադրամի փոխարժեքները մայիսի 24-ին
Բայց համերգը մնում է օրակարգում. Ժաննա Անդրեասյանը արձագանքել է Թանկյանի հերքմանը
Սպիտակ տան մոտ կրակոցներ են հնչել
ՈՒՂԻՂ. Մայր տաճարում Եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ
Սերժ Թանկյանը հերքել է Նիկոլ Փաշինյանին. «Կարծեք, թե ինչ-որ շփոթմունք կա»
Աֆրիկային Էբոլայի բռնկմանն արձագանքելու համար անհրաժեշտ է գրեթե 319 միլիոն դոլար
«Արարատ-Արմենիան»՝ Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի չեմպիոն․ ՀՖՖ
Ավտովթար՝ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժած
Մինչև հաղորդումը թողարկվի, վստահաբար Անդրանիկ Թևանյանը կալանավորված կլինի. Սուրենյանց (տտեսանյութ)
Լեհաստանը ստացել է հինգերորդ սերնդի F-35A առաջին կործանիչները
Ռուբիոն Թրամփի անունից Մոդիին հրավիրել է այցելել Սպիտակ տուն
Գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ
Իսրայելի ազգային անվտանգության նախարարին արգելել են մուտք գործել Ֆրանսիա
Գործակալական ցանց. Արեւմուտքի հերթական օպերացիան՝ ՀՀ-ում (տեսանյութ)
Ռուսները պատրաստվում են հարված հասցնել «Օրեշնիկ»-ի կիրառմամբ․ Զելենսկի

Լրացուցիչ նորություններ

...

Քեզ նման՝ ընտանիքների քանդման ու մարդկանց աղքատության հասցնելու վրա բարգավաճողին ճամփելու համար էլ ուզում ենք փոփոխություն. Նարեկ Կարապետյանը՝ Ալեն Սիմոնյանին

Ժողովրդագրական սահմանը. Ընտանիքը որպես վերջին սահման. Սուրեն Սուրենյանց

Չկա Հայաստան առանց Փաշինյան․ սա պարզապես իշխող ուժի փարթի սովորական պոստեր չէ․ սա նրանց մտածողության արտացոլումն է․ Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ի պոստերի մասին (լուսանկարներ)

Երևանում այս աղմկոտ բաքոսատոն կազմակերպելը թուրքական պատվեր էր. Արմեն Այվազյան

Հարևան ագրեսոր պետությունն ԱԳՆ մակարդակով հրահանգներ է տալիս ՀՀ պետական համակարգին. սա այլևս միայն դրոշի հարց չէ. Իշխան Սաղաթելյան

Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում․Ադամ Սահակյանի մայր

Մենք հիշում ենք. Մխիթարյանի հրապարակումը` նվիրված Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին

Փաշինյանի ասածները կարող է մեկնաբանել Հայաստանի քաղաքական կյանքին մի փոքր ծանոթ ցանկացած բժիշկ. ՀԱԿ խոսնակ

Վարչապետը դիտավորյալ խառնում է պետությունն ու ազգը, իրավական համակարգն ու հոգևոր առաքելությունը․ Տեր Արիստակես քահանա

Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին

Այսօրվա անկայուն իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ այն կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ

Ընտրությունները, որոնք պետք է արտացոլեն ներքին քաղաքական մրցակցությունը, սկսում են ընկալվել որպես աշխարհաքաղաքական ընտրություն՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև․ Սուրենյանց

Ժողովուրդ ջան, եթե սա ԱԺ ամբիոնից է ձեզ «շուն ու շանգյալ» անվանում, պատկերացնու՞մ եք՝ առհասարակ ինչ է մտածում ձեր մասին. Լիլիթ Գալստյան

Իրանի դեմ այս պատերազմը կողմերի լարվածության սանդղակը բարձրացնելու մասին էր․ իրանագետ

Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ. Աշոտյան

Զզվելի, ուղղակի շա՜տ զզվելի է տեսնել, թե ինչպես են քոչարյանական քարոզչական կոյուղիները նույն էժան նիկոլությունն անում. Սամվել Ֆարմանյան

Իսլամաբադում 21 ժամ տևած բանակցություններից հետո ԱՄՆ–Իրան բանակցությունները ընդհատվել են՝ առանց համաձայնության գալու. Արմեն Այվազյան

Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ

Ավտոներկրողներն ահազանգում են՝ երկու օր է՝ չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները․ Գառնիկ Դանիելյան

Իշխան Սաղաթելյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել ու շնորհավորել Սուրբ Զատիկը